Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+2.00
OIL:  BRENT - 75.89+2.44 WTI - 71.60+1.66
COMEX:  GOLD - 2760.20+0.54 SILVER - 34.86+1.72
COMEX:  PLATINUM - 1044.50+2.65
LME:  ALUMINIUM - 2612.00+0.00 COPPER - 9625.50+0.00
LME:  NICKEL - 16897.00+0.00 TIN - 31016.00-0.95
LME:  LEAD - 2072.00+0.00 ZINC - 3075.50-0.45
FOREX:  USD/JPY - 151.87+0.53 EUR/GBP - 1.08-0.17
FOREX:  EUR/USD - 1.08-0.17 GBP/USD - 1.2981-0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42924.89-0.02 NASDAQ - 18573.13+0.18
STOCKS US: S&P 500 - 5851.20-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 38411.96-1.39 TOPIX - 2651.47-1.06
STOCKS CHINA:  HANG SENG - 20498.95+0.10 SSEC - 3285.87+0.54
STOCKS EUR:  FTSE100 - 8306.54-0.14 CAC40 - 7535.10-0.01
STOCKS EUR:  DAX - 19421.91-0.20
22/10/2024  CBA:  USD - 387.21+0.05 GBP - 502.33-1.87
22/10/2024  CBA:  EURO - 419.23-0.76
22/10/2024  CBA:  GOLD - 34066.31+302.52 SILVER - 423.27+23.39
Սամվել Կարապետյանը՝ նոր 5,000 դրամի վրա պատկերված մահմեդական հուշարձանի մասին
26/04/2019 12:09
Կիսվել

Սամվել Կարապետյանը՝ նոր 5,000 դրամի վրա պատկերված մահմեդական հուշարձանի մասին

Հայտնի գիտնական, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նոր 5,000 դրամ արժողությամբ թղթադրամի վրա պատկերված մահմեդական դամբարանի վերաբերյալ։

«Նոր 5000-անոցի դարձերեսին առկա պատկերի առթիվ Կենտրոնական Բանկի մեղմ ասած անհասկանալի բացատրության կապակցությամբ հայտնում եմ հետևյալը.

ա) Հնատիպ պատկերը ներկայացնում է Բաղեշ քաղաքի քրդական թաղամասերից մեկը: Առերևույթ այն որևէ աղերս չունի քաղաքի հայկական թաղամասերի հետ այնքանով, որ նույնիսկ մինչև հիմա պահպանված հայկական խիտ ցանցով կառուցապատված թաղերի բնակելի 3-4 հարկանի տներն աչքի են ընկնում իրենց փառահեղ ճարտարապետությամբ, որով քրդերի խեղճ ու կրակ, հիմնականում միահարկ տներից բաղկացած թաղերի համեմատ իրական հակադրություն են կազմում:

բ) Նկարի բնօրինակում քուրդ իշխանապետի (խանի) դամբարանն ավելի հեռու պլանի մեջ է, որ թղթադրամի դիզայների կամքով, կտրվել և արհեստականորեն մեծացվելով շեշտվել է, որպես մի կարևոր շինություն: Ի՞նչը կարող էր այդպիսի միջամտություն կատարելու դրդապատճառ լինել: Չեմ կարող հավատալ, որ դրամը նկարազարդող հեղինակն իմացել է, որ դա մահմեդական դամբարան է և հատուկ այդ պատճառով կտրել է բնօրինակ նկարից ու արհեստական միջամտությամբ առաջին պլանում տեղավորել: Ավելի հավանական եմ համարում, որ դամբարանն իր գմբեթավոր ուրվանկարով կարծել է տվել, թե այն եկեղեցի է, որով և արժանացել է թղթադրամը ձևավորող հեղինակի առանձնահատուկ ուշադրությանն ու վերաբերմունքին:

