Սոցիալական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՎիվաՍել-ՄՏՍ. ԴՏ-75 թրթուրավոր տրակտոր՝ Վայոց Ձորի Մորգով գյուղին
17/03/2017 16:50
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. ԴՏ-75 թրթուրավոր տրակտոր՝ Վայոց Ձորի Մորգով գյուղին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել Վայոց Ձորի Մոզրով գյուղին: Գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կողմերը գյուղին նվիրել են 2016թ.-ի գործարանային արտադրության՝ թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր: Ակնկալվող գյուղտեխնիկան տրամադրվել է համատեղ իրականացվող՝ «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում:

Չնայած խիստ անհրաժեշտությանը, Մոզրովի բնակիչները տրակտոր երբեք չեն ունեցել. գյուղացիներն օգտագործել են հարևան գյուղերինը, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացրել։ Հիմնականում գյուդատնտեսությամբ զբաղվող սահմանամերձ գյուղի համար այս կարևոր տեխնիկան տարվա երեք եղանակներին կօգտագործվի գյուղատնտեսական, իսկ ձմռան ամիսներին՝ գյուղ տանող ճանապարհը մաքրելու նպատակով։

Առատ տեղումների պատճառով, ձմռան ամիսներին Մոզրով տանող ճանապարհը հաճախ փակվում է, և գյուղը երբեմն շաբաթներ շարունակ մեկուսացված է մնում ։ Հաջորդ տարվա ձմռանը, անկախ եղանակի մատուցած անակնկալից, խնդիրն այլևս անհաղթահարելի չի լինի:

Նոր գյուղտեխնիկան նվիրելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը հերթական շրջայցով եղել են Մոզրովում, հանդիպել և մտքեր են փոխանակել համայնքի ղեկավար Արա Լևոնյանի և բնակիչների հետ:

«Ավելի քան տասնմեկ տարի մեր ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը եղել է համայնքների զարգացումը: Դա պատասխանատու մոտեցման դրսևորումներից մեկն է: Փորձել ենք քայլ առ քայլ զարգացնել ենթակառուցվածքները: Այսօր տրամադրվող գյուղտեխնիկան նույնքան կարևոր է, որքան բնականոն կյանքի համար ստեղծված մյուս պայմանները: Սահմանամերձ գյուղերն այս տարի ևս կլինեն մեր ուշադրության թիրախում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքն այս համայնքում բազմիցս են արձանագրել: 2016թ.-ին Գնիշիկ համայնքում, որի  կազմում Մոզրով և Գնիշիկ գյուղերն են, կառուցվել է 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ. համայնքն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։  Իսկ 2015թ.-ին համայնքն ապահովվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող արտաքին լուսավորությամբ։ Տեղակայվել է լուսավորության 37 սյուն:

Մոզրով գյուղն ունի 72 բնակիչ: Տեղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Տարածաշրջանը հայտնի է պատմամշակութային արժեքներով և հարուստ բնությամբ: Այստեղ հայտնաբերվել են 4-5-րդ դարերի խաչքարեր, մատուռներ, դամբարաններ, բազմաթիվ քարանձավներ։ Շրջակայքի յուրահատուկ աշխարհագրական դիրքը նպաստել է  բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը` համալրելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկը: Շրջակա տարածքը միջանցք է Կարմիր գրքում գրանցված հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ, լուսան, կովկասյան հովազ և այլ կենդանատեսակների համար։

«Համայնքային զարգացում» ծրագրի նպատակը Հայաստանի համայնքների զարգացումն է՝ տեխնիկական նորարար լուծումներով։ Ծրագրի շրջանակում իրականացվում է այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելում: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58