Ֆինանսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԱՄԷ-ն դարձել է Աֆրիկայի խոշորագույն ներդրողը
24/12/2024 18:43
Կիսվել

ԱՄԷ-ն դարձել է Աֆրիկայի խոշորագույն ներդրողը

ԱՄԷ-ն դարձել է խոշորագույն ներդրողը Աֆրիկայում իրականացվող նախագծերում, մասնավորապես բնապահպանական ոլորտում՝ արևմտյան երկրների ֆինանսավորման անկման պայմաններում: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը:

Ինչպես նշում է հրատարակությունը, 2019-2023 թվականներին արաբական ընկերությունները հայտարարել են Աֆրիկայում 110 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով նախագծերի մասին, որոնցից 72 միլիարդ դոլարը վերականգնվող էներգիայի ոլորտում է: ԱՄԷ ընկերությունները ներդրումներ են կատարում նաև աֆրիկյան երկրներում գյուղատնտեսության, հեռահաղորդակցության և հանքարդյունաբերության ոլորտներում: ԱՄԷ-ի հայտարարած ներդրումների չափը կրկնակի գերազանցում է արևմտյան մի շարք երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի խոստացած միջոցները: Ըստ բրիտանական պարբերականի՝ այս երկրները հրաժարվել են տարածաշրջանում խոշոր ենթակառուցվածքային նախագծերից այն բանից հետո, երբ «դրանցից շատերը չեն բերել ակնկալվող շահույթը»:

Իր հերթին, աֆրիկյան երկրների ղեկավարները «հիասթափված են» արևմտյան պետությունների՝ բնապահպանական նախագծերի ֆինանսավորման խոստումներից: Այսպես, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովում հարուստ երկրները խոստացել են տարեկան հատկացնել 300 միլիարդ դոլար, մինչդեռ զարգացող երկրները խնդրել են 1.3 տրիլիոն դոլար:

«Աֆրիկյան երկրներին այս գումարը խիստ անհրաժեշտ է իրենց էներգետիկ անցման համար: Իսկ արաբ ներդրողները լրացնում են հսկայական բացեր, որոնք Արևմուտքը չի արել»,- The Guardian-ին ասել է վերլուծաբան Ահմեդ Աբուդուն:

Օգոստոսին Ecofin բիզնեսպորտալը հայտնել էր, որ աֆրիկյան տնտեսություններում օտարերկրյա ուղղակի ներդրումներն այս տարի զգալիորեն նվազել են: Այսպիսով, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աֆրիկյան ընկերություններում ուղղակի ներդրումները կազմել են 900 միլիոն դոլար կամ 66%-ով պակաս, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում: Բացառություն է կազմել Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանը, որտեղ օտարերկրյա ներդրումներն աճել են 3%-ով:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58