Պաշտոնական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.50
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 423.00+1.50
OIL:  BRENT - 72.90+1.97 WTI - 68.96+1.98
COMEX:  GOLD - 2795.70+0.16 SILVER - 33.76-1.86
COMEX:  PLATINUM - 1017.20-3.76
LME:  ALUMINIUM - 2616.00-1.12 COPPER - 9538.00-0.04
LME:  NICKEL - 15816.00-1.24 TIN - 30950.00-1.52
LME:  LEAD - 2004.00-1.31 ZINC - 3086.50-1.67
FOREX:  USD/JPY - 152.88-0.29 EUR/GBP - 1.0849+0.32
FOREX:  EUR/USD - 1.0849+0.32 GBP/USD - 1.2951-0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42141.54-0.22 NASDAQ - 18607.93-0.56
STOCKS US: S&P 500 - 5813.67-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39081.25-0.50 TOPIX - 2695.51-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 20317.33-0.31 SSEC - 3279.82+0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8159.63-0.73 CAC40 - 7428.36-1.10
STOCKS EUR:  DAX - 19257.34-1.13
31/10/2024  CBA:  USD - 387.62+0.57 GBP - 503.29+1.21
31/10/2024  CBA:  EURO - 421.19+1.82
31/10/2024  CBA:  GOLD - 34617.70+158.55 SILVER - 424.09-0.81
Կառավարության ծրագիր. Պայքարը կոռուպցիայի դեմ
06/02/2019 15:45
Կիսվել

Կառավարության ծրագիր. Պայքարը կոռուպցիայի դեմ

Կառավարությունը համոզված է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական առաջնահերթություններից է, և այս պայքարում Կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող։ Առանձնահատուկ կարևորվում է կոռուպցիան ծնող պատճառների վերհանմանը և վերջիններիս վերացմանը միտված գործողությունների իրականացումը:

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում անզիջում պայքար կմղի կոռուպցիայի դեմ՝ այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն և համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կոռուպցիան պետք է արժանանա լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռք բերած պաշտոնյաները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի և դատապարտման:

Հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների և հակակշիռների սկզբունքի կիրարկումը, հնարավորինս նվազեցնել օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև ներդնել նոր գործիքակազմ։ Ընդ որում, պայքարը պետք է իրականացվի ինչպես ռազմավարական, առանցքային գործուն միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման և վերափոխման միջոցով: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարևորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով: Միաժամանակ, էական նշանակություն կարող են ունենալ տարբեր ոլորտների իրավական կարգավորումների պարզեցումը և հստակեցումը:

Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով Կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և, այս առումով, ամրապնդել միջազգային համագործակցությունը:

3.1. Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի եվ եկամուտների թափանցիկությունը

Կոռուպցիայի աճի կամ կանխարգելման առաջնային պայմաններից մեկը պետության առաջին դեմքերի, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավվածությունն է կոռուպցիոն համակարգի մեջ կամ, համապատասխանաբար, նրանց կողմից կոռուպցիոն համակարգերի մերժումը։ Ըստ այդմ, իշխանական վերնախավի չներգրավվածությունը կոռուպցիոն համակարգերի մեջ գործնականում երաշխավորում է քաղաքական կոռուպցիայի պարտությունը, և Կառավարությունը վճռական է այսպիսի պայմաններ ապահովելու գործում։

Այսպիսով, կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորագույն նշանակություն ունի պետության առաջին դեմքերի, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքով սահմանված հանրային ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, նրանց ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների գործունեության և ունեցվածքի նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման համար համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծումը։ Նրանց կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար անհրաժեշտ է նաև իրականացնել որոշակի օրենսդրական նորամուծություններ, որոնցից առանձնապես կարևորվում են՝

– այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա.

– պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը (եկամուտ վճարողների անունները (անվանումները), գույքի գտնվելու երկիրը և այլն)՝ ապահովելով կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը.

– այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, որի համաձայն հակակոռուպցիոն համապատասխան մարմինն իրավասություն կունենա ստուգելու նշանակման ենթակա՝ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության կանոնների պահպանումը (չպահպանումը) ու կոռուպցիոն իրավախախտումներում ներքաշված լինելը (չլինելը) և, ըստ այդմ, նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելու տվյալ անձին նշանակելու իրավասություն ունեցող անձին:

3.2. Հանրային կառավարումը

Պետական կառավարման ուռճացված համակարգը՝ իր տեսանելի և անտեսանելի մարմինների չարդարացված ճոխությամբ, գործառույթների և ոլորտների կրկնողությամբ, դրա հետևանքով առաջացած անարդյունավետությամբ, պատասխանատվության մեխանիզմների անորոշությամբ, հիմնազուրկ բեռ է հարկ վճարողների համար և լրջագույն խոչընդոտ՝ Հայաստանի մրցունակության բարձրացման ճանապարհին: Մեզ պետք է ծախսարդյունավետ, դինամիկ, ճկուն և մրցունակ պետական կառավարման համակարգ։

Այս ուղղությամբ Կառավարությունը շարունակաբար վեր է հանելու պետական բոլոր գերատեսչությունների կրկնվող գործառույթները, և վերջիններիս օպտիմալացման արդյունքում բարձրացվելու են պետական գերատեսչությունների ծախսարդյունավետու-թյունը և աշխատանքի արդյունավետությունը:

Կատարողականի գնահատման համակարգի բարեփոխման արդյունքներով փոքրացվելու է պետական մեքենան` նպաստելով պետական ռեսուրսների ճիշտ կառավարմանը:

Արդյունքում՝ կապահովվի Կառավարության անդամների իրավասությունների և պարտականությունների հավասարակշռումը, ծրագրերի արդյունքների համար պատաս-խանատվության որոշակիացումը:

Հանրային կառավարման համակարգում առկա հիմնական խնդիրների մասով Կառավարության առանցքային մոտեցումներն են՝

1. Ընդհանուր և ոլորտային քաղաքականությունների մասով՝

– որևէ նախաձեռնության, գործառույթի, ծրագրի, միջոցառման համար պետք է սահմանվեն արդյունքի վերջնական և թիրախային (տարեկան) ոչ ֆինանսական այնպիսի ցուցանիշներ՝ ներառյալ ժամկետները, որոնք կարտահայտեն և՛ Կառավարության, և՛ առանձին մարմինների գործառույթների, ծրագրերի ու դրանց արդյունքների բովանդակային փոխկապակցվածությունը, կլինեն չափելի և համադրելի: Պետք է հստակ ի ցույց դրվի արդյունքների հասցեականությունը Հայաստանի Հանրա-պետության քաղաքացուն և (կամ) այլ շահառուին ուղղված լինելը: Կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, քաղաքացիների և հասարակության այլ անդամների համար պետք է հասանելի և հասկանալի լինեն հանրային միջոցների (բարիքի) վերաբաշխման, այդ թվում՝ իրականացվող ծախսերի և ծրագրերի նպատակները, արդյունքները և դրանց գնահատման չափանիշները.

– ցանկացած գործառույթի կամ ծրագրի մասով սահմանված նպատակ (ոչ ֆինանսական ցուցանիշը) պետք է ապահովի հավելյալ ու հասցեական արժեք (արդյունք) և պետք է բխի քաղաքականության թիրախներից:

2. Պետական ռեսուրսների կառավարման մասով՝

– ռեսուրսների կառավարումը պետք է իրականացվի արդյունավետ, օգտավետ և խնայողաբար.

– հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ բացառապես իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ. չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր և (կամ) տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ։ Ընդ որում՝

– քաղաքականությանը վերաբերող գործառույթները պետք է համախմբվեն և իրականացվեն պետական մարմինների կառուցվածքում՝ որպես մասնագիտացված ստորաբաժանումներ.

– օժանդակ, սպասարկող, աջակցող և մասնագիտացված այլ գործառույթների մասով պետք է դիտարկել դրանք մասնավորին արտապատվիրելու հնարավորությունը և նպատակահարմարությունը: Անհնարին կամ ոչ նպատակահարմար լինելու դեպքում նման գործառույթները պետք է կազմակերպվեն տվյալ մարմնի աշխատակազմում գործող համապատասխան ստորաբաժանումների միջոցով՝ բացառելով նույնանման գործառույթների՝ ներառյալ հաստիքների և ստորաբաժանումների մի քանի միավորների կողմից իրականացումը: Այս նպատակներով պետության կողմից նոր ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, Հիմնադրամների, ՓԲԸ-ների և (կամ) այլ կառույցների ստեղծումից պետք է ձեռնպահ մնալ, իսկ գործող կառույցների գործունեությունը դադարեցնել (լուծարել, միավորել կամ այլ կերպ դադարեցնել պետության մասնակցությունը), եթե նշված մոտեցումների ներքո չի հիմնավորվում դրանց ստեղծման կամ գոյության անհրաժեշտությունը.

– պետք է բացառվեն անտեղի և ռիսկ չկանխարգելող կարգավորումները, նույնանման հարցերի վերաբերյալ կամայական որոշումներ ընդունելու հնարավորությունը:

Արդյունքում, եթե իրականացվող որևէ գործառույթի մասով հավելյալ և հասցեական արդյունք սահմանված չէ, կամ ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, օգտավետությունը և տնտեսող լինելը երաշխավորված չեն, ապա նման գործառույթը (ծրագիրը) պետք է չիրականացվի՝ չնախաձեռնվի, դադարեցվի կամ կասեցվի՝ մինչև նշված պայմանների ապահովումը:

Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, վարչական կոռուպցիայի հաղթահարման նպատակով կարևորվում է պետության կողմից ծառայությունների մատուցման ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման միջոցով քաղաքացի-պետություն շփման հնարավորինս սահմանափակումը, պետական մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, տվյալների անփոփոխելիության, միասնականության և ավտոմատացման ապահովումը, ինչը կբարձրացնի որոշումների ընդունման ժամանակ կիրառվող տեղեկատվության հուսալիության և ամբողջականության աստիճանը:

Կառավարությունը նպատակ է դնում օտարերկրյա պետություններից և միջազգային դոնոր կազմակերպություններից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերն առավելագույնս ազգային ընթացա-կարգերով կազմակերպելու ուղղությամբ:

3.3. Տնտեսական գործունեության թափանցիկությունը

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքներից մեկը կարող է լինել օրենքով սահմանված որոշակի ոլորտներում գործունեություն ծավալող պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը՝ ապահովելով իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը։ Կառավարությունը մտադիր է մշակել այդ հարթակի ներդրման ճանապարհային քարտեզ։

Անհրաժեշտ է նաև վերանայել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմները՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պայմանը՝ սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների համար և ապահովելով հանրային շահերին վերաբերող հարցերի շուրջ հավաստի և ամբողջական տեղեկատվության ազատությունը։

31/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.62
+0.57
Եվրո (EUR)
421.19
+1.82
Ռուբլի (RUR)
3.99
+0.00
Լարի (GEL)
141.27
+0.59
34617.70
+158.55
Արծաթ
424.09
-0.81