![Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 24 դեպք](https://b24.am/pub/uploads/2020/08/coronavirus-test-1280x720-2.jpeg)
Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 24 դեպք
Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 422 հազար 963 դեպք, 412 հազար 606-ը`առողջացման, 8625-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 48 բուժառու:
Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 10 հազար 307 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք, առողջացել է 385 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 99 հազար 602 -ի: