Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Կառավարությունն ընդունել է գյուղատնտեսության ոլորտի բարելավմանն ուղղված որոշումներ
07/03/2019 18:11
Կիսվել

Կառավարությունն ընդունել է գյուղատնտեսության ոլորտի բարելավմանն ուղղված որոշումներ

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման մասին պահանջի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. հուլիսից, որի հիմնական նպատակը` ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ, «Արմսվիսբանկ», «Կոնվերսբանկ», «Ամերիաբանկ» ՓԲԸ-ները և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։ 2019 թ. փետրվարի 27-ի դրությամբ ծրագրի շրջանակում բանկերի կողմից ընդունվել են 30 տնտեսավարողի լիզինգի տրամադրման հայտեր՝ շուրջ 1.8 մլրդ դրամի չափով, որոնցից 2019 թ. հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է 8 հայտ՝ 44.7 մլն դրամի չափով, իսկ սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 219.8 հազար դրամ: Որոշմամբ առաջարկվում է ծրագրում կատարել որոշ փոփոխություններ, ձեռք բերվող սարքավորումների արժեքի 230 մլն դրամ վերին շեմը բարձրացնել մինչև 450 մլն դրամ, ավելացնել ծրագրի ընդգրկման շրջանակը՝ կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստերներով և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացնել 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։ Այսպիսով՝ գյուղատնտեսության ոլորտում գործող բիզնեսներին հնարավորություն է տրվում սարքավորում ձեռք բերել 4 տոկոսով:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սա առանձնահատուկ սկզբունքային պահ է: Մենք մարդկանց ասում ենք, որ ուզում ենք աշխատանքը խրախուսենք, մարդկանց կոչ ենք անում, որ իրենք իրենց ուժերին հավատան: Մենք մարդկանց կոչ ենք անում դառնալ տնտեսական հեղափոխության ակտիվիստ: Բայց շատ կարևոր է, որ մենք մարդկանց համար ստեղծենք հնարավորություններ: Առնվազն իրենք անընդհատ պետք է տեսնեն, որ աշխատելու այդ հնարավորությունները մեծանում են: Հասկանում ենք, որ մենք միանգամից, մի գործողությամբ չենք կարող այդ ամենն անել, բայց շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դինամիկան»,-ասել է վարչապետը և հավելել, որ այսօրվա ընդունած որոշումը կոնկրետ դինամիկա է և կոնկրետ հնարավորություն:

Հաստատվել է նաև Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Ծրագրի նպատակն է` վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու տնտեսավարողների համար տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի ստացման ճանապարհին լրացուցիչ խոչընդոտների վերացմանը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկերի գումարի վերին շեմը՝ դարձնելով այն 3-15 մլն դրամ: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի համար վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով։ 2019 թ. կտրամադրվի շուրջ 5100 միավոր վարկ՝ 20-22 մլրդ գումարի սահմաններում, սուբսիդավորման գումարը կկազմի շուրջ 2.2 մլրդ դրամ, որից 2.0 մլրդ դրամը նախատեսված է ՀՀ 2019 թ. պետական բյուջեով, իսկ 200 մլն դրամը կտրամադրվի 2019 թ. պետական բյուջեով նախատեսված, սակայն տնտեսական արդյունավետության տեսանկյունից իրականացման համար ոչ նպատակահարմար ճանաչված «Փոքր գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի բյուջեից։

Գործադիրը հաստատել է Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը: Ծրագրի իրականացման ռազմավարական նպատակներն են` ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործումը,հողօգտագործողների եկամուտների աճի ապահովումը: Ծրագրի իրականացման նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է: Ծրագրի իրականացման նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնական խնդիրները՝ բարձրացնել մակերեսային ոռոգման նկատմամբ միկրոոռոգման առավելությունների վերաբերյալ ջրօգտագործողների իրազեկության մակարդակը՝ շահագրգռելով վերջիններիս սեփական կամ վարկային միջոցներով իրենց հողակտորներում ներդնելու ոռոգման արդիական համակարգեր: Բացի այդ, նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման գործընթացում` գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող` արդի տոխնոլոգիաներով ոռոգման համակարգերի ներդրման համար նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնելով վարկավորման մատչելիության մակարդակը, կամ մասնակի փոխհատուցելով կատարված ծախսերը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58