Ֆինանսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ՀՀ առևտրային բանկերն այսուհետ արտարժույթով կարող են միայն դեբետային քարտեր թողարկել
04/06/2024 17:58
Կիսվել

ՀՀ առևտրային բանկերն այսուհետ արտարժույթով կարող են միայն դեբետային քարտեր թողարկել

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը, կարևորելով ֆիզիկական անձանց արժութային ռիսկերից զերծ պահելուն ուղղված քաղաքականությունը, որն ամրագրված էր նաև 2023 թվականի մայիսից ուժի մեջ մտած «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Օրենքի փոփոխություններում1, 2024 թվականի մայիսի 24-ին որոշել է hետ կանչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 11-ի ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 51 և 81 մասերի մասին» թիվ 1 պաշտոնական պարզաբանումը, ըստ որի առևտրային բանկերին թույլատրվում էր տրամադրել նաև արտարժույթային քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ):

Որոշման արդյունքում, առևտրային բանկերն այսուհետ արտարժույթով կարող են միայն դեբետային քարտեր թողարկել, իսկ նոր քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ) կարող են տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

Իրականացված վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ տրամադրված արտարժութային քարտային վարկերի մոտ 70%-ը գրավով ապահովված վարկեր են։ Բացի այդ, արտարժութային քարտային վարկերի պորտֆելում գերակշռում են 7 տարի և ավել ժամկետայնությամբ քարտային վարկերը, և պորտֆելի միջին պայմանագրային ժամկետը 8 տարի է։

Ընդ որում, վերջին շրջանում զգալի աճել են երկարաժամկետ քարտային վարկերը, մասնավորապես` 2023 թվականի հունվարի 31-ից 2024 թվականի մարտի 31-ն ընկած հատվածում աճել են 9.73%-ով, այն դեպքում երբ նույն ժամանակահատվածում 12-15 տարի ժամկետայնությամբ արտարժութային վարկային գծերը աճել են 34.57%-ով: Միևնույն ժամանակ, 01.04.2024 թվականից մինչև 12.05.2024 թվականը ֆիզիկական անձանց տրամադրված արտարժութային սպառողական վարկերի ծավալը 31.4%-ով ավել է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում տրամադրված վարկերի ծավալից:

Վերոնշյալը վկայում է, որ նշված քարտային վարկերը ընթացիկ մանրածախ գնումների համար օգտագործելու և ընթացիկ արագ մարելու փոխարեն հիմնականում մեկ մեծ գնման համար են օգտագործվում և երկարաժամկետ ժամանակահատվածում մարվում՝ շեղվելով քարտային վարկի տրամաբանությունից և երկարաժամկետում ստեղծելով տատանողականության ռիսկեր՝ ֆիզիկական անձանց առավել զգայուն դարձնելով արտարժութային ռիսկի նկատմամբ։

Դիտարկելով նաև շուկայում առկա քարտային վարկեր ունեցող որոշ սպառողների համար տվյալ վարկատեսակի հարմարավետությունը, որի վերաբերյալ նաև մտահոգություն էին բարձրացրել առևտրային բանկերը՝ ԿԲ խորհրդի կողմից քննարկվել են նշված վարկատեսակի գծով առաջացող հիմնական ռիսկերի զսպման մի շարք այլ տարբերակներ՝ մասնավորապես ըստ ռեզիդենտության, գրավով ապահովվածության, կարճաժամկետ կամ փոքրածավալ վարկերի համար տարբերակված մոտեցման կիրառումը։ Սակայն, նշված տարբերակների դեպքում տվյալ վարկատեսակների նկատմամբ վերահսկողության իրականացման հանրային ծախսը գնահատվել է անհամաչափ մեծ, որի հետևանքով առաջնայնություն է տրվել Պարզաբանման հետ կանչմանը:

Նշենք նաև, որ արտարժութային քարտային վարկերը կազմում են ընդհանուր սպառողական վարկային պորտֆելի 7-8%։ Ուստի, հաշվի առնելով արտարժութային քարտային վարկերի ցածր տեսակարար կշիռը՝ ներկա փուլում փոփոխության իրականացումը ֆինանսական միջնորդության տեսանկյունից տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա, և փոխարենը զերծ կպահի հասարակությանը ապագայում զգալի արտարժութային ռիսկ ստանձնելուց։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85