Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հայաստանի Հանրապետություն․ «Զրոյական շենքերը»՝ էներգախնայողության միջոց
29/06/2018 10:36
Կիսվել

Հայաստանի Հանրապետություն․ «Զրոյական շենքերը»՝ էներգախնայողության միջոց

Նոր կառուցվող բնակելիների տերերի առջեւ պահանջներ են դրվում

Այսուհետ նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերը եւ պետական միջոցների հաշվին կառուցվող կամ նորոգվող օբյեկտները պետք է էներգախնայող լինեն։ Ավելի ստույգ՝ այդ էներգախնայողության չափանիշները չեն կարող որոշվել կառուցողի հայեցողությամբ, քանզի արդեն էներգախնայողության հստակ կանոնակարգ կա՝ տեխնիկական։
Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, նախ հասկանանք, թե ինչու ենք էներգախնայողությանն այդքան ուշադրություն դարձնում։ Առաջին հայացքից կարող է թվալ՝ ինչ կա որ, ծախսիր եւ վճարիր։ Բայց սա շատ պարզունակ է։ Բանն այն է, որ զարգացած երկրներում էներգախնայողությունը նոր էներգիայի աղբյուր է համարվում։ Հայաստանն էլ է այդ ուղին որդեգրել դեռ տարիներ առաջ։ Եթե ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ միջազգային շատ փաստաթղթերում գրեթե միշտ միասին է գրվում՝ «էներգախնայողություն եւ վերականգնվող էնեգետիկա»։ Աշխարհը (իմա՝ զարգացած հատվածը) նախ անցյալ դարի վերջին տասնամյակների էներգետիկական ճգնաժամային պայմաններում ձեռնամուխ եղավ խիստ թերի օգտագործվող սեփական վառելիքաէներգետիկ աղբյուրների՝ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ Այս ընթացքում էլ բացահայտվեց տնտեսությունում օգտագործվող տեխնոլոգիական գործընթացների անկատարությունը էներգետիկական տեսակետից, որն արդեն էներգախնայողության մեծ ներուժ էր ենթադրում։ Այդ ներուժն օգտագործելը մեծ հաջողությունների հանգեցրեց. այժմ զարգացած երկրների արտադրության աճի համար անհրաժեշտ էներգապաշարների գերակշռող մասը լրացվում է էներգախնայողության հաշվին։ Ու սա բնավ պատահական չէ։ Տարբեր հաշվարկների համաձայն, էներգախնայողության փորձը ցույց է տվել, որ գործող տեխնոլոգիաների էներգախնայողական ներուժը կազմում է էներգածախսի 30—40 տոկոսը, իսկ վառելիքի տնտեսումը 2—3 անգամ էժան է, քան համարժեք ծավալով վառելիքի արդյունահանումն ու մատակարարումը սպառողներին։ Դրա համար էլ «էներգախնայողություն եւ վերականգնվող էներգետիկան» միշտ միասին է գործածվում. էներգախնայողությունը վերականգնվող էներգետիկայի հետ միասին դասվում է սեփական էներգետիկ աղբյուրների շարքին։
Հայաստանը, օրինակ, ո՞ր ոլորտներում կարող է էներգախնայողություն անել, որտե՞ղ է ներուժը։ Դատելով այն հանգամանքից, որ մեր տնտեսությունը խորհրդային համակարգի ժառանգություն է (անկախացման եւ հետանկախական տարիները դեռ չեն հասցրել ամեն ինչ փոխել՝ թեկուզ հենց սարքավորումների մասով), էներգախնայողության ներուժ ունենք էլեկտրաէներգիայի եւ ջերմային էներգիայի արտադրության, բաշխման եւ սպառման, խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, էլեկտրական լուսավորման (այս մասով հատկապես Երեւանում շատ բան փոխվեց, երբ սկսեցին կիրառել էներգախնայող լամպեր փողոցային լուսավորման ժամանակ) ոլորտներում։ Դե, իհարկե, առյուծի բաժինը հանքարդյունաբերությանն է, ոչ մետաղական հանքարտադրությանը, քիմիական արտադրությանը, սննդի արտադրությանը եւ այլն։

Ամբողջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98