Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Երևանում էկո-գրադարան է ստեղծվել
07/07/2015 19:27
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Երևանում էկո-գրադարան է ստեղծվել

Բժշկական ամենախոշոր տեղեկատվական կենտրոնը՝ հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ), սկսել է գործել նաև էկո տարբերակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ստեղծված այգին այլընտրանքային հրաշալի միջավայր է՝ մասնագիտական քննարկումների, տարբեր դասընթացների կազմակերպման և ընթերցանության համար:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը 2 մլն դրամ է հատկացրել՝ երբեմնի հողածածկ տարածքը կանաչապատելու, այգի ստեղծելու, եղանակային տարբեր պայմաններին հարմարեցված գրապահարաններ տեղադրելու և էլեկտրոնային շտեմարաններից օգտվելը հնարավոր դարձնելու համար: Էկո-գրադարանին տրամադրվել է նաև արտոնագրված ծրագրով ներբեռնված և համապատասխան գրականությամբ ապահովված՝ 5 պլանշետ:

«Առհասարակ, կանաչ գոտիների պահպանման և ստեղծման գաղափարը կարևորվում է ամբողջ աշխարհում: Էկոլոգիական այս տարածքը կրթական հրաշալի միջավայր է առողջության իրական արժեքը գնահատողների՝ բժիշկների համար: Իր տեսակի մեջ եզակի այս գրադարանն անչափ կարևոր է նաև բնապահպանական տեսանկյունից: Այսօրինակ նախաձեռնության հիմքում լավ և կայուն ապագա ստեղծելու մոտեցումն է: Քաղաքակիրթ, առողջ և կիրթ միջավայրում ապրելու ձգտումը պետք է իրականացնել երկարաժամկետ ծրագրերով: Մենք այնտեղ ենք՝ որտեղ կա այս մոտեցումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն 76 տարի գործող գիտաբժշկական գրադարանում կենտրոնացված է ավելի քան կես միլիոն միավորից կազմված՝ կենսաբժշկական գրականության և տեղեկատվական աղբյուրների լավագույն հավաքածու: Այստեղ կան բժշկական էլեկտրոնային և տպագիր գրքեր, ամսագրեր, սեղմագրեր, լազերային սկավառակներ և տեսալսողական նյութեր:

«Բացօթյա ընթերցարանը խրախուսում է ընթերցանության, հատկապես՝ էլեկտրոնային ընթերցանության գործառույթը։ Վերջինս շատ կարևոր է, քանի որ գրադարանն այսօր տրամադրում է հիմնականում Springer Link հրատարակության՝ արտոնագրված էլեկտրոնային բժշկական գրքեր և ամսագրեր: Բացօթյա ընթերցարանը կարող է հաճելի միջավայր դառնալ այդ գրականությունը ընթերցելու համար»,-ասել է հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը։

Գրադարանի գործունեությանը կարող եք ծանոթանալ պաշտոնական՝ www.medlib.am կայք էջից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52