Կրիպտո

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 392.00+0.00
EUR BUY - 441.00+1.00 EUR SELL - 445.00+0.00
OIL:  BRENT - 67.85+2.08 WTI - 64.45+1.98
COMEX:  GOLD - 3341.30-0.46 SILVER - 32.55-0.21
COMEX:  PLATINUM - 976.90+0.38
LME:  ALUMINIUM - 2365.50-0.69 COPPER - 9188.50-0.16
LME:  NICKEL - 15622.00-0.39 TIN - 30643.00-0.51
LME:  LEAD - 1922.00+0.73 ZINC - 2577.00-0.19
FOREX:  USD/JPY - 142.32-0.20 EUR/GBP - 1.1371+0.05
FOREX:  EUR/USD - 1.1371+0.05 GBP/USD - 1.3266+0.42
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 39142.23-1.33 NASDAQ - 16286.45-0.13
STOCKS US: S&P 500 - 5282.70+0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 34730.28+1.03 TOPIX - 2559.15+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 21395.14+0.00 SSEC - 3276.73-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 8275.66+0.00 CAC40 - 7285.86-0.60
STOCKS EUR:  DAX - 21205.86-0.49
18/04/2025  CBA:  USD - 390.90-0.04 GBP - 519.04+2.22
18/04/2025  CBA:  EURO - 444.61+0.66
18/04/2025  CBA:  GOLD - 41545.00-221.00 SILVER - 406.06-8.15
Լավագույն կրիպտո ներդրումային հնարավորությունները 2025 թվականի համար
05/03/2025 15:13
Կիսվել

Լավագույն կրիպտո ներդրումային հնարավորությունները 2025 թվականի համար

Կրիպտոարժույթները վերածվել են հիմնական ակտիվների, ներգրավելով ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մանր ներդրողներին: Եվ չնայած իր անկայունությանը կրիպտոշուկան լայն հնարավորություններ է ընձեռում նրանց համար, ովքեր հասկանում են դրա դինամիկան: Ձեզ ենք ներկայացնում կրիպտոարժույթի տիրույթում այսօր առկա լավագույն ներդրումային հնարավորությունները, որոնք կարող են զգալի եկամուտներ ապահովել ձեզ համար։

1. Բիթքոյին – Թվային ոսկի (Bitcoin(BTC) – The Digital Gold)

Բիթքոյնը շարունակում է մնալ ամենահուսալի կրիպտոարժութային ներդրումը` առաջին և ամենամեծ շուկայական կապիտալիզացիայի ունեցող կրիպտոարժույթի կարգավիճակի պատճառով: Բիթքոյնը, որը հաճախ անվանվում է «թվային ոսկի», հաճախ ներկայացվում է որպես գնաճի և տնտեսական անկայունության դեմ պայքարի միջոց: Բիթքոյինի հանդեպ ինստիտուցիոնալ ընկալումը մեծանում է, և օր օրի ավելի մեծ թվով ընկերություններ են իրենց հաշվեկշիռները համալրում BTC-ով: Ակնկալվում է, որ 2024-ին Bitcoin-ի առաջարկի կրճատումն առաջիկայում կխթանի պոտենցիալ գնաճը, որն էլ կբարձրացնի BTC ներդրումային գրավչությունը երկարաժամկետ հեռանկարում:

 2. Էսերիում – Ապակենտրոնացված ֆինանսների հիմնասյունը (Ethereum (ETH) – (DeFi) The Backbone of Decentralized Finance)

Էսերիումը (Ethereum) համարվում է մեծությամբ երկրորդ կրիպտոարժույթը, ինչպես նաև ապակենտրոնացված հավելվածների (DApps) ու սմարթ (խելացի) պայմանագրերի առաջատար հարթակ: Ethereum 2.0-ին անցումը, ապա proof-of-stake`տոկոսադրույքի հիմնավորման, (PoS) մոդելի կիրառումը ETH-ը դարձել է ավելի էներգաարդյունավետ և մասշտաբային: Իսկ DeFi և NFT ոլորտների շարունակական աճն էլ ավելի է ամրապնդում Ethereum-ի դիրքերը։ Այսպիսով, երկարաժամկետ շահույթ հետապնդող ներդրողները Ethereum-ը պետք է դիտարկեն որպես իրենց պորտֆելի հիմնական բաղադրիչ:

