Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Բանկերը վերանայել են 540 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորություններ
27/05/2020 12:51
Կիսվել

Բանկերը վերանայել են 540 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորություններ

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն այսօր ներկայացրել է 2019 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»: 

Նախ, Գրիգորյանը նկատում է՝ 2019-ը բավականին հաջող տարի է եղել, թե ընդհանուր տնտեսության զարգացման, թե ֆինանսական համակարգի զարգացման առումով։

«2018 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ նշված միտումները հիմնականում շարունակվել են նաև 2019-ին՝ ֆինանսական համակարգին բերելով բավականին բարեկեցիկ վիճակ։ 2019-ը առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավական մեծ աճով», – ըստ բանախոսի՝ աճ է նկատվել հատկապես հիպոթեքային վարկերի և տնային տնտեսություններին տրամադրված այլ տեսակի վարկավորման ոլորտում։

Իսկ հիմա ֆինանսական համակարգի մասին։ ԿԲ ֆինանսականան կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բանկերի շոկադիմակայունությունը շարունակել է բավականին բարձր մնալ։ Սրա նախադրյալներից է կապիտալի աճը, ինչի շնորհիվ բանկերը կարողանում են դիմակայել շոկերին։ Այսպիսով, ԿԲ արձանագրել է կապիտալի համարժեքության բավական բարձր ցուցանիշ։ 

2019-ին բանկերի իրացվելությունը ևս բարձր է եղել։ Ֆինանսական համակարգը կարողացել է ունենալ և պահել մեծ ծավալի իրացվելի միջոցներ՝ տնտեսությանը սպասարկելու և հաճախորդներին ֆինանսական ռեսուրսներ հասանելի դարձնելու համար։ Գրիգորյանի գնահատմամբ՝ հենց այդ ունակությունն ու իրացվելիության բարձր մակարդակն է, որ մեր ֆինանսական հաստատություններին հնարավորություն տվեց արագ արձագանքել համավարակի ստեղծած ռիսկերին։

Մի փոքր էլ համավարակի պայմաններում ֆինանսական համակարգի արածի ու անելիքի մասին։ Շուրջ 540 հազար ֆիզիկական և շուրջ 17 հազար իրավաբանական անձի տրամադրված վարկի էական վերանայումներ են եղել։ 

«Շուրջ երեք ամիս քաղաքացիներն ունեցել են հնարավորություն չմարել իրենց վարկային պարտավորությունները, որպեսզի կարողանան ընթացիկ սպառումն իրականացնել այնպես, ինչպես կիրականացնեին այլ պայմաններում», – ասում է Գրիգորյանն ու հավելում՝ վարկային պարտավորությունների վերանայման գործընթացը դեռ շարունակվում է։

Վերջում հիշեցնում են՝ նվազագույնի հասնել հաճախելիությունը բանկեր, օգտվել օնլայն ծառայություններից՝ նվազեցնելով վարակի տարածման ռիսկը։

 
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88