Տնտեսական

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Արծվիկ Մինասյանի ղեկավարած գերատեսչությունը մեկնաբանում է Regnum-ի հոդվածը
12/07/2018 13:01
Կիսվել

Արծվիկ Մինասյանի ղեկավարած գերատեսչությունը մեկնաբանում է Regnum-ի հոդվածը

«Regnum» լրատվական գործակալությունը հուլիսի 9-ին հրապարակել է «Армения лишится преференций при ввозе ряда овощей и варенья в Россию» վերնագրով նյութը, որը տարածվել է հայկական մամուլում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Սակայն հուլիսի 10-ին նույն գործակալությունը հրապարակել է «Кто лишает Армению таможенных преференций в ЕАЭС» վերնագրով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից տրված մեկնաբանությունն առ այն, որ Հայաստանը չի զրկվում մի շարք ապրանքներ արտահանելու արտոնությունից, այլ հակառակը՝ խոսքը վերաբերում է հենց Հայաստանի նախաձեռնությանը, այն է՝ հայրենական արտադրությունը խթանելու համար երրորդ երկրների կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտոնյալ դրույքաչափերով ներմուծվող ապրանքների ցանկից հանել որոշ ապրանքատեսակներ, մասնավորապես՝ գազարը, ճակնդեղը, հատապտղի մուրաբան, խաղողի հյութը, եփած կամ պահածոյացված լոլիկները, տոմատի մածուկը:

Այդուհանդերձ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հարկ է համարում մեկ անգամ ևս պարզաբանել խնդիրը։

Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 36-րդ հոդվածի՝ զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով, Եվրասիական տնտեսական միության ադամ երկրները կարող են տրամադրել սակագնային արտոնություններ՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող զարգացող երկրների և (կամ) առավել թույլ զարգացած երկրներից ծագում ունեցող ապրանքների նկատմամբ՝ միակողմանի հիմքով։

Զարգացող երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ կիրառվում է Եվրասիական տնտեսական միության գործող միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի 25%-ի չափով իջեցում, իսկ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար կիրառվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ։

Մաքսային միության Հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի N130 որոշմամբ հաստատվել են այն զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների ցանկերը, որոնք կարող են օգտվել սակագնային արտոնությունների միասնական համակարգից։ Արտոնությունների միասնական համակարգից օգտվող առավել թույլ զարգացած երկրների ցանկում ներառված են 48 երկրներ, իսկ զարգացող երկրների ցանկում ներառված են 104 երկրներ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի N8 որոշմամբ հաստատվել են այն արտոնյալ ապրանքների ցանկերը, որոնց հանդեպ զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրներից ծագած ապրանքների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման ժամանակ կիրառվում են սակագնային արտոնություններ։

Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի N53 որոշմամբ, հայկական կողմի նախաձեռնությամբ, փոփոխություններ են կատարվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի N8 որոշման մեջ:

Վերոհիշյալ փոփոխություններն ուղղված են եղել հիմնականում հայկական ծագում ունեցող ապրանքների արտադրության խթանմանը, ինչպես նաև արտահանման հետաքրքրություն ունեցող ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը՝ բացառելով զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրներից ծագած մի շարք ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտոնյալ դրույքաչափերով ներմուծումը, մասնավորապես գազարի, ճակնդեղի, հատապտղի մուրաբաների, խաղողի հյութի, եփած կամ պահածոյացված լոլիկի, տոմատի մածուկի:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60