Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
ՎիվաՍել-ՄՏՍ. հերթական տան կառուցում Տավուշի մարզում
15/10/2015 11:55
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. հերթական տան կառուցում Տավուշի մարզում

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը պետական սահմանից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա է գտնվում:

Գյուղի դիրքն այն խոցելի է դարձնում հակառակորդի կողմից արձակվող կրակահերթերի համար: Գյուղացիները, սակայն, հաստատակամ են և ուժեղ ավելի, քան երբևէ: Նրանք վստահ են, որ խաղաղ օրերը վաղ թե ուշ գալու են: Եվ, չնայած անհանգիստ ժամանակների բոլոր դժվարություններին, զբաղվում են խաղողագործությամբ, շարունակում մշակել իրենց հողը և ապացուցում, որ վճռականությունն ու հայրենիքը պաշտպանելու կամքն ավելի ամուր են: Ներքին կարմիրաղբյուրցիներն արդարացիորեն իրենց սահմանապահ են համարում:

Բաբկեն Ավագյանը շատ խորն է զգացել պատերազմի դառնությունը: Նրա օջախի պատերը այդ օրերի լուռ վկան են դարձել. տարիներ առաջ արկի պայթյունից տան մի հատվածը գրեթե ամբողջովին քանդվել է: Ավագյանները, սակայն, ոչ միայն չեն հուսահատվել, այլև աջակցող կազմակերպությունների հետ ձեռք-ձեռքի՝ շինարարություն են սկսել: Տուն կառուցելու նրանց վաղեմի երազանքն իրականություն է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» շնորհիվ: Ֆինանսական աջակցությունից բացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը մասնակցել են Ավագյանների կիսակառույց տան շինարարությանը:

«Վերջին շրջանում հաճախակի դարձած կրակոցներն անգամ անկարող են կոտրել մեր ոգին: Կրակոցներն այսքան ինտենսիվ չէին եղել 1993թ.-ից ի վեր: Սակայն մեզ դրանով չեն վախեցնի. մենք պետք է կառուցենք ու ստեղծենք՝ որքան էլ կրակեն:  Թո՛ղ թշնամին իմանա, որ այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, սա է մեր տունը, սա է մեր հողը»,- ասել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Բաբկեն Ավագյանը:

«Այս այցելությունն առավելապես հոգեբանական նշանակություն ունի: Ցանկացած հայ կարող է ինքնուրույն տուն կառուցել: Կրակոցների տակ տուն կառուցելը, սակայն, այնքան էլ հեշտ չէ: Սահմանամերձ գյուղերի բնակիչները  պետք է զգան, որ մենակ չեն, որ ամուր թիկունք ունեն: Մենք փորձում ենք նրանց այդ վստահությունը փոխանցել՝ անձամբ մասնակցելով իրենց տան շինարարությանը: Շինարարական աշխատանքներից հետո մենք հեռանալու ենք այստեղից, իսկ Ավագյանները մնալու են՝ ամուր պահելով  մեր սահմանը: Պետք է կարողանանք գնահատել հողին տեր լինելու նրանց բարձր գիտակցությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքների յուրաքանչյուր անդամ հերոս է՝ մեծից փոքր: Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար առօրյա խոսակցությունը կրակոցներն են ու զենքի տրամաչափը: Այս մարդիկ ապրում են անդադար կրակի տակ, այգի են մշակում, աշխատանքի գնում, դպրոց տանում իրենց երեխաներին: Նրանց ոգին իսկապես անկոտրում է: Նվազագույնը, որ կարող ենք անել սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, կենցաղային տարրական հարմարություններ ապահովելն է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ, միայն 2014թ.-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի 16 ընտանիք կարողացել է լուծել  բնակարանային խնդիրը: Մինչև տարեվերջ ևս 11 ընտանիք կապրի բարեկարգ պայմաններում:

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք կացարանով է ապահովվել: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62