Դոնալդ Թրամփը սպառնում է BRICS երկրներին 100% մաքսատուրքերով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է BRICS երկրներին 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից որպես միջազգային վճարման միջոց:
«Եթե BRICS-ի երկրները փորձեն հրաժարվել դոլարից, մենք կստիպենք չստեղծել նոր BRICS արժույթ կամ փոխարինել ԱՄՆ դոլարը այլ արժույթով, հակառակ դեպքում նրանց կսպառնա 100% մաքսատուրքեր և ստիպված կլինեն հրաժեշտ տալ ԱՄՆ-ի հրաշալի շուկայում վաճառք իրականացնելու հնարավորությանը», – գրել է Թրամփն իր «Truth Social» առցանց հարթակում:
Նա ասել է, որ BRICS-ը ոչ մի հնարավորություն չունի փոխարինեկ ԱՄՆ դոլարը միջազգային առևտրում, և որ ցանկացած երկիր, որը կփորձի դա անել, պետք է հրաժեշտ տա Ամերիկային: