![Չինաստանի ներմուծման ծավալները նվազել են 12.8%-ով](https://b24.am/pub/uploads/2016/05/china_import_457949718.jpg)
Չինաստանի ներմուծման ծավալները նվազել են 12.8%-ով
Չինաստանի մաքսային գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 4 ամսում Չինաստանի ներմուծման ծավալները կրճատվել են 12.8%-ով և կազմել 465.4 մլրդ դոլար։
Ինչ կայանում է արտահանմանը, ապա այն կրճատվել է 7.6%-ով և կազմել 636.6 մլրդ դոլար։ Արդյունքում, երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 9.8%-ով և կազմել 1.102 տրլն դոլար։
Չինաստանի իշխանությունների հայտարարության համաձայն ներմուծման կրճատման պատճառը հումքի գների զգալի նվազումն է, այսինքն կրճատումը միայն արտահայտվում է գումարային տեսքով։