գ) Մահմեդական դամբարանի առջև նկարում երևում է նաև գերեզմանոցն իր ցից-ցից տնկված անմշակ գերեզմանաքարերով: Մահմեդականների նման գերեզմանոցներ, որ հայկական շրջանակներում հայտնի են «թուրքի գյոռ» կամ պարզապես «գյոռուտ» անվամբ, անշուշտ, Պատմական Հայաստանի ողջ տարածքում բազմաթիվ են և իրենցից մի առանձին արժեք չեն ներկայացնում: Իհարկե, խնդիրն այստեղ նույնիսկ այն չէ, թե ինչումն է նրա արժեքը, այլ այն, թե ո՞րն էր այդ «թուրքի գյոռ»-ը Սարոյանին նվիրված թղթադրամին պատկերելու իմաստը:

Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ ԿԲ պատասխանատուները ընդունեն կամ ո՛չ, գոնե ինձ համար պարզ է, որ թղթադրամի առկա ձևավորումը զուտ անգիտության հետևանք է, քանի որ տեղյակ լինելու պարագայում հայկական թաղերից մեկի նկարի փոխարեն քրդականը չէր ներկայացվի, նույնպես և մահմեդական խանի դամբարանն ու կից գերեզմանոցը չէր գովազդվի:

Վերջում ուզում եմ ասել, որ այս ամբողջ պատմության մեջ ինձ վրդովվեցնողը նույնիսկ չիմացության պատճառով պետական արժեթղթի վրա սպրդած սխալները չեն, այլ այն, որ լղոզված պատասխաններով փորձ է արվում արդարացնել կատարվածը: Ա՛յ սա է ինձ մտահոգում, քանի որ սխալն ընդունելը կարծես հույս է տալիս, որ ապագայում նման փաստերի առջև չենք կանգնի, մինչդեռ սխալի արդարացումը կամ մի կերպ կոծկումն ու լղոզումը պարզում է, որ վաղը համանման թյուրիմացություններից չենք խուսափելու:

Եվ մի բան էլ. որոշ քաղաքացիներ իմ հասցեին մեղադրանքներ հնչեցրին, թե թղթադրամի էսքիզը դեռ մի երկու տարի առաջ տեղադրված է եղել ԿԲ կայքում և, թե ինչու ես նախապես չեմ արձագանքել ու միայն հիմա եմ թերությունը մատնանշում: Ճիշտն ասած ԿԲ կայք, ինչպես և անհաշիվ այլ կայքեր մեր հարյուր հազարավոր քաղաքացիների նման ես էլ երբևէ մտած չկամ, պարզապես չունեմ ո՛չ դրա հետաքրքրությունը և ո՛չ էլ առավել ևս պարտականությունը: ԿԲ պատասխանատուներն էլ «լայաղ» չեն արել մի կես հարցում անել, որին անշուշտ ամենայն սիրով և պատրաստակամությամբ կպատասխանեի:

Որոշ պարզամիտներ էլ մեղադրում են, թե տառապում եմ կեղծ հայրենասիրությամբ, քանի որ խնդիրը բարձրաձայնելուս պատճառով հիմա թուրքերը կիմանան և առիթ եղած ժամանակ մեր դեմ կշահարկեն: Այսպես դատողներին հարկ է հիշեցնեմ, որ Շերեֆ Դ խանի դամբարանը կամ Շերեֆիե հուշահամալիրը թուրքերը հրաշալի են ճանաչում և մշտապես զանազան հրատարակություններում կարևոր տեղ հատկացնում այդ հուշարձանին և եթե մենք աշխարհից ու հենց մեր հարևանից անտեղյակ ենք, ապա դա չի նշանակում, թե թուրքերն իրենց «ապրանքից» լուր չունեն…», – գրում է Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը՝ նոր 5,000 դրամի վրա պատկերված մահմեդական հուշարձանի մասին

Սամվել Կարապետյանը՝ նոր 5,000 դրամի վրա պատկերված մահմեդական հուշարձանի մասին

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը թեմային վերաբերող ևս մեկ գրառում կատարել էր ապրիլի 24-ին.

