Աշխարհ

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱՄՆ ԴՈԼԱՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
12/10/2009 15:04
Կիսվել

ԱՄՆ ԴՈԼԱՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Ամերիկյան Bloomberg գործակալությունը գրում է, որ վերջին շրջանում տարբեր երկրների կենտրոնական բանկեր ավելի հաճախ են սկսել որպես պահուստային արտարժույթներ օգտագործել եվրոն և ճապոնական յենան: Այս ամենը մեծացնում է ԱՄՆ դոլարի վրա ճնշումները և պատահական չէ, որ նախկին 2 եռամսյակների ընթացքում ԱՄՆ դոլարը արձանագրել է վեջին 20 տարիների ամենամեծ անկումը:

Barclays Capital ընկերության տվյալների համաձայն անցյալ եռամսյակի ընթացքում աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերը գնել են 413 միլիարդ դոլար ծավալով արտաքին արժույթներ, այս գումարի 37%-ն է միայն բաժին ընկնում ԱՄՆ դոլարին:

Աշխարհի տարբեր երկրներ ակնարկում են դոլարից հրաժարվելու մասին, միևնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է դոլարի արժեզրկմանը, ինչը ԱՄՆ պաշտոնյաների կարծիքով միայն կօգնի ավելացնելու արտահանման ծավալները: ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նախկին աշխատակից Սթիվեն Ինգլանդերի կարծիքով աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկեր սկսել են աշխատել իրենց պահուստների տարաբաժանման ուղղությամբ և ավելի հաճախ են իրենց պահուստները պահում տարբեր արժույթներով, մինչդեռ նախկինում միայն այդպիսի մտադրությունների մասին հայտարարություններ էին հնչում:

1999թ.-ին աշխարհի արժութային պահուստների 63%-ը բաժին էր ընկնում ԱՄՆ դոլարին, 10 տարիների ընթացքում սույն ցուցանիշը նվազել է մինչև 37%: Ինգլանդերի կարծիքով դոլարային ակտիվներից հրաժարվելու միտումը իր գագաթնակետին է հասել այս տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում և մոտակա ապագայի ընթացքում դեռևս կպահպանվի բարձր մակարդակի վրա:

Ոչ ամերիկյան խոշոր ընկերությունների և տարբեր երկների պաշտոնական ներկայացուցիչները սկսել են հաճախակիորեն կարծիքներ հնչեցնել, որ «թույլ» դոլարի պատճառով իրենք չափազանց տուժում են, մասնավորապես «թույլ» դոլարի պատճառով մեծ վնասներ են կրում ճապոնական Toyota-ն և եվրոպական Airbus-ը:

Aletti Gestielle SGR SpA ընկերության ֆինանսական մենեջեր Ֆաբրիցիո Ֆիորինին կարծում է, որ դոլարից հրաժարվելու միտումը առաջիկայում ավելի կուժեղանա, քանի որ ճգնաժամի հաղթահարումից հետո ԱՄՆ տնտեսությունը այլևս չի ունենա այն հզորությունը ինչ նախկինում էր:

Նշենք, որ կան նաև վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ պետությունների փախուստը դոլարային ակտիվներից պայմանավորված է միայն ռիսկների կրճատման ցանկությամբ և սույն գործընթացքը կդադարի այն ժամանակ, երբ ԱՄՆ դաշնային պահուտային համակարգը կբարձրացնի հիմնական տոսկոսադրույքները: Սույն քայլը կհանգեցնի այն բանին, որ դոլարի նկատմամբ վստահությունը կվերականգնվի:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90