Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Ի՞նչ չափանիշներով է Google-ն ընտրում իր աշխատակիցներին
26/02/2014 13:20
Կիսվել

Ի՞նչ չափանիշներով է Google-ն ընտրում իր աշխատակիցներին

Սիլիկոնային հովտում ընդունված է կարծել, որ Google-ում աշխատանքի են անցում միայն նրանք, ովքեր ավարտել են Հարվարդը կամ Ստենֆորդի համալսարանը: Իրականում, սակայն, ինչպես պարզաբանել է Google-ի մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Լասլո Բոկը՝ դիպլոմի առկայությունը չունի որոշիչ նշանակություն. ընկերության առանձին բաժիններում առանց բարձրագույն կրթության աշխատակիցները կազմում են մինչև 14%:

Լասլո Բոկը առանձնացրել է 5 հատկանիշ, որոնք Google-ը փնտրում է մարդկանց մեջ՝ աշխատանքի ընդունելիս.

1. Ընդհանուր ճանաչողական