
00 ՕՕ 000 պետհամարանիշը արճուրդով վաճառվեց 300,000 ԱՄՆ դոլարով
Էլեկտրոնային աճուրդի Auction.mia.gov.am հարթակում 00 ՕՕ 000 պետհամարանիշը վաճառվեց 300,000 դոլարով վաճառվեց։
Այս մասին տեղեկանում ենք «Վարորդի ընկեր» ՀԿ֊ի ֆեյսբուքյան էջից։
Ըստ տեղեկությունների` այս պետհամարանիշը գնել է «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդ։
Նշենք, որ ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի համար էր, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար): Այդ պետհամարանիշի համար 98 գրանցում կար։
Աճուրդի մասին տեղեկետվություն ստանալու համար կարող եք կարդալ մեր հրապարակումը։