Ֆինանսական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 70062.32+0.86 TOPIX - 3994.76+0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02-0.63 SSEC - 4094.40+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
30/06/2026  CBA:  USD - 367.89-0.17 GBP - 486.87+0.11
30/06/2026  CBA:  EURO - 419.47-0.34
30/06/2026  CBA:  GOLD - 47625-561 SILVER - 682.53-8.3
Ասիական զարգացման բանկը հաստատել է Հայաստանի համար երկրի գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը
26/11/2019 17:42
Կիսվել

Ասիական զարգացման բանկը հաստատել է Հայաստանի համար երկրի գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի համար երկրի գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը, որը միտված է տնտեսական դիվերսիֆիկացիայի մեծացմանը և բոլոր հայերի համար տնտեսական աճից օգտվելու ապահովմանը:

2018 թվականին Հայաստանը դարձել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, սակայն երկիրը կանգնած է զարգացման մի շարք մարտահրավերների առաջ, ներառյալ՝ տնտեսության խիստ կախվածությունը ապրանքներից, տևական աղքատությունը, կանանց 50%-ից ցածր մասնակցությունն աշխատուժին:

Հայաստանի համար 2019–2023 թվականների երկրի գործընկերության նոր ռազմավարության շրջանակում ԱԶԲ-ն կկարևորի ներդրումներն առաջնահերթ ենթակառուցվածքներում, կարևորագույն հանրային ծառայությունների բարելավումը և ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման խրախուսումը: Ինստիտուցիոնալ կարողության հզորացումը և կառավարման բարեփոխումներին աջակցությունը լինելու են համընդգրկուն առաջնահերթություն: ԱԶԲ-ի ռազմավարությունն ամբողջությամբ համապատասխանեցված է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ներառական, արտահանման կողմնորոշում ունեցող տնտեսության զարգացմանը և որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարարության առաջատար կենտրոն՝ երկրի կայացմանը միտված երկարաժամկետ պլանին:

«Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է լուրջ առաջընթաց իր տնտեսության վերաբալանսավորման հարցում՝ ուղղված առավել դիմակայուն և էկոլոգիապես կայուն աճին» ,- ասաց ԱԶԲ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն՝ պարոն Պաոլո Սպանտիգատին: «Այսօր, երբ հայերն իրենց հայացքն ուղղել են դեպի ավելի պայծառ ապագա, մեր գործընկերությունը կաջակցի կառավարության՝ ֆիսկալ պատասխանատվության հենքով առավել դիմակայուն տնտեսության կայացմանն ուղղված ջանքերին: Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և մարդկային կապիտալում ներդրումներ կատարելու միջոցով սույն ռազմավարությունը կօգնի ապահովել որպեսզի բոլոր քաղաքացիները քաղեն շարունակական աճի պտուղները»:

Նոր ռազմավարության համաձայն՝ ԱԶԲ-ն կապահովի ճանապարհային ցանցի ներդրումների կայունությունը և կարագացնի ընթացիկ տրանսպորտային ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացումը:  Էներգետիկայի ոլորտում ԱԶԲ-ն կաջակցի ենթակառուցվածքների բարելավմանը և կխրախուսի արևային և քամու էներգիայի ավելի լայն օգտագործմանը: Դա կօգնի դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգետիկ կառուցվածքը և նվազեցնել երկրի կախվածությունը ներմուծվող գազից:

«Հաշվի առնելով կայուն տնտեսական աճի հարցում մասնավոր հատվածի  կարևորությունը՝ ԱԶԲ-ն կխթանի մասնավոր ձեռնարկությունների մասնակցությունը ենթակառուցվածքային և սոցիալական ոլորտի ծրագրերին»,- ասաց Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ՝ պրն․ Ռաջեշ Վասուդևան: «Մենք ներդրում կկատարենք նաև երկրի ֆինանսական ոլորտում՝ աշխատատեղերի հիմնական աղբյուր և կառավարության համար գերակա առաջնահերթություն հանդիսացող փոքր և միջին բիզնեսների աճին օժանդակելու նպատակով»: ԱԶԲ-ն ներդրումներ կկատարի նաև դպրոցներում՝ կրթության հասանելիության ընդլայնման և ուսուցման ավելի լավ արդյունքների ապահովման գործընթացում՝ հայաստանցիների երկարաժամկետ զբաղվածունակությունը բարելավելու նպատակով: 

Տարածաշրջանային համագործակցությունը և ինտեգրումը խթանելու նպատակով ԱԶԲ-ն կտրամադրի ֆինանսական միջոցներ և գիտելիքներ՝ աջակցելու տնտեսական միջանցքների զարգացմանը և սահմանային ենթակառուցվածքների բարելավմանը: Կստեղծվի Արևմտյան Կովկասի նոր տնտեսական միջանցք, ինչի նպատակն է օգնել Հայաստանին լավագույնս օգտվել իր ռազմավարական դիրքից՝ որպես նախընտրելի կապակցող օղակ Եվրասիական տնտեսական միության (որի անդամ է այն հանդիսանում) և արևմուտքից՝ Եվրոպական Միության միջև:

Այս պլանով շեշտադրվում է գենդերի ինտեգրումը Հայաստանում ԱԶԲ-ի գործառնություններում, ներառյալ՝ հատուկ կրթակարգերը և առողջապահական ծառայությունները, որոնք նախագծված են կանանց և աղջիկների համար հասանելիությունն առավելագույնի հասցնելու նպատակով: Այն կաջակցի աշխատուժում կանանց ցածր մասնակցության հանգամանքը հետշրջելուն և աղջիկների համար դպրոցից աշխատանք անցումը բարելավելուն ուղղված կառավարության ջանքերին: 

ԱԶԲ-ի պլանում ուրվագծվում է կայուն աջակցություն կառավարության ներդրումներին տեխնոլոգիայում, այդ թվում՝ օգնելով ներմուծել արհեստական բանականություն քաղաքային հատվածում: Բացի այդ, այն կաջակցի երկրի արագ զարգացող թվային տեխնոլոգիաների ներդրմանը և նորարարական էկոհամակարգերին՝ կառավարության, ուսումնական շրջանակների և արդյունաբերության միջև գործընկերություններ հաստատելու միջոցով: Հաշվի առնելով սփյուռքում՝ ըստ հաշվարկների 8 միլիոն հայ ունենալու հանգամանքը, կառավարությունը բարգավաճող ներքին տեխնոլոգիական ինդուստրիան դիտարկում է նաև որպես կապ հաստատելու միջոց արտասահմանում գտնվող իր քաղաքացիների հետ և որպես գրավիչ ճյուղ տուն վերադառնալու և աշխատելու համար: 

ԱԶԲ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ աշխատել է սկսած 2005 թվականից, և հանձնառել 1.46 միլիարդ դոլարի չափով 31 վարկ, ներառյալ՝ 11 վարկ մասնավոր հատվածի համար: ԱԶԲ-ն հանձնառել է նաև  14.9 միլիոն դոլարի չափով տեխնիկական աջակցության դրամաշնորհներ: 2019 թ. հունիսի 30-ի դրությամբ ԱԶԲ-ի ակտիվ պորտֆելը կազմված է եղել 13 հանրային և մասնավոր հատվածների համար նախատեսված վարկերից, որոնց ընդհանուր գումարը կազմում է 809.8 միլիոն դոլար:

ԱԶԲ-ն հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ միաժամանակ չդադարեցնելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված սեփական ջանքերը: 2018 թ. այն ստանձնել է  21.6  միլիարդ դոլարի չափով վարկերի և դրամաշնորհների հանձնառություններ: Հիմնադրվելով 1966 թվականին՝ այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից:

30/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.89
-0.17
Եվրո (EUR)
419.47
-0.34
Ռուբլի (RUR)
4.706
-0.0255
Լարի (GEL)
139.07
-0.01
47625
-561
Արծաթ
682.53
-8.3