Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հանքարդյունաբերող մի շարք ընկերություններ զգուշացում են ստացել. 10-ը զրկվել են լիցենզիայից
30/01/2019 15:22
Կիսվել

Հանքարդյունաբերող մի շարք ընկերություններ զգուշացում են ստացել. 10-ը զրկվել են լիցենզիայից

Հանքարդյունաբերող մի շարք ընկերություններ տուրքերը չվճարելու և մի շարք այլ պատճառներով զգուշացում եմ ստացել։ 10 հանքարդյունաբրեող ընկերություններ զրկվել են լիցենզիայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 30-ին Երևանում «ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցի» ներկայացմանը լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը:

«Զգուշացում է տրվել մետաղական շահագործում իրականացնող 12 և ավելի քան 60 ոչ մետաղական կազմակերպությունների: Ոչ մետաղականներից 10-ը զրկվել են լիցենզիաներից:  Մետաղականների մասով գործընթացներն արդեն 3 ամիս է, ինչ սկսել ենք և դեռ շարունակելու ենք»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ զրկելու կամ զգուշացում տալու գլխավոր հիմքը տուրքերի,  բնապահպանական մոնիտորինգի համար չվճարումներն են: Կան նաև պայմանագրային պարտավորություններ, որոնք ընկերությունները ստանձնել են լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրով։ Դրանց չկատարումը ևս հիմք է հանդիսացել զգուշացման համար:

Գևորգյանը շեշտեց, որ  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամակցությունը գալիս է լուծելու մի շարք խնդիրներ: Ողջ տեղեկատվությունը դառնում է բաց հանրության, ՀԿ-ների, նաև պետական մարմինների համար:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է:

Հայաստանի ԲՇԽ (բազմաշահառու խումբ) առաջին կազմը ստեղծվել է 2016թ., որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսենսուսով: ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017-ի մարտի 9-ին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52