Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՀՀ ԿԲ. ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԵԶՈՔ Է, ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱԿՆԵՐԻՆԸ` ԶՍՊՈՂ
21/10/2011 23:22
Կիսվել

ՀՀ ԿԲ. ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԵԶՈՔ Է, ՆԵՐՔԻՆ ԱԶԴԱԿՆԵՐԻՆԸ` ԶՍՊՈՂ

Ներկայումս ՀՀ տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա շարունակում են մնալ չեզոք, սակայն դեռևս անորոշ են մնում զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններին այդ երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արձագանքները: Վերջիններից կախված`  համաշխարհային տնտեսությունը կարող է զարգանալ տարբեր սցենարներով` հետևաբար փոփոխելով գնաճային միջավայրը: Այսպիսին է ՀՀ ԿԲ-ի պաշտոնական գնահատականը:

Ինչ վերաբերում է տնտեսության ներսից եկող ազդակներին` ՀՀ ԿԲ գտնում է, որ դրանք պայմանավորող գործոնները հետևյալ վարքագիծն ունեն. տնտեսական ակտիվության աճի պայմաններում արտադրողականության աճը և անվանական աշխատավարձի աճը համահունչ են եղել, և չնայած երրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է չեզոք բնույթ, սակայն, հաշվի առնելով նաև նախորդ եռամսյակների քաղաքականության լագային ազդեցությունները, այն գնաճային միջավայրի վրա կթողնի զսպող ազդեցություն: Գնաճային միջավայրի վրա դեռևս շարունակում է զսպող ազդեցություն թողնել նաև փետրվար-ապրիլ ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.25 տոկոսային կետով բարձրացումը: Արդյունքում, ԿԲ գտնում է, որ մեր տնտեսության ներսից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա, ընդհանուր առմամբ, զսպող են, երբ հանրագումարի են բերվում աշխատանքի շուկայի, մասնավոր ծախսումների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունները:  

ՀՀ ԿԲ-ն փաստում է` գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին: Չնայած սեպտեմբերի վերջին գնաճը գերազանցել է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանը, սակայն առաջիկա ամիսներին ակնկալվում է դրա աստիճանական նվազում:

Սեպտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով նվազեցումից հետո ֆինանսական շուկայում ներկայումս ձևավորված և ակնկալվող տոկոսադրույքները, անորոշություններից բխող ռիսկերի չափավոր դրսևորման պարագայում, թույլ կտան ձևավորել համախառն պահանջարկի այնպիսի մակարդակ, որի պարագայում գնաճը կգտնվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:  

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04