
Հանրային քննարկում՝ Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումների նախագծերի շուրջ
2025-ի հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը: Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, մեկնարկում է հանրային քննարկում օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների նախագծերի շուրջ։
Առաջին հրապարակված նախագիծն է՝ «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ» կանոնակարգը։
Բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում ենք իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել մինչև սեպտեմբերի 19-ը:
Մանրամասների համար այցելեք այստեղ: