Այլ Լուրեր

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
5 ծնողից 3-ը պատրաստ է երեխայի բարձրագույն կրթության համար պարտք վերցնել
04/08/2016 17:04
Կիսվել

5 ծնողից 3-ը պատրաստ է երեխայի բարձրագույն կրթության համար պարտք վերցնել

Ծնողների 60%-ը պատրաստ են պարտք վերցնել՝ հանուն երեխաների բարձրագույն կրթության: Ծնողների 49%-ը նշում է, որ երեխաների ուսման համար վճարելն ավելի կարևոր է, քան կենսաթոշակային խնայողություններ անելը: Ծնողների 32%-ը նշում է, որ երեխաների կրթությունը ֆինանսավորելու հաշվին ֆինանսական ծախսերը կրճատելը, ամենաքիչ հավանական տարբերակն է

HSBC-ի «Կրթության արժեքը» շարքի վերջին՝ Հիմքեր ապագայի համար զեկույցի hամաձայն՝ ողջ աշխարհում ծնողների մեծամասնությունը (60%) պատրաստ է պարտք վերցնել իրենց երեխայի բարձրագույն կրթության անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:

15 երկրներում բնակվող ավելի քան 6,200 ծնողների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ երեխաների բարձրագույն կրթության վարձը վճարելու պատասխանատվությունը հիմնականում կրում են ծնողները, որոնց 84%-ն ունի իր ներդրումը: Ծնողների մոտ 31%-ը, ում երեխան դեռևս պատրաստվում է համալսարան գնալ, ակնկալում են, որ երեխան իր մասնակցությունը կունենա և կվճարի ծախսերի մի մասր: Այդուհանդերձ, այժմ սովորող ուսանողների միայն 13%-ն է մասնակցում իրենց կրթական ծախսերին:

Գումարը, որը ծնողները տարեկան վճարում են իրենց երեխայի բարձրագույն կրթության համար, միջինում կազմում է 7,631 ԱՄՆ դոլար: Սակայն, ողջ աշխարհում ծնողների 27%-ը չգիտի, թե տարեկան որքան է ծախսում իր երեխայի բարձրագույն կրթության ծախսերը հոգալու համար, իսկ 78%-ը իր երեխայի ուսման ծախսերը հոգում է հիմնականում առօրյա եկամուտներից:

Հայաստանում ուսման տարեկան վարձավճարները տատանվում են 840-1,680 ԱՄՆ դոլարի միջև, ինչը համեմատաբար ցածր է այն 15 երկրների միջինացված ցուցանիշից ($9,100), որտեղ HSBC-ն իրականացրել է իր ուսումնասիրությունները: Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վարձը համեմատաբար մոտ է Հնդկաստանի ($581), Մեքսիկայի ($750) և Թուրքիայի ($1,276) համալսարանական վարձավճարներին:

Մինչ վերջին հինգ տարիներին բարձրագույն կրթություն ստացող հայ ուսանողների թիվը նվազել է 28%-ով, միջազգային ուսանողների թիվը, ովքեր ցանկություն ունեն և հետաքրքրված են իրենց կրթական աստիճանը ստանալ Հայաստանում՝ հետզհետե աճում է: Այսպես, Հայաստանում սովորող միջազգային ուսանողների թիվը 2014թ-ին 3,647 էր, ինչը 10%-ով ավելին է, քան 2010թ-ին: Հայաստան եկող միջազգային ուսանողները հիմնականում հետևյալ 5 երկրներից են՝ Ռուսաստան (29%), Վրաստան (25%), Հնդկաստան (23%) Իրան և Սիրիա՝ յուրաքանչյուրը 6%:

Ծնողներն իրենց երեխայի կրթությունն ավելի վեր են դասում, քան սեփական ֆինանսական բարեկեցությունը 49%-ը նշում է, որ երեխայի կրթության համար վճարելն ավելի կարևոր է, քան կենսաթոշակային խնայողություններ անելը: 30%-ը համարում է, որ ուսման վարձը վճարելն ավելի կարևոր է, քան հիփոթեքի/վարձակալման կամ կոմունալ վճարումները կատարելը (31%): Իսկ 32%-ը մտածում է, որ կրթական ծախսերը ամենաքիչ հավանական զոհողությունն է, որին ծնողները պատրաստ են գնալ, եթե ստիպված լինեն կրճատել ընտանիքի ընդհանուր ֆինանսական ծախսերը:

Հայ ծնողները, ովքեր բավականաչափ խնայողություններ չունեն իրենց երեխայի ուսման ծախսերը հոգալու համար, ստիպված են դա անել առօրյա եկամուտների հաշվին՝ զոհաբերելով իրենց բարեկեցության, արձակուրդի կամ հավելյալ ճոխությունների համար նախատեսված գումարները, կամ էլ պարտք վերցնել: Հայաստանյան որոշ բանկեր առաջարկում են ուսանողական վարկեր: 2013թ-ին,  ՀՀ կառավարությունը մեկնարկեց ուսանողական վարկերի ծրագիր հատուկ պայմաններով՝ օգնելու ծնողներին այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ գտնել: Դատելով վերջին հինգ տարիների դինամիկայից՝ համակարգում ուսանողական վարկերի պորտֆելը թեև փոքր, բայց կանոնավոր աճ է գրանցել՝  2016թ-ի մայիսի դրությամբ հասնելով 8.2 մլն ԱՄՆ դոլարի: Նկատենք նաև, որ հետզհետե ավելի շատ ծնողներ նախապատվությունը տալիս են ՀՀ դրամով վարկերին:

Էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն (նշանակված) Փոլ Էդգարը մեկնաբանում է. «Ֆինանսական զոհողությունները, որոնց ծնողները գնում են իրենց երեխաների կրթության ծախսերը հոգալու համար, ուղիղ համեմատական են այն աջակցությանը, որը նրանք պատրաստ են տրամադրել, որպեսզի իրենց երեխաները կարողանան հասնել իրենց նպատակներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ ծնողներն ունենան ֆինանսական ծրագիր՝ ընտանիքի երկարաժամկետ կարիքները բավարարելու համար: Ծրագիրն անհրաժեշտ է պարբերաբար վերանայել, որպեսզի ծնողները հնարավորություն ունենան լավագույնս օժանդակել երեխաներին կրթության հարցերում, և միաժամանակ կարողանան արդյունավետ կերպով կյանքի կոչել իրենց սեփական երկարաժամկետ ֆինանսական նպատակները»:

«Կրթության արժեքը» շարքի Հիմքեր ապագայի համար զեկույցը հրապարակվել է 2016թ-ի հունիս ամսին: Այն ներկայացնում է 6,241 ծնողի տեսակետները աշխարհի 15 երկրներից և տարածաշրջաններից. դրանք են Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Հոնկ Կոնգը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Մեքսիկան, Սինգապուրը, Թայվանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները: Հարցումներին մասնակցել են ծնողներ, ովքեր ունեն մինչև 23 տարին լրացած առնվազն մեկ երեխա, ով սովորում է կամ պատրաստվում է սովորել: Յուրաքանչյուր երկրից ուսումնասիրությանը մասնակցող ծնողների նվազագույն ընտրանքը 350 հոգի է՝ ներառյալ 150 ծնող, ում երեխան սովորում է համալսարանում կամ քոլեջում: Ուսումնասիրությունն անցկացվել է առցանց՝ Ipsos MORI-ի կողմից 2016թ-ի փետրվար և մարտ ամիսների ընթացքում: Հավելյալ դեմ առ դեմ հարցումներ են արվել նաև Եգիպտոսում:

HSBC Խումբ – HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ծնող ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբն իր հաճախորդներին ծառայություններ է տրամադրում իր ավելի քան 6,000 գրասենյակներից, որոնք գտնվում են 71 երկրներում և տարածաշրջաններում Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2016թ-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,608 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC-ն Հայաստանում – Բանկը հիմնադրվել է 1996թ-ին՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia Bank» ԲԸ անվանումով: 1999թ-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի: Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 33,000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 9 գրասենյակների և մոտ 400 աշխատակիցների միջոցով: 2016թ-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 238.8 մլրդ. ՀՀ դրամ: Բանկը Հայաստանի արտարժույթի շուկայի առաջատարներից մեկն է:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85