Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.50+0.50
EUR BUY - 414.00+0.00 EUR SELL - 418.00-2.00
OIL:  BRENT - 89.32+1.36 WTI - 83.81+1.11
COMEX:  GOLD - 2346.70+0.93 SILVER - 27.50+1.40
COMEX:  PLATINUM - 931.00+2.26
LME:  ALUMINIUM - 2563.50-4.01 COPPER - 9865.00+0.36
LME:  NICKEL - 19157.00-2.95 TIN - 32872.00-4.66
LME:  LEAD - 2207.50+1.73 ZINC - 2848.00+0.56
FOREX:  USD/JPY - 156.06+0.39 EUR/GBP - 1.0721+0.15
FOREX:  EUR/USD - 1.0721+0.15 GBP/USD - 1.2499+0.30
STOCKS RUS:  RTSI - 1178.69+0.65
STOCKS US: DOW JONES - 38085.80-0.98 NASDAQ - 15611.76-0.64
STOCKS US: S&P 500 - 5048.42-0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 37934.76+0.81 TOPIX - 2686.48+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 17651.15+2.12 SSEC - 3088.64+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8078.86+0.48 CAC40 - 8016.65-0.93
STOCKS EUR:  DAX - 17917.28-0.95
26/04/2024  CBA:  USD - 388.08-0.52 GBP - 485.57-0.41
26/04/2024  CBA:  EURO - 416.29-0.44
26/04/2024  CBA:  GOLD - 28930.56-58.13 SILVER - 341.43+2.60
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է Մամուլի ազատության օրվա առիթով
03/05/2021 13:14
Կիսվել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է Մամուլի ազատության օրվա առիթով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Ներկայացնում ենք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը.

«Շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:

Ազատ մամուլ ունենալն իսկապես կարևորագույն ձեռքբերում է և, իհարկե, ժողովրդավարության ցուցիչ։
Լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, իսկ կարծրատիպերը պետք է կոտրել պրոֆեսիոնալ աշխատանքով։
Ազատ մամուլի դերը կարևոր է պետության քաղաքականության առաջնահերթությունների և հասարակական կարծիքի ձևավորման ու այդ կերպ պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երաշխավորման հարցում։
Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, ձեր պատասխանատու մասնագիտական աշխատանքով դուք նպաստում եք հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց աշխատանքի թափանցիկության ու հանրային հաշվետվողականության ապահովմանը։
Մեծ է ձեր դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում:

Մեր երկրի համար այս պատասխանատու ժամանակահատվածում միայն ազատ ու պրոֆեսիոնալ մամուլը կարող է կարևոր առաքելություն ունենալ խնդիրները հաղթահարելու գործում»։

26/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.08
-0.52
Եվրո (EUR)
416.29
-0.44
Ռուբլի (RUR)
4.22
+0.00
Լարի (GEL)
145.08
+0.48
28930.56
-58.13
Արծաթ
341.43
+2.60