Սոցիալական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 419.00-3.00 EUR SELL - 425.00-2.00
OIL:  BRENT - 79.18+1.31 WTI - 76.01+0.90
COMEX:  GOLD - 4171.20-3.20 SILVER - 66.26-6.28
COMEX:  PLATINUM - 1660.90-5.72
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.24+0.42 EUR/GBP - 1.1442-0.67
FOREX:  EUR/USD - 1.1442-0.67 GBP/USD - 1.3187-0.95
STOCKS RUS:  RTSI - 1048.33-2.58
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.14 NASDAQ - 26517.93+1.91
STOCKS US: S&P 500 - 7500.58+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10399.70-1.04 CAC40 - 8467.98+0.44
STOCKS EUR:  DAX - 25026.80+0.37
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
Վիվասել-ՄՏՍ. Սահմանապահ Չինարիում գործարկվել է ոռոգման նոր համակարգ
08/12/2016 20:26
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Սահմանապահ Չինարիում գործարկվել է ոռոգման նոր համակարգ

Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունեցող Տավուշի մարզի Չինարի գյուղում շահագործման է հանձնվել ոռոգման նոր համակարգ՝ գետային ոռոգման ջրընդունիչ և 650մ երկարությամբ ջրագիծ։ Ընթացիկ տարում սա Չինարիում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ իրականացված երկրորդ ծրագիրն է:

Կողմերի գործակցության արդյունքում, գարնանը գյուղում խմելու ջրի նորակառույց համակարգ էր շահագործվել. կառուցվել էր նոր ջրահավաք, պոմպակայան և 300մ երկարությամբ ջրագիծ, ինչի արդյունքում ջուրն այժմ հավաքվում և մղվում է դեպի հիմնական կարգավորիչ ջրամբար:

Իրականացված երկրորդ ծրագրով, ոռոգման նոր համակարգի գործարկման շնորհիվ՝ խմելու ջրի չօգտագործված քանակն ուղղվում է 33 հա մակերեսով մշակովի հողատարածքի ոռոգմանը: Ոռոգման նոր համակարգն, ի դեպ, միացվել է նախկին համակարգին՝ նպաստելով ավելի շատ հողատարածքների ընդգրկմանը: Առավելություն է նաև այն, որ նախկինի համեմատ՝ օգտագործվում է 15-25 լիտր/վայրկյանով ավելի ջրաքանակ։ Ավելին, ոռոգման ջրերի մատակարարումը նախկինում եղել է սահմանված ժամանակացույցով, իսկ նոր համակարգի գործարկմամբ՝ գյուղում գործում է շուրջօրյա ջրամատակարարում։

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը և բնակիչներ։

Գոյություն ունեցող խնդիրների տեսանկյունից, սահմանապահ գյուղերն ավելի խոցելի են։ Չինարիում հակառակորդի դիրքերից հեռավորությունը տեղ-տեղ հասնում է 600 մ-ի: Գյուղը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Դրա  մասին են վկայում կյանքի որակի բարելավմանն ուղղված՝ վերջին տարիների ներդրումները։

«Սահմանամերձ գյուղերը եղել և մնում են մեր ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Մենք առաջնորդվում ենք  պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին: Այս մտածելակերպն, ի դեպ, ընդունելի արժեհամակարգ է դարձել մեր աշխատակիցների համար: Գուցե, հենց դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ տարբեր նախագծերում իրենց անձնական ներդրումն են կատարում նաև մեր ընտանիքի անդամները: Լինում են նաև կամավորականության սկզբունքով իրականացվող աշխատանքներ: Չինարին մեկն է այն գյուղերից, որտեղ կոնկրետ ներդրում է եղել թե՛ կազմակերպության, թե՛ նրա աշխատակիցների կողմից: Սա այն գյուղերից է, որի բնակիչներն իրենց կենսակերպով ոչ միայն հողի մշակ են, այլև՝ սահմանապահ: Թիրախային այս խմբի նկատմամբ հոգատարությունն ու ուշադրությունը պարտադիր են: Եվ այդ հարցում մոտեցումը պետք է լինի միասնական. անկախ նրանից այդ ուշադրությունը դրսևորվում է պետության կողմից, թե՞ մասնավոր հատվածից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Չինարիում այսօրինակ ծրագրերի իրագործումը նպատակ ունի կանխել արտագաղթի միտքն ու թեթևացնել բնակիչների հոգսը: Տեղացիների զբաղվածության հիմնական ուղղություններից են բանջարաբոստանային կուլտուրաների աճեցումը, ծխախոտագործությունն ու այգեգործությունը։

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41