Ֆինանսական

USD BUY - 384.00+1.00 USD SELL - 386.50+0.50
EUR BUY - 448.00+2.00 EUR SELL - 457.00+2.00
OIL:  BRENT - 66.40-1.83 WTI - 64.76-0.74
COMEX:  GOLD - 3332.80+0.82 SILVER - 35.85-0.55
COMEX:  PLATINUM - 1356.60-1.31
LME:  ALUMINIUM - 2595.00+0.45 COPPER - 9878.00-0.22
LME:  NICKEL - 15245.00+0.24 TIN - 33762.00+0.04
LME:  LEAD - 2044.00+0.27 ZINC - 2779.00+0.40
FOREX:  USD/JPY - 143.84+0.00 EUR/GBP - 1.1792+0.37
FOREX:  EUR/USD - 1.1792+0.37 GBP/USD - 1.3742+0.06
STOCKS RUS:  RTSI - 1142.24+1.39
STOCKS US: DOW JONES - 44094.77+0.63 NASDAQ - 20369.73+0.47
STOCKS US: S&P 500 - 6204.95+0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 40487.39+0.84 TOPIX - 2852.84+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 24072.28-0.87 SSEC - 3444.43+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8760.96-0.43 CAC40 - 7665.91-0.33
STOCKS EUR:  DAX - 23909.61-0.51
30/06/2025  CBA:  USD - 384.47+0.15 GBP - 526.8-0.76
30/06/2025  CBA:  EURO - 450.83+0.6
30/06/2025  CBA:  GOLD - 40442-564 SILVER - 444.75-7.36
Գրավատների կողմից 80.000 դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով
11/01/2022 16:19
Կիսվել

Գրավատների կողմից 80.000 դրամից ավելի վարկերը կտրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով

Հայաստանում նախատեսվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազարի դրամից ավելի վարկերը տրամադրվեն բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ հասելով 30 հազար դրամի: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Օրենքի նախագիծը վերաբերում է անկանխիկ գործառնությունների դաշտի ընդլայնմանը: Օրենքը հիմնականում դրույթներ է սահմանում, որով հնարավորություն է ստեղծվելու, որ քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար անկանխիկ գործառնությունները դառնան ավելի մատչելի, դրանք ավելի մասսայական կիրառվեն: «Կանխիկի դրամաշրջանառությունը դրա արդյունքում կնվազի, քանի որ անկանխիկ գործառնությունները կլինեն ավելի շահավետ և մատչելի: Քաղաքացին պետք է կարողանա ցանկացած պահի իր մոտ առկա էլեկտրոնային միջոցներով, վճարային քարտերով, մոբայլ հնարավորություններով վճարում կատարել՝ ծառայություններ և ապրանքներ գնելիս: Սա մարդկանց իրավունքն է, և բանկերը, ֆինանսական կազմակերպությունները, տնտեսավարող սուբյեկտները և պետությունը համատեղ, միմյանց հետ աշխատելով, պետք է կարողանան ապահովել այդ իրավունքը»,-ասաց Երիցյանը:

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե միջնորդավճարը բարձր է՝ Երիցյանն ասաց. «Օրենքում հստակ գրված է, որ քաղաքացու համար դա պետք է լինի: Այսինքն՝ քաղաքացին կանխիկով է վճարում, թե այլ վճարային միջոցներով, իր համար չպետք է գնի փոփոխություն լինի: Մնացածը միջնորդավճարներ են. դրվել է դրույթ, որ ԿԲ-ն կարող է սահմանել վերին և ներքին շեմ, մեթոդաբանություն, կարգ, կարգավորում մտցնել գների մեջ, որոնք հընթացս մենք կիրականացնենք»:

Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի՝ գրավատների կողմից 20 հազար ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկեց 2020 հուլիսի 1-ից սկսած սահմանել 80 հազար ՀՀ դրամից ավել վարկերի դեպքում, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամ, իսկ 2024-ի հունվարի 1-ից՝ 30 հազար դրամ և ավել տրամադրվող վարկերը: Հիմնական զեկուցող չառարկեց առաջարկներին:

Բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերը եւ փոխառությունները ևս տրամադրվում են բացառապես անկանխիկ ձեւով: Բանկերի կողմից ավանդները կարող են ընդունվել եւ հետ վերադարձվել (ներառյալ տոկոսները) նաեւ կանխիկ ձեւով, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով: Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջեւ 2023 թվականի հունվարի 1-ից՝ 300 000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը եւ վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում է անկանխիկ ձեւով:

Քվեարկությամբ նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

30/06/2025
դրամ
Դոլար (USD)
384.47
+0.15
Եվրո (EUR)
450.83
+0.6
Ռուբլի (RUR)
4.8983
+0.005
Լարի (GEL)
141.25
+0.14
40442
-564
Արծաթ
444.75
-7.36