Տնտեսական

USD BUY - 371.00+0.00 USD SELL - 374.00+0.00
EUR BUY - 435.00+0.00 EUR SELL - 440.00-2.00
OIL:  BRENT - 94.99-0.79 WTI - 88.59-0.59
COMEX:  GOLD - 4806.60+0.77 SILVER - 79.95-2.94
COMEX:  PLATINUM - 2081.20+0.26
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 158.96+0.04 EUR/GBP - 1.1773+0.09
FOREX:  EUR/USD - 1.1773+0.09 GBP/USD - 1.3514+0.04
STOCKS RUS:  RTSI - 1152.97+2.19
STOCKS US: DOW JONES - 49442.56-0.01 NASDAQ - 24404.39-0.26
STOCKS US: S&P 500 - 7109.14-0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 59349.17+0.89 TOPIX - 3770.38-0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26487.48+0.48 SSEC - 4085.08+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10609.08-0.55 CAC40 - 8331.05-1.12
STOCKS EUR:  DAX - 24417.80-1.15
21/04/2026  CBA:  USD - 372.59-0.26 GBP - 503.41-0.57
21/04/2026  CBA:  EURO - 438.2-0.68
21/04/2026  CBA:  GOLD - 57662-723 SILVER - 950-0.84
«SWITCH 2019» ցուցահանդեսի Հայաստանի տաղավար է այցելել Սինգապուրի վարչապետը
13/11/2019 12:50
Կիսվել

«SWITCH 2019» ցուցահանդեսի Հայաստանի տաղավար է այցելել Սինգապուրի վարչապետը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում  մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, «SWITCH 2019»-ին մասնակցում են 100 երկրների ավելի քան 12000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափների ղեկավարներ։

Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Սինգապուրի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։ «SWITCH 2019»-ի շրջանակներում մեկնարկած տեխնոլոգիական ոլորտի ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանը հանդես է գալիս առանձին թեմատիկ տաղավարով։

«Google»-ի, «Microsoft»-ի, «IBM»-ի, «Amazon»-ի, «Master card»-ի, այլ հանրահայտ ընկերությունների կողքին մեր երկրի  տեխնոլոգիական նվաճումներն են ներկայացնում հայկական ընկերությունները, որոնք աշխատում են ռոբոտաշինության, արհեստական բանականության, թվայնացման, կիբերանվտանգության ոլորտներում, կրթական և տեխնոլոգիական ծրագրերի շրջանակներում։

Հայկական տեխնոլոգիական նվաճումները ներկայացնող մեր տաղավարը մեծ  հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների և ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Հայկական տաղավար են այցելել տարբեր երկրների բարձաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայկական տաղավարում մեր երկրի գիտատեխնիկական և նորարարության նվաճումներին է ծանոթացել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։

«SWITCH 2019»-ի նպատակը ոլորտային քաղաքականություն մշակողներին և տեխնոլոգիական ձեռնարկություններին ու դրանց ղեկավարներին մեկ տեղում համախբելն է։

Այստեղ գիտական հայտնագործություններն ու նվաճումները վերածվում են տեխնոլոգիական լուծումների, որոնք փոխում են մարդկանց կենցաղն ու ապրելակերպը։

«SWITCH»-ը հնարավորություն է համագործակցության նոր ուղիների ստեղծման ու զարգացման համար։ Այն իր շուրջ է համախմբում նորարարներին, գյուտարարներին, գործարարներին ու ներդրողներին, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին։

21/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.59
-0.26
Եվրո (EUR)
438.2
-0.68
Ռուբլի (RUR)
4.9652
+0.0064
Լարի (GEL)
138.47
-0.15
57662
-723
Արծաթ
950
-0.84