Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱԶԲ-ն հետաձգել է Ադրբեջանին տրամադրվելիք 1.5 մլրդ դոլար վարկի հատկացումը
08/06/2016 11:46
Կիսվել

ԱԶԲ-ն հետաձգել է Ադրբեջանին տրամադրվելիք 1.5 մլրդ դոլար վարկի հատկացումը

Ասիական զարգացման բանկը (Asian Development Bank) ադրբեջանական «Հարավային գազային միջանցք» ( Շահդենիզ-2, TAP, TANAP) նախագծի համար խոստացած 1,5 մլրդ դոլար վարկի հատկացման մասին խոստումը հետաձգել է սեպտեմբեր` չնշելով դրա պատճառը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Միջազգային ֆինանսական ինստիտուտը (International Financial Institution – IFI):

Նշվում է, որ Ադրբեջանն այդ նախագծի համար պետբյուջեից եւ եվրոբոնդերի շրջանառությունից 5 մլրդ դոլար է ծախսել, բայց նախագծի իրականացման համար այդ երկրին անհրաժեշտ է եւս 8 մլրդ դոլար:

Այդ նախագիծը ներառում է Շահդենիզ գազային հանքահորերի զարգացման եւ միմյանց կապակցված երեք գազատարներից բաղկացած ցանցի ստեղծումը: Ենթադրվում է, որ ցանցը պետք է 2019 թվականից Թուրքիա եւ Եվրոպա 16 մլրդ խմ գազ փոխադրի:

Ադրբեջանին խոստացված վարկի հետաձգման պատճառը կարող է կապված լինել այն բանի հետ, որ մայիսի սկսզբներին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ասիական զարգացման բանկին կոչ էր արել Ադրբեջանի եւ Ուզբեկստանի ռեպրեսիվ ռեժիմների հետ համագործակցության ժամանակ ուշադրություն դարձնել այդ երկրներում մարդու իրավունքների վիճակին:

Այդ ժամանակ բանկի Եվրոպայի եւ Միջին Ասիայի գծով տնօրեն Հ. Ուիլյամսոնն ասել էր, որ «հանուն զարգացման ջանքերը կարող են շարունակական լինել ոչ թե կառավարության պաշտոնյաների կողմից աջակցվելու եւ նրանց օգուտ բերելու, այլ հասարակությունների կողմից աջակցություն ստանալու դեպքում»:

Նշվում է, որ Ադրբեջանը դիմել է նաեւ Համաշխարհային բանկին 500 մլն դոլար պարտք ստանալու խնդրանքով եւ ծրագրում է եվրոբոնդերի շրջանառությունից  մինչեւ տարեվերջ եւս 1 մլրդ դոլար վաստակել:

Ադրբեջանական «Հարավային գազային միջանցք» գազային նախագծի (TAP) նկատմամբ հետաքրքրություն է հայտնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (The European Bank for Reconstruction and Development):

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը հունիսի 3-ին լրագրողներին ասել էր, որ շինարարական նյութերի վրա ծախսերի նվազեցման հաշվին նախագծի ընդհանուր արժեքը 2013 թվականին որոշված 45 մլրդ դոլարից իջել է 39 մլրդ դոլարի:

Նավթի համաշխարհային գներն անցյալ տարվանից մոտ երկու անգամից ավելի ընկնելու, արդյունահանման ծավալների նվազելու հետեւանքով գլխավորապես էներգակիրների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամում: Այժմ Ադրբեջանը ցանկանում է մեծացնել գազի արտահանումը, ինչի համար առաջ է քաշել «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որով նախատեսվում է գազ արտահանել Թուրքիա եւ Եվրոպա: Սակայն այդ նախագծի իրականացման համար Ադրբեջանին նվազագույնը 10 մլրդ դոլար է անհրաժեշտ:

Ըստ կայքի` այդ մասին մարտի 11-ին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը` նշելով, որ «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման համար անհրաժեշտ 10 մլրդ դոլար ներդրումների մոտ 3 մլրդ դոլար մասն արդեն հայթայթվել է, իսկ մնացած 7 մլրդ դոլար մասի ձեռք բերման շուրջ որոնումները դեռեւս շարունակվում են:

Ըստ SOCAR-ի ղեկավարի` հաշվարկները ցույց են տալիս, որ նավթի եւ գազի սպասվող գնից ելնելով գազային «Շահդենիզ-2» եւ «Հարավային գազային միջանցք» նախագծերից եկամուտները կգերազանցեն ծախսերը 2028-2030 թվականներին մոտ:

Միջազգային վարկանիշային Standart & Poor`s, Mood`s եւ Fitch Ratings գործակալությունները այս տարվա հունվար-փետրվարին մեկ դիրքով իջեցրել են Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+` «աղբային» մակարդակի վարկանիշ, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետև միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69