Բորսաներ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ
06/10/2009 17:17
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի միջոցով առաջիկայում կմասնավորեցվեն պետական 6 ընկերություններ` «Ընդերքաբան», «Երեւանի ջրամատակարարման ուղեմաս», «Ատոմսերվիս», «Քաղաքաշինության գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտ», «Կապուտակ» եւ «Նարեկ» հանգստյան տուն» ՓԲԸ-ները: Այդպիսով ակնկալվում է այդ ընկերությունները ներկայացնել կապիտալի շուկայում եւ դրանց համար զարգացման նոր ուղիներ բացել: Այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը նշեց, որ այս ընկերությունների ընտրությունն իրականացվել է ֆոնդային բորսայի, կենտրոնական բանկի եւ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` հաշվի առնելով դրանց գրավչությունը ներդրողների համար հատկապես շահութաբերության առումով: Բոլոր 6-ն էլ ներկայում գործող ընկերություններ են եւ նախորդ տարին փակել են շահույթով: Բանախոսը վստահ է, որ ընտրված ընկերությունների բաժնետոմսերը գրավիչ կլիեն ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական ներդրողների համար:

Այդ ընկերությունները նախ օրենքով սահմանված կարգով կվերակազմակերպվեն բաց բաժնետիրական ընկերությունների: Ապա դրանց պետական հանդիսացող բաժնետոմսերը անանուն ռեժիմով կմասնավորեցվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի միջոցով` բորսայի կանոններով սահմանված սովորական բաց աճուրդի եղանակով: Այդ ընկերությունների գնահատումը պետք է իրականացվի 2-ամսյա ժամկետում: Դրան զուգահեռ` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի անդամների կազմից պետք է ընտրվեն ներդրումային ծառայություններ մատուցող այն ընկերությունները, որոնք կպատրաստեն համապատասխան ազդագրեր եւ կներկայացնեն գրանցման, ինչպես նաեւ կիրականացնեն արժեթղթերի տեղաբաշխումը:

Բաժնետոմսերի մեկնարկային գինը կսահմանվի դրանց շուկայական արժեքի գնահատումից հետո: Ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ ամեն ինչ կարվի` աճուրդին հնարավորին չափ շատ մասնակիցներ ներգրավելու համար:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի միջոցով պետական ընկերությունների մասնավորեցմամբ, ըստ Ա. Մելիքյանի, փորձ է արվում Հայաստանում ներդնել կորպորատիվ կառավարման կուլտուրան: Ըստ նրա` ճգնաժամը չի ստիպել այդ քայլին դիմել. այդ շուկայի զարգացման ծրագիրը կառավարությունն ունեցել է դեռ մինչեւ ճգնաժամը: Այժմ իրականացվում են այդ ծրագրի կյանքի կոչման առաջին քայլերը: Նա հուսով է, որ այս ձեռնարկումը հաջողություն կունենա:

Ներկայում պետական սեփականություն է հանդիսանում մոտ 80 ընկերություն:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92