Ֆինանսական

USD BUY - 381.25+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 445.00-2.50 EUR SELL - 450.50-1.00
OIL:  BRENT - 69.54+0.70 WTI - 65.19+0.73
COMEX:  GOLD - 3774.90+0.21 SILVER - 45.11+1.90
COMEX:  PLATINUM - 1556.00+4.72
LME:  ALUMINIUM - 2658.50+0.26 COPPER - 10259.50-0.74
LME:  NICKEL - 15279.00-0.90 TIN - 34440.00+0.35
LME:  LEAD - 2015.50+0.80 ZINC - 2926.50-0.39
FOREX:  USD/JPY - 149.67+0.67 EUR/GBP - 1.1678-0.60
FOREX:  EUR/USD - 1.1678-0.60 GBP/USD - 1.335-0.81
STOCKS RUS:  RTSI - 1020.60-0.09
STOCKS US: DOW JONES - 45947.32-0.38 NASDAQ - 22384.70-0.50
STOCKS US: S&P 500 - 6604.72-0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 45354.99-0.87 TOPIX - 3187.02+0.05
STOCKS CHINA:  HANG SENG - 26128.20-1.35 SSEC - 3828.11-0.65
STOCKS EUR:  FTSE100 - 9213.98-0.39 CAC40 - 7795.42-0.41
STOCKS EUR:  DAX - 23534.83-0.56
26/09/2025  CBA:  USD - 382.71-0.76 GBP - 510.8-4.78
26/09/2025  CBA:  EURO - 446.43-3.96
26/09/2025  CBA:  GOLD - 45905-471 SILVER - 552.96+12.03
ԱՄՆ դաշնային ծախսերի փոփոխությունները վերջին 45 տարիներին
26/09/2025 21:48
Կիսվել

ԱՄՆ դաշնային ծախսերի փոփոխությունները վերջին 45 տարիներին

Ինչպիսին է 1980 և 2024 հաշվետու տարիների դաշնային ծախսերի համեմատությունը՝ հաշվի առնելով գնաճը։ Չնայած ԱՄՆ բնակչությունն աճել է ընդամենը 50%-ով՝ ծախսերը գրեթե եռապատկվել են։

Սոցիալական ապահովագրության ծախսերն աճել են ավելի քան 1 տրիլիոն դոլարով։ Ամենամեծ աճը տեղի է ունեցել առողջապահական ապահովագրության ոլորտում, ուր ծախսերն աճել են մոտ 600%-ով։ Այս ցուցանիշները վկայում են ԱՄն-ի ծերացող բնակչության և առողջապահության արժեքի բարձրացման մասին։

Երկարաժամկետ աճի հիմնական մասը կապված է անհրաժեշտ ծախսերի հետ։ Այսօր ծախսերի ամենամեծ բաժինը կազմում են առողջապահական ապահովագրությունը (874 մլրդ դոլար) և պետական պարտքի տոկոսավճարները (880 մլրդ դոլար)։ 1980-ին դրանք չէին կազմում բյուջեի հիմնական մասը։

Մինչդեռ ազգային պաշտպանության ծախսերը՝ մնալով զգալի (874 մլրդ դոլար), այդքան կտրուկ աճ չեն ունեցել և այժմ  ավելի փոքր բաժին են զբաղեցնում ընդհանուր բյուջեում։

Սոցիալական ծրագրերի ծախսերի կտրուկ աճի հիմնական պատճառը բնակչության տարիքային կառուցվածքն է։ 2030-ին բոլոր «Baby Boomer»-ները արդեն կլինեն 65 կամ ավելի տարեկան, ինչը մեծացնում է թե՛ սոցիալական ապահովագրության, թե՛ առողջապահության ոլորտի շահառուների թիվը։

Մեծ դեր ունեն քաղաքական որոշումները։ Առողջապահական նպաստների ընդլայնումը, խթանիչ ծրագրերը և նոր հարկային արտոնությունները ավելացրել են դաշնային փոխանցումներն ու պարտավորությունները։

Կարևոր հարց է՝ արդյոք այս ծախսերը կայուն են։ Իրականում դաշնային ծախսերը զգալիորեն գերազանցում են եկամուտները, ինչն էլ նպաստում է դեֆիցիտի աճը։ 2024 թվականին ԱՄՆ-ի պետական բյուջեի եկամուտները հասել են 4.919 տրլն ԱՄՆ դոլարի, իսկ ծախսերը կազմել են 6.752 տրլն դոլար՝ այսպիսով ձևավորելով 1.833 տրլն դոլար բյուջեի դեֆիցիտ։ Նույն ցուցանիշը 1980 թվականին հասել է 106.4 մլրդ դոլարի։ Այս անհավասարակշռությունը մեծացնում է պետական պարտքի հետ կապված մտահոգությունները, հատկապես այն պայմաններում, երբ տոկոսավճարները բյուջեի առավել մեծ բաժին են զբաղեցնում։

26/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.71
-0.76
Եվրո (EUR)
446.43
-3.96
Ռուբլի (RUR)
4.5866
+0.0121
Լարի (GEL)
141.38
-0.12
45905
-471
Արծաթ
552.96
+12.03