Սոցիալական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Beeline. բիզնես-դասընթաց և էքսկուրսիա Կապի Թանգարան DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների համար
16/09/2014 12:26
Կիսվել

Beeline. բիզնես-դասընթաց և էքսկուրսիա Կապի Թանգարան DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների համար

DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցներն այսօր այցելեցին Beeline Կապի թանգարան և Beeline համալսարան: Ընկերությունը երիտասարդ ձեռներեցների համար կազմակերպեց բիզնես-դասընթաց «Աշխատանք  մեծ ընկերությունում Beeline-ի օրինակով» թեմայով: Ամառային ճամբարի մասնակիցները Beeline Կապի թանգարանում ծանոթացան Հայաստանում կապի զարգացման պատմությանը, մեր երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաներին,  ինչպես նաև հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին:

«Հարգելի հյուրեր, ուրախ եմ ձեզ ողջունել Beeline կորպորատիվ համալսարանում: Այսօր դուք հիանալի հնարավորություն ունեք գործնականում ծանոթանալ մեծ ընկերությունում աշխատանքի առանձնահատկություններին, որոնց մասին դուք, երևի թե, միայն լսել եք կամ կարդացել: Հնարավոր է ձեր շարքերում են մեր ապագա աշխատակիցներն ու բիզնեսի գործընկերները: Գիտակցելով ձեր մասնագիտական զարգացմանը նպաստելու նման բացառիկ հնարավորությունը` մեր ընկերությունը հատուկ կարևորություն է տալիս այսօրվա միջոցառմանը: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերած հմտությունները կհանդիսանան Beeline–ի ևս մեկ ներդրում ձեր հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում» – նշեց ՄՌ կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:

«Այսօր ինձ համար ամենահետաքրքիր և օգտակար օրերից մեկն էր իմ մասնագիտական զարգացման տեսանկյունից: Այսօր ես բացահայտեցի մեծ ընկերությունում աշխատանքի ու բիզնեսի կազմակերպման, ինչպես նաև մեր երկրում կապի զարգացման մասին շատ նոր բաներ: Ես անգամ սկսեցի ավելի շատ հպարտանալ իմ հայրենիքով, ինչի համար շնորհակալ եմ Beeline-ին» – նշեց ճամբարի մասնակից Ասյա Սարիբեկյանը։

Հիշեցնենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը։

Նշենք, որ Beeline Կապի թանգարանը բաց է իր այցելուների համար ամեն երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-16:00: Մուտքն ազատ է: Ամեն ուրբաթ` ժամը 10:00-12:00 և 12:00-14:00 թանգարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է  մոտենալ Կապի թանգարան Ազատության 241  հասցեյով: Թանգարանի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև կոլեկտիվ էքսկուրսիաներ կազմակերպելու համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին. [email protected]։

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22