 3. Լեյեր-2 մասշտաբային լուծումներ (Layer-2 Scaling Solutions)

Քանի որ Ethereum-ի վրա հիմնված հավելվածների պահանջարկն աճում է, Layer-2 լուծումները, ինչպիսիք են Polygon-ը (MATIC), Arbitrum-ը (ARB) և Optimism-ը (OP), նոր թափ են հավաքում: Այս ցանցերը բարելավում են Ethereum-ի մասշտաբայնությունը և նվազեցնում գործառնական ծախսերը՝ ապահովելով անվտանգությունը: Layer-2 թոքեններում կատարած ներդրումները կարող են ապահովել բլոկչեյն տեխնոլոգիայի ընկալման աճ, խուսափելով Ethereum-ի հիմնական ցանցի հետ կապված բարձր վճարներից:

 4. Սոլոնա – Գերարագ բլոկչեյն DeFi-ի և NFT-ների համար (Solana (SOL) – High-Speed Blockchain for DeFi and NFTs)

Սոլանան իրենից ներկայացնում է Ethereum-ի հզոր մրցակից՝ առաջարկելով ավելի ցածր վճարների դիմաց ավելի արագ գործարքներ: Այն դարձել է DeFi նախագծերի, NFT շուկաների և Web3 հավելվածների առանցքը: Չնայած ցանցի գերբեռնվածության հետ կապված նախկինում ունեցած խնդիրներին, Սոլանան շարունակում է գրավել ներդրողներին՝ իր բարձր թողունակության և հզոր էկոհամակարգի շնորհիվ: Ինստիտուցիոնալ ներդրումների հանդեպ հետաքրքրության աճով պայմանավորված, SOL-ը շարունակում է մնալ որպես խոստումնալից ներդրումային հնարավորություն:

 5. XRP – Վերսահմանային վճարումների ապագան (XRP – The Future of Cross-Border Payments)

Ripple Labs-ի կողմից մշակված XRP-ը, անդրսահմանային վճարումների և ֆինանսական գործարքների համար օգտագործվող ամենատարածված կրիպտոարժույթներից մեկն է: Ցածր գործառնական ծախսերը և բարձր թողունակությունը բարձրացնում են վերջինիս գրավչությունը բանկերի և ֆինանսական հաստատությունների համար: Ripple-ի շարունակական իրավական պայքարը SEC-ի (Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով) դեմ ազդել է XRP-ի գների տատանումների վրա, սակայն վերջին իրադարձություններից կարող ենք եզրակացնել, որ այն հասնում է վերջնական նորմատիվային կարգավորման: Միջազգային դրամական փոխանցումների և ինստիտուցիոնալ ֆինանսավորման առավել ընդլայնման մեծ ներուժի առկայության տեսանկյունից XRP-ն շարունակում է մնալ լավագույն ներդրումային հնարավորություններից մեկը:

 6. Խաղային և մետատիեզերական թոքեններ (Gaming and Metaverse Tokens)

Կրիպտո արդյունաբերության մեջ զգալի աճ են արձանագրել խաղային և մետատիեզերական ոլորտները: Axie Infinity (AXS), The Sandbox (SAND) և Decentraland (MANA) նման նախագծերը ապահովում են հսկայական թվային փորձառություն՝ միաժամանակ ինտեգրելով բլոկչեյնի վրա հիմնված տնտեսությունները: Քանի որ զարգանում է վիրտուալ աշխարհների ընկալումները, այս թոքեններն ունեն արժևորման էական ներուժ: Ներդրողները պետք է դիտարկեն metaverse թոքենները որպես պորտֆելի դիվերսիֆիկացման ևս մի տարբերակ:

 7. Արհեստական բանականություն և բլոկչեյնի ինտեգրում (Artificial Intelligence (AI) and Blockchain Integration)

Թափ են հավաքում նաև ԱԲ-ի հիմքով գործող բլոկչեյն ծրագրերը, որոնց թվում առաջատար դիրքեր են զբաղեցնում Render Network-ը (RNDR), SingularityNET-ը (AGIX) և Fetch.ai-ը (FET): Այս հարթակներն ԱԲ-ն օգտագործում են ապակենտրոնացված հաշվարկների, կանխատեսումների, վերլուծությունների և ավտոմատացման համար: Տարբեր ոլորտներում ԱԲ-ի աճող դերի շնորհիվ բլոկչեյն նախագծերը, որոնք ինտեգրում են ԱԲ տեխնոլոգիաները, կենտրոնացված են երկարաժամկետ աճի վրա:

 8. Ապակենտրոնացված ֆինանսական արձանագրություններ (Decentralized Finance (DeFi) Protocols)

DeFi-ը շարունակում է մնալ կրիպտոշուկայի ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը: Այսօր Aave (AAVE), Uniswap (UNI) և Curve Finance (CRV) նման պլատֆորմները առաջարկում են վարկավորման, փոխառության և ապակենտրոնացված առևտրի հնարավորություններ: Ավանդական ֆինանսական հաստատություններն ավելի ու ավելի են գիտակցում DeFi-ի ներուժը, ապա ներդրումները DeFi արձանագրություններում կարող են զգալի եկամուտներ ապահովել:

9. Կայուն մետաղադրամներ և շահավետ գործարարություն (Stablecoins and Yield Farming)

Բոլոր նրանք, ովքեր փնտրում են ցածր ռիսկային ներդրումներ, կայուն մետաղադրամները, ինչպիսիք են USDC-ն, USDT-ն և DAI-ն, ապահովում են կայունություն՝ միևնույն ժամանակ առաջարկելով վաստակելու հնարավորություններ խաղադրույքների և շահավետ գործարարության միջոցով: Այնպիսի հարթակները, ինչպիսիք են Anchor Protocol-ը և Yearn Finance-ը (YFI) ներդրողներին թույլ են տալիս ստանալ պասիվ եկամուտ՝ ապահովելով իրացվելիություն կամ իրենց ակտիվները խաղադրույք կատարելով: Այս ռազմավարությունը իդեալական է ոչ ռիսկային ներդրողների համար, ովքեր ցանկանում են, պարզապես, կայուն շահույթ ստանալ կրիպտոարժույթից:

 10. Գաղտնիության մետաղադրամներ (Privacy Coins)

Կրիպտոարժութային տվյալների գաղտնիության հետ կապված մտահոգությունների աճով պայմանավորված, նոր թափ են հավաքում գաղտնիության վրա կենտրոնացած այնպիսի կրիպտոարժույթները, ինչպիսիք են Monero-ն (XMR) և Zcash-ը (ZEC): Այս մետաղադրամներն իրենց անվտանգության բարձր մակարդակով և անանունությամբ առավել գրավիչ են դառնում այն օգտատերերի համար, ովքեր առաջնահերթություն են տալիս գաղտնիությանը: Չնայած գաղտնի գործարքների պահանջարկը շարունակում է աճել, սակայն ոլորտը կարգավորող մարմինների կողմից վերահսկողությունը շարունակում է մնալ որպես մարտահրավեր:

 11. Փոխգործակցության ծրագրեր (Interoperability Projects)

Բլոկչեյն արդյունաբերությունը զարգացում է, տարբեր ցանցերի միջև փոխգործունակությունը դառնում է անհրաժեշտություն: Polkadot (DOT) և Cosmos (ATOM) նման նախագծերը հեշտացնում են անխափան հաղորդակցությունը բլոկչեյնների միջև՝ բարելավելով մասշտաբայնությունը և խաչաձեւ շղթայական ֆունկցիոնալությունը: Այս նախագծերը, ամենայն հավանականությամբ, վճռորոշ դեր կխաղան բլոկչեյն տեխնոլոգիայի էվոլյուցիայի մեջ՝ դրանք դարձնելով ներդրումային ամուր հնարավորություններ:

 12. Իրական ակտիվներ թոքենացումը (Real-World Asset (RWA) Tokenization)

Իրական ակտիվների, ինչպիսիք են անշարժ գույքը, բաժնետոմսերը և ապրանքները, թոքենացումը կրիպտոարժույթի զարգացման նոր միտում է: Chainlink (LINK), MakerDAO (MKR) և Centrifuge (CFG) հարթակները հնարավորություն են տալիս իրականացնել ակտիվների վրա հիմնված թոքենացում, ինչը թույլ է տալիս մեծացնել ակտիվների իրացվելիությունը և գործնականում դրանց հասանելիությունը: Ակնկալվում է, որ այս ոլորտն առաջիկայում կաճի, քանի որ ավելի շատ հաստատություններ կսկսեն կիրառել բլոկչեյնի վրա հիմնված ֆինանսական գործիքներ:

