Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ֆինանսների նախարարություն. դասընթացներ ԱԱՀ վճարողների համար
02/10/2015 12:19
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. դասընթացներ ԱԱՀ վճարողների համար

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ-ի հոկտեմբերի 13-ից 16-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2015-ի հոկտեմբերի 12-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել  060 544 986,    060 544 692:

Դասընթացի 1-ին օր, հոկտեմբերի 13-ին

18:30-20:00 Թեմա 1. Մաքսային օրենսդրության փոփոխություններ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում: Դասախոսներ՝ Վ.Ղազարյան, Ա.Ժամկոչյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճադադար)

20:15-21:30 Թեմա 2. Եվրասիական տնտեսական միության կառուցվածքը և կառավարող մարմինները: Դասախոսներ՝  Վ.Ղազարյան, Ա.Ժամկոչյան

Դասընթացի 2-րդ օր հոկտեմբերի 14-ին

18:30-20:00 Թեմա 3. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա. Ալոյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճադադար)

20:15-21:00 Թեմա 3. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա. Ալոյան

Դասընթացի 3-րդ օր, հոկտեմբերի 15-ին

18:30-20:00 Թեմա 4. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա.Սեմերջյան

20:00-20:15 Ընդմիջում (Սրճադադար)

20:15-21:00 Թեմա 5. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ: Դասախոս՝ Գ.Օհանյան

Դասընթացի 4-րդ օր, հոկտեմբերի 16-ին

18:30-20:00 Թեմա 6. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ: Դասախոս՝ Ս. Եղիկյան:

Դասընթացի դասավանդողներ`

Սամվել Եղիկյան` ՀՀ ՖՆ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Աշոտ Սեմերջյան` ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Ասանեթ Ալոյան` ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի ավագ հարկային տեսուչ,  <ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն> ՊՈԱԿ-ի դասախոս

Վահագն Ղազարյան՝ «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային ծառայության մասով դասախոս

Անահիտ Ժամկոչյան՝ «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ -ի մաքսային ծառայության մասով դասախոս

Գոհար Օհանյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի հարկային տեսուչ

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52