«ՀԵՆՑ ԷԼ ԱՊՐԻԼ 24_Ի ԱՌԹԻՎ կամ ՀԵՐԻՔ ՉԵՂԱՎ ՁԵԶ Ա՛Յ ՓՆԹԻՆԵՐ

(«յուրաքանչյուր գմբեթավոր կառույց եկեղեցի չէ…» շարքից)

ՀՀ նոր թղթադրամներն արդեն շրջանառվում են: Այսօր, առաջին անգամ ձեռքս ընկավ 5000-անոցը: Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է: Այստեղ միայն մեկ կառույց, որ ձախ անկյունում առաջին պլանով է ներկայացված` քաղաքի մահմեդական պաշտամունքային բազմաթիվ կառույցներից մեկն է` 1533 թ. կառուցված Շերեֆ խան Դ-ի դամբարանը Շերեֆիյե հուշարձանախմբում: Անակնկալի եկած համակվում եմ զայրույթի զգացումով: Հասկանում եմ, որ նկարիչն ուզեցել է պատկերն ամբողջացնել բաղեշյան (իր և շատերի դեպքում հաստատ` բիթլիսյան) մի խորհրդանշական կառույցի տեսարանով և կարծես ձևավորողը ցանկացել է քաղաքի հայկականությունը ընդգծող մի խորհրդանշական պատկեր զետեղել, որն իհարկե ներկա մտայնությամբ պետք է լիներ վանք կամ եկեղեցի ու կանգ է առել այս գուցե ոչ հմուտ աչքի համար եկեղեցանման գմբեթավոր շինության վրա, թերևս կարծելով, որ եթե գմբեթավոր է ուրեմն հայկական եկեղեցի է…: Վերջապես, եթե քաղաքի հայկականությունը շեշտելու համար հարկ էր անպայման մի եկեղեցու կամ վանքի պատկեր զետեղել, ապա կարելի էր կանգ առնել Բաղեշի Ամրդոլու կամ Գոմոց վանքերի վրա, որոնք գոյություն չունեն, բայց արխիվային լուսանկարներով հայտնի են…

Ցավում եմ հայրենակիցնե՛ր, որ մեր անգիտության ու նաև անհոգ փնթիության հետևանքով մեր նորատիպ 5000-անոցներով մահմեդախան խանի դամբարանն ենք գովազդում…

Ախր ասում են չէ, երբ չգիտես, հարցնելն ամոթ չէ…

Գրությանս կցում եմ Շերեֆ խան Դ-ի գերեզմանի վրա կառուցված մահմեդական դամբարանի պատկերը գովազդող 5000-անոցը, նույն դամբարանի պատկերը, նաև` քաղաքի շրջագծի մեջ մտնող ներկայումս ավերված Ամրդոլու և Գոմոց վանքերի պատկերները, որոնցից ցանկացածը անհրաժեշտ իմացության և վերաբերմունքի պարագայում կարող էր պատկերված լինել նշյալ դամբարանի փոխարեն…

Նորատիպ մյուս թղթադրամներից դեռ չեմ տեսել, բայց որ անկեղծ ասեմ` արդեն վախենում եմ տեսնել…», – գրել է Կարապետյանը։

Սամվել Կարապետյանը՝ նոր 5,000 դրամի վրա պատկերված մահմեդական հուշարձանի մասին

Սամվել Կարապետյանը՝ նոր 5,000 դրամի վրա պատկերված մահմեդական հուշարձանի մասին

Սամվել Կարապետյանը՝ նոր 5,000 դրամի վրա պատկերված մահմեդական հուշարձանի մասին

22/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.21
+0.05
Եվրո (EUR)
419.23
-0.76
Ռուբլի (RUR)
4.01
-0.02
Լարի (GEL)
141.84
-0.34
34066.31
+302.52
Արծաթ
423.27
+23.39