 13. Կարգավորվող և ինստիտուցիոնալ Կրիպտոֆոնդեր (Regulated and Institutional Crypto Funds)

Կրիպտոարժույթների նկատմամբ կարգավորված ներգործությունը նախընտրող ներդրողների համար լավագույն այլընտրանք են համարվում բորսայական ֆոնդերը (ETF) և ինստիտուցիոնալ մակարդակի ֆոնդերը: Եվրոպայում և Կանադայում Bitcoin-ի և Ethereum ETF-ի կարգավորումները թույլ են տալիս ավանդական ներդրողներին մասնակցել կրիպտոշուկայի գործընթացներին՝ առանց ակտիվների ուղղակի ներգրավման: Ակնկալվում է, որը նորմատիվ կարգավորումների բարելավումը կնպաստի կրիպտոարժույթի վրա հիմնված ավելի շատ ֆինանսական պրոդուկտների ի հայտ գալուն:

Ներդրումային ռազմավարություններ  կրիպտո ոլորտում հաջողության հասնելու համար (Investment Strategies for Crypto Success)

Նվազագույն ռիսկերով առավելագույն շահույթ ստանալու համար պետք է հաշվի առնել հետևյալ ներդրումային ռազմավարությունները.

  • Դիվերսիֆիկացում – Կատարեք ներդրումներ տարբեր ոլորտներում. Օրինակ DeFi-ներում, խաղային թոքեններում, Layer-1 և Layer-2 բլոկչեյններում և AI ծրագրերում:
  • Դոլարային ծախսերի միջինացում (DCA) – Ներդրումներ կատարեք ժամանակի ընթացքում` աստիճանաբար, որպեսզի նվազեցնեք տատանումների ազդեցությունը:
  • Ռիսկերի կառավարում – Անհրաժեշտ միջոցներ հատկացրեք ռիսկերի չեզոքացման համար և խուսափեք ավելորդ վարկային լծակների կիրառումից:
  • Խաղադրույքներ և պասիվ եկամուտներ – Ստացեք պարգևներ մետաղադրամներ ներդնելով PoS ցանցերում կամ զբաղվելով DeFi-ի շահավետ գործարարությամբ:
  • Եղեք տեղեկացված – Հետևեք շուկայի զարգացման միտումներին, կարգավորումների թարմացման և տեխնոլոգիական առաջընթացին՝ հիմնավորված որոշումներ կայացնելու համար:

Թեև կրիպտոարժույթները շահութաբեր ներդրումային հնարավորություններ են ընձեռում, սակայն ներդրումներ կատարելիս պետք է զգուշությամբ գործել: Կրիպտոշուկան մնում է անկայուն, և կարգավորող մեխանիզմների փոփոխությունը կարող են ազդել ակտիվների գների վրա: Ուստի անհրաժեշտ է մշտապես կատարել մանրակրկիտ հետազոտություն, գնահատել ռիսկի հավանականությունը և կատարել այնքան ներդրում, որքան պատրաստ եք կորցնել: Ավանդական ակտիվների կողքին կրիպտոարժութային ներդրումները պետք է կազմեն հավասարակշռված պորտֆելի անբաժանելի մասը: Քանի որ կշռադատված ներդրումներն ապահովում են երկարաժամկետ հաջողություն՝ միաժամանակ նվազեցնելով հնարավոր կորուստները:

Զգուշացում. Կրիպտոարժույթի ներդրումները խիստ անկայուն են և պարունակում են մեծ ռիսկեր: «Բիզնես 24»-ը պատասխանատու չէ ձեր կրած ֆինանսական կորուստների համար: Ուստի մինչ ներդրումային որոշումներ կայացնելը, անհրաժեշտ է խորհրդակցել ֆինանսական խորհրդատուի կամ համապատասխան մասնագետի հետ:

18/04/2025
դրամ
Դոլար (USD)
390.90
-0.04
Եվրո (EUR)
444.61
+0.66
Ռուբլի (RUR)
4.79
+0.02
Լարի (GEL)
142.30
+0.06
41545.00
-221.00
Արծաթ
406.06
-8.15