Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Վարդան Հարությունյան. «Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով»
18/05/2018 12:18
Կիսվել

Վարդան Հարությունյան. «Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով»

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի ուղերձը

Հարգելի գործընկերներ,

Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով: Հարկային և մաքսային ծառայողների արհեստավարժ թիմի հետ համատեղ ու հետևողական ջանքերի արդյունքում կոմիտեն շարունակական հաջողություններ է գրանցել վերջին մեկուկես տարում, ինչի համար շնորհակալություն եմ հայտում բոլորիդ: Պետական կառավարման կարևոր օղակը՝ հարկային և մաքսային համակարգերը զարգացման նոր մակարդակի հասցնելու ծրագրերը, նորարարական բոլոր գաղափարները հնարավոր է դարձել կյանքի կոչել դրսևորած կամքի, հետևողականության, պատասխանատու և համախմբված աշխատանքի շնորհիվ: Համակարգը բարելավելու մեծ ձգտումը և արդյունավետ ծրագրերի իրագործումը տվել են իրենց արդյունքը. բիզնեսի հետ պետական կառույցի փոխհարաբերությունները տեղափոխվել են երկխոսության և գործընկերության դաշտ: Բոլոր նախաձեռնությունները կյանքի են կոչվել բիզնեսի համար առավելագույն հարմարավետություն ապահովելու տրամաբանությամբ: Հարկային և մաքսային ծառայողների կերպարը փոխելու հիմնաքարերն են դրվել՝ համակարգը վերլուծական կարողություններով, նոր մտածողությամբ օժտված աշխատակիցներով համալրելու բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ:

Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ թիմային աշխատանքի, ցուցաբերած պատրաստակամության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել ՊԵԿ ղեկավարի պատասխանատու պաշտոնը:

Շնորհավորում եմ ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին՝ անկախ հանրապետության առաջին տարիներից ձևավորված առանցքային կառույցի ղեկը ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88