Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթի» պանելային քննարկմանը
24/10/2018 19:40
Կիսվել

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթի» պանելային քննարկմանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական գործունեությունը որպես գործարարության զարգացման հարցում տնտեսական աճի և կայունության գործոն» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկումը վարում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան։

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության ներսում արտաքին տնտեսական ակտիվության խթանման ուղիները։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ունի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններ և, առաջին հերթին, ոչ հումքային արտադրանքի արտահանման ուղղությամբ։

«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը հնարավորություն է տալիս փնտրել նոր և ընդլայնել արդեն իսկ առկա արտաքին շուկաները` մեր արտադրանքի արտահանման ծավալների ավելացման նպատակով», – նշել է նախարարը՝ հավելելով, որ այս համատեքստում անհրաժեշտ է մշակել պրագմատիկ մոտեցումներ՝ արտաքին շուկաներ մուտք գործելու գործընթացը բարելավելու, օպտիմալացնելու, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունները և արտաքին տնտեսական գործառույթները հստակեցնելու համար:

Տիգրան Խաչատրյանն իր ելույթի ընթացքում ներկայացրել է, թե արտահանման խթանման ինչ գործիքներ են ներկայումս կիրառվում Հայաստանում՝ արտահանման վարկավորում, խորհրդատվական, տեղեկատվական ծրագրերի իրականացում, արտահանողների աջակցություն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, արտահանմանն առնչվող նորարարական և արդյունաբերական նախագծերի ֆինանսավորում և աջակցություն, արտաքին տնտեսական գործունեության ապահովագրություն:

Նախարարի պաշտոնակատարը արտահանման խթանման տեսանկյունից կարևորել է ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև համագործակցությունը․ «Մենք շահագրգռված ենք ձևավորելու առևտրատնտեսական ամուր հարաբերություններ առաջատար և հեռանկարային տնտեսական կենտրոնների հետ», – նշել է Խաչատրյանն՝ անդրադառնալով նաև ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր ազատ առևտրի մասին համաձայնագրից ակնկալվող արդյունքներին:

Տիգրան Խաչատրյանն ընդգծել է համագործակցության այնպիսի մեխանիզմների ձևավորման կարևորությունը, որոնք թույլ կտան բացահայտել փոքր և խոշոր տնտեսությունների կոոպերացիոն ներուժը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01