Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ներկայացվել են պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքները
28/10/2013 13:03
Կիսվել

Ներկայացվել են պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքները

ՀՀ ֆինանսների նախարարությունն ամփոփել է պետական գնումների ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքները, ինչպես նաև ոլորտում բացահայտված թերություններն ու դրանք շտկելու նպատակով կատարված քայլերը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ պետական գնումների ոլորտում, մասնավորապես, խստացվել է հաղթած մասնակցի «Մասնագիտական փորձառություն» չափորոշիչը: Ըստ այդմ, սահմանվել է, որ 350 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների դեպքում նախկինում կատարված աշխատանքների ծավալը  չպետք է պակաս լինի տվյալ գնման ներկայացրած գնային առաջարկի 30%-ից, իսկ 1 մլրդ դրամից ավելի դեպքում՝ 50% -ից (առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում):  

Բացի այդ, մեկ այլ փոփոխության համաձայն, այսուհետ պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում  մրցույթի հաղթողը պետք է վճարի տուժանք պայմանագրի 2%-ի չափով, բայց ոչ պակաս քան 1 մլն դրամը: Ֆինանսների նախարարությունում վստահ են, որ այս փոփոխությունը նվազագույնի կհասցնի միտումնավոր պայմանագրերից հրաժարվելու դեպքերը, ինչն առավելապես զգալի կլինի խոշոր մրցույթների պարագայում:

Միևնույն ժամանակ, մայիսից սկսած ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանում է պետական մարմինների կողմից առավել հաճախ ձեռքբերվող 350 ապրանաքատեսակների բնութագրերն ու դրանց առավելագույն գները, ինչը նշանակում է, որ այլևս կբացառվի պետական մարմինների կողմից մանրածախ գնից ավելի բարձր գնով նշված ապրանքները ձեռք բերելու հնարավորությունը:  

Կանոնակարգվել է նաև դեղերի գնման ոլորտը: Եթե նախկինում դեղերի տեխնիկական բնութագրերում նշվում էին դրանց ֆիրմային անվանումները, ինչը նշանակում էր սկզբնապես կանխորոշել տվյալ մրցույթի ելքը և կոնկրետ հաղթողին, ապա այսուհետ գնումների հայտարարության մեջ պետք է նշվի դեղի միջազգային hամընդհանուր (ջեներիկ) անվանումը կամ ակտիվ բաղադրատարրերի անվանումները, ինչը  հնարավոր կդարձնի մրցույթում ներգրավել առավել մեծ թվով մասնակիցներ:

Ներդրվել է գնումների միասնական անվանացանկ (CPV code), ինչը էապես դյուրինացրել և պարզեցրել է վերլուծական և վիճակագրական աշխատանքների իրականացումը, գնումների պլանի պատրաստման գործընթացը ծրագրային ապահովման միջոցով դարձրել առավել պարզ և մատչելի:

Զուգահեռ հունիս-հուլիս ամիսներից սկսած կատարվել է գնման հայտարարությունների և պայմանագրերի ընտրանքային մոնիտորինգ, որն արդեն իսկ դրական արդյունքներ է արձանագրում: Մասնավորապես, հունիս ամսվա համեմատ էականորեն կրճատվել է նախարարարության կողմից մերժված պայմանագրերի  քանակը՝ 61 տոկոսից հասնելով 23 տոկոսի:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88