30/03/2011 14:51
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը այսօր` մարտի 30-ին, ընդունել է Համաշխարհային բանկի տրանսպորտի ոլորտի գործառնությունների գծով պատասխանատու Ելենա Չեշեվային եւ ճանապարհային երթևեկության անվտագության խորհրդատու Դեյվիդ Սիլկոկին: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ՀՀ ճանապարհային երթևեկության անվտագության խորհրդի քարտուղարության հետագա կարգավիճակին եւ գործունեության ֆինանսավորման տարբերակներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ՀԲ-ի Ինստիցիոնալ զարգացման հիմնադրամի (Institutional Development Fund) դրամաշնորհի շրջանակներում, ճանապարհաշինարարության ոլորտում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր աջակցությանը: Երկուստեք կարեւորելով ճանապարհային երթևեկության անվտագության խնդիրները` շեշտել են, որ դրանց լուծման համար պետք է իրականացվեն ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ ծրագրեր:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
