Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Ապրանքային հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացում» և «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» թեմաներով
17/04/2018 17:41
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Ապրանքային հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացում» և «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» թեմաներով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ-ի ապրիլի 25-ին կազմակերպում է «Ապրանքային հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացում» և «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» թեմաներով դասընթաց՝ 7 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկ թիվ 701 ուսումնական լսարանում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև ապրիլի 25-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 18 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 011 801 071:

Ապրիլ 25

09:45-11:15 – Թեմա 1. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր: Հայտարարագրի լրացման կարգը, Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

11:15-11:30 – Ընդմիջում (Սրճդադար)

11:30-13:00 – Թեմա 1. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր: Հայտարարագրի լրացման կարգը, Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

13:00-14:00 – Մեծ ընդմիջում (Սրճդադար)

14:00-14:45 – Թեմա 1. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր: Հայտարարագրի լրացման կարգը, Լ. Նալբանդյան, Ռ. Սանասարյան

14:45-16:15 – Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրի էլեկտրոնային ներկայացում (էլեկտրոնային ստորագրության կիրառությամբ): Ֆինանսական պարտավորությունների վճարում առկա գերավճարներից: Փաստաթղթերի միասնական արխիվում փաստաթղթերի ավելացում և դրանց կիրառություն», Լ. Նալբանդյան

Դասընթացի դասավանդողներ

1. Ռիտա Սանասարյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Արարատյան մաքսատուն-վարչության Փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

2. Լևոն Նալբանդյան – ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ ժ/թ

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45