Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Եվրոպայում գնաճը նվազել է մինչև 2.2%
02/09/2024 14:33
Կիսվել

Եվրոպայում գնաճը նվազել է մինչև 2.2%

Օգոստոսին Եվրոպական միության 20 երկրում գնաճը կտրուկ իջել է մինչև 2․2%, ինչը հնարավորություն է տալիս Եվրոպական կենտրոնական բանկին նվազեցնել տոկոսադրույքները:

Օգոստոսի ցուցանիշը նվազել է հուլիսի 2․6%-ից: Էլեկտրաէներգիայի գները օգոստոսին իջել են 3%-ով, ինչը նպաստել է ընդհանուր անկմանը, մինչդեռ եվրոգոտու ամենամեծ տնտեսությունն ունեցող Գերմանիայում գնաճը նվազել է մինչև 2%:

Ամսական ցուցանիշը մոտեցել է ԵԿԲ-ի նպատակային 2%-ին, որը համարվում է տնտեսության համար օպտիմալ:

Տնտեսագետներն ակնկալում են, որ ԵԿԲ-ն սեպտեմբերի 12-ի նիստում կնվազեցնի հիմնական տոկոսադրույքը մեկ քառորդ կետով՝ 3․75%-ից, իսկ Դաշնային պահուստը սեպտեմբերի 17-18-ի նիստում կնվազեցնի տոկոսադրույքները վերջին 23 տարվա առավելագույն մակարդակից՝ 5․25%-5․5%:

Կենտրոնական բանկերը կտրուկ բարձրացրել են տոկոսադրույքները՝ դիմակայելու գնաճին, որն առաջացել է ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո էներգակիրների գների բարձրացման, ինչպես նաև հումքի մատակարարման շղթաների արգելափակման պատճառով:

Եվրոպայում գնաճն արդեն զգալիորեն նվազել է՝ համեմատած 10․6%-ի հետ, որն արձանագրվել էր 2022 թվականի հոկտեմբերին:

Երկրորդ եռամսյակում ԵՄ տնտեսության աճը կազմել է ընդամենը համեստ 0․3%: Բարձր տոկոսադրույքները կասեցրել են անշարժ գույքի գների աճը, նվազեցրել են սպառողների և ձեռնարկությունների վարկավորման ծավալները և բարդացրել վերականգնվող էներգիայի նոր նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ որոշումների կայացումը, որոնք շատ զգայուն են տոկոսադրույքների նկատմամբ:

ԵԿԲ-ի նախագահն ասել է, որ բանկը յուրաքանչյուր հանդիպման ժամանակ տոկոսադրույքի վերաբերյալ որոշումներ կկայացնի՝ հիմնվելով այդ պահին տնտեսության վերաբերյալ ստացված տվյալների վրա:

Հիշեցնենք՝ ԵԿԲ-ն առաջին անգամ նվազեցրել է տոկոսադրույքները հունիսին:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11