Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կարեն Ճշմարիտյան. «ամբողջ աշխարհում այսպես է» անընդհատ կրկնողներին
08/04/2021 20:24
Կիսվել

Կարեն Ճշմարիտյան. «ամբողջ աշխարհում այսպես է» անընդհատ կրկնողներին

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքում։

Կաղապարներից դուրս

Ի միջ այլոց, սույն գրառումը կարդալը խիստ վնասակար է, և հակացուցված է.

– «ամբողջ աշխարհում այսպես է» անընդհատ կրկնողներին, և Հայաստանի հետ որևէ նմանություն չունեցող երկրներից անտեղի և միագործոն օրինակներն անգիր արածներին,

– հանրության մեջ` տնտեսագետի, կամ «միջազգային փորձագետ»-ի համարում ստացած կիսաֆինանսիստ Էկոնոմետրիստներին, այդ թվում` բացառապես IMF-ին և իրենք իրենց հղումներ անողներին,

– ինչ-որ տարիներին իրենց պատկերացրած «փուչիկներ»-ից դեռևս բարբաջողներին (նախկինում մեկը սխալվեց և այլևս չկրկնեց` նրան չի վերաբերվում, կրկնողների մասին է խոսքը),

– Արցախը Հայաստանի տնտեսական տարածք չհամարողներին և թուրքական կապիտալի ներխուժմանը անպայմանորեն պատրաստվելու գաղափարին նվիրվածներին (վերջիններիս տեղեկացրեք, որ դեռ սահմանները փակ են, և հայտնի չէ, կբացվեն, թե` ոչ, կամ երբ կբացվեն, և ինչ պայմաններով` իրենց և թուրքերի ուզա՞ծ, թե Հայաստանին ձեռնտու…):
Վերը նշվածներն ընդհանրացվում են`

– Հայաստանում թուրքական սպառնալիքի և օրակարգի բացահայտ ակտիվացման պայմաններում` «… ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես պրոֆեսիոնալ եմ…» սկզբունքով առաջնորդվող «անհայրենիքներ» բնութագրվող այն տեսակի մեջ, որոնք մինչ օրս համարում են, որ իրենց ասած «աշխարհ»-ը խաղաղություն է պարտադրում, և ոչ թե նորանոր կոնֆլիկտներ ու պատերազմներ հրահրում:

Միամի՞տ են… Համոզված եմ` ոչ բոլորը:

Բոլորն էլ զգուշացված էին, և թող չզարմանան դեռևս թեթև կոպիտ տոնի համար: Բավական է…

Կհասունանաք, կամ չգիտեմ ինչպես ձեզ Հայ կհամարեք` նոր կկարդաք: Զգուշացումը` մեկնաբանություններում:

Իսկ հիմա` ըստ էության

Առանց մանրամասնելու` հարկերի, տուրքերի և այլ որոշ կարգավորումների մասին:

Խնդրում եմ չմեկնաբանել, պարզապես լուռ մտածել:

Տնտեսագիտության հետ որևէ առնչություն չունեցող, և տնտեսագիտական որևէ հիմնավորում չունեցող վճարներ, տուրքեր, հարկատեսակներ և կարգավորումներ, որոնք լուրջ խոչընդոտներ են Հայաստանի (և ոչ միայն) տնտեսական զարգացման համար:

1. Շահութահարկի կանխավճար,

2. Ապրանքի արտահանման, կամ ներմուծման համար սահմանված «պետական տուրք» ( մաքսատուրքի և մաքսավճարի հետ չշփոթել ),

3. Հարկ շահութաբաժնից (դիվիդենտից),

4. Շքեղության հարկ (ընդունվեց, չեղարկվեց, չի բացառվում, որ կրկին կընդունվի),

5. Տնտեսական որևէ գործունեություն վարելու թույլտվություն ստանալու համար տարեկան պետական տուրք ( մեկանգամյան մի կերպ ընդունելի է, բայց տարեկանը` ոչ… ),

6. Ակցիզային հարկ,

7. Կանխիկ շրջանառության սահմանափակում, և վերջապես, ամենամեծ տնտեսագիտական և հարկային թյուրիմացությունը`

8. «Ավելացված արժեքի հարկ»:

Նաև` մի մեծ խնդրանք…

Խնդրում եմ առանց խորամուխ լինելու չհարցնել` « … բա հարկային մուտքերն ինչպե՞ս ապահովենք…», «այսինչ երկրի մոդելը, այնինչ մոդելը…», «… Բա ԵԱՏՄ-ի կարգավորումները…», «Բա IMF-ը, բա Համաշխարհային բանկը, բա Fitch-ն ու Moodis-ը», «…բա ինչու՞ մինչև հիմա…», « …բա ձեր ժամանակ…», «ֆրանսիացի Լորենը…», «Ֆրիդմանն ու Շտիգլիցը…», և այլն, կամ նմանատիպ հերթապահ, մաշված, անարդյունավետ և շատ հաճախ անհիմն հարցադրումներ:

Դրանց բոլորի հիմնավոր պատասխաններն էլ կան` առկա են:

Նաև` մի հարցրեք` իսկ ի՞նչ եք առաջարկում:

Կարճ կպատասխանեմ` պետություն-տնտեսվարող հարաբերությունների փիլիսոփայությունը վերանայենք…

Պարզապես` ինքնուրույն մտածենք, լուռ և հանգիստ մտածենք: Ուրիշ ոչինչ…

Մտածենք` հետո ավելի մանրամասն կխոսենք…

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08