Սոցիալական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
Վիվասել-ՄՏՍ․ մեր դպրոցականները փայլուն հաղթանակ են տարել ԱՄՆ-ում
18/04/2016 17:52
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ մեր դպրոցականները փայլուն հաղթանակ են տարել ԱՄՆ-ում

«Այբ» դպրոցի ռոբոտաշինության թիմը ապրիլի 7-ից 9-ը ԱՄՆ Օհայո նահանգի Մարիոն քաղաքում անցկացված հեղինակավոր «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից վերադարձել է արծաթե մեդալով և «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակով՝ հերթական անգամ պատվով ներկայացնելով Հայաստանը միջազգային կրթական ասպարեզում:

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը մի քանի ամիս շարունակ զօրուգիշեր պատրաստվում էր ԱՄՆ-ում անցկացվելիք հանրաճանաչ զանգվածային «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (ՌԱՄ / NRC, www.thenrc.org) մրցույթին: Ավելի քան 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ էին ներկայացված ՌԱՄ 2016-ին, որն այս տարի տոնում էր իր 30-ամյակը:

«Այբ»-ի երեխաները մրցույթին ներկայացել էին իրենց սումո ռոբոտով, և մրցույթին ներկայացած թիմերի մեջ մեծ թիվ էին կազմում հենց «Սումո ռոբոտ» անվանակարգում մրցողները: Հազարավոր հանդիսատեսների աչքի առաջ մեր ռոբոտը երկու օր շարունակ մարտի մեջ է եղել այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած ռոբոտների հետ: «Այբ»-ի ռոբոտը հաղթել է այնպիսի թիմերի, որոնք տարիներ շարունակ մասնակցել են այս մրցույթին՝ մրցանակ շահելու հույսով:

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմի ղեկավար Վազգեն Գաբրիելյանի խոսքով՝ մրցույթի մասնակիցներն ու հյուրերը հիացած էին հայկական թիմի սումո ռոբոտով ու դրա վրա կատարված աշխատանքի ծավալով: «Բոլորը հերթով մոտենում էին մեզ ու խնդրում ռոբոտին ձեռք տալ, նկարվել դրա հետ: Շատ ուսուցիչներ ասացին, որ ԱՄՆ-ում չգիտեն այնպիսի դպրոց, որտեղ ռոբոտները պատրաստվեն բացարձակ զրոյից՝ «Այբ»-ի ռոբոտաշինության մակարդակով»,-պատմում է ուսուցիչը:

«Ռոբոտաշինությունն ու ինժեներիան կարևոր բաղադրիչներ են «Այբ»-ի կրթական բովանդակության մեջ: Դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիան և վերջերս գործարկված արտադրական լաբորատորիան՝ ֆաբլաբը, կրթությունը դարձնում են կիրառական՝ հնարավորություն տալով մեր երեխաներին առավելագույնս դրսևորելու իրենց ներուժն ու նոր բացահայտումներ կատարելու: Սա «Այբ» դպրոցի ռոբոտիկայի թիմի առաջին նվաճումը չէր հայտնի միջազգային ռոբոտիկայի մրցույթներում, բայց ամենանշանակալիցն էր: Ռոբոտաշինությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտ է: Այս հեղինակավոր մրցույթում մեր թիմի հաղթանակը ոչ միայն «Այբ»-ի, այլև Հայաստանի համար մեծ նվաճում է»,- նշում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Հերթական անգամ համոզվում ենք՝ որքան շնորհալի, աշխատասեր, ջերմեռանդ և անպարտելի են հայ երիտասարդները: Նրանք կարիք չունեն գաղափարների, հովանավորչության և ուղեցույցների: «Հերթական անգամ համոզվում ենք, թե որքան շնորհալի, աշխատասեր,  հետևողական և անպարտելի են Հայաստանի երիտասարդները: Նրանք չունեն նոր աղափարների պակաս: Հայաստանի երիտասարդները կարող են ճանապարհ հարթել դեպի միջազգային հարթակներ, և ոչ միայն հաղթահարել առաջադրված ամենախիստ պահանջները, այլև սահմանել նոր չափանիշներ: Նրանց ընդամենը պետք է մեր աջակցությունը: Համոզված եմ, որ Հայաստանում ռոբոտաշինության զարգացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի կատարած սոցիալական ներդրումները կունենան երկարաժամկետ արդյունքներ. մենք ականատես ենք այս երիտասարդների դեռևս առաջին հաղթանակներին: Առջևում սպասվում են բազմաթիվ նոր ձեռքբերումներ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011 թվականից: «Այբ» դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիայի և դպրոցին կից բացված ֆաբլաբի (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արտադրական լաբորատորիայի) գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, առանց որի աջակցության հնարավոր չէր լինի «Այբ»-ի սաների ակտիվ մասնակցությունը բազմաթիվ միջազգային մրցույթների ու մրցաշարերի: 2013-2016 թվականների ընթացքում ընկերությունը ռոբոտիկայի լաբորատորիային ավելի քան 52 միլիոն դրամի, իսկ 2013-2015 թվականների ընթացքում ֆաբլաբի ստեղծման համար 92 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերել:

Ընդհանուր առմամբ, ռոբոտաշինության ոլորտի զարգացմանը ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է 2011 թ-ից: Մինչ օրս՝ այդ ոլորտում իրականացված սոցիալական ներդրումների ծավալը կազմում է շուրջ 218 միլիոն դրամ:

2012 թվականին «ArmRobotics» բաց մրցույթին «Այբ» դպրոցը ներկայացնող երեք թիմերից երկուսը գրավել են 1-ին և 2-րդ տեղերը՝ գծին հետևող ռոբոտներով, իսկ 2014 թվականին նույն մրցույթում «Այբ»-ի ռոբոտիկայի թիմը գրավել է պատվավոր առաջին տեղը: 2013 թվականին «Թրինիտի» քոլեջի (Քոնեկտիկուտ, ԱՄՆ) «Հրշեջ ռոբոտ» միջազգային մրցույթում, աշխարհի 7 երկիր ներկայացնող 130 թիմի մեջ, «Այբ» դպրոցինը լավագույնն է ճանաչվել նրա «AybStorm» ռոբոտով՝ էլեկտրոնիկայի տեսական լուծումների համար: «Այբ»-ն իր երկու թիմով պատվով է ներկայացել նաև 2014 թ.-ին Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Արձանագրվել են նաև այլ նվաճումներ:

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986 թ.-ին և համարվում է աշխարհում ռոբոտաշինության ամենաերկարակյաց մրցույթը: Այն բաղկացած է 12 անվանակարգերից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոկեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն:  Մրցույթին կարող են մասնակցել անհատներ կամ թիմեր տարրական, միջին, ավագ դպրոցներից և քոլեջներից: Մրցույթի գլխավոր հովանավորն է «Հոնդա» ընկերությունը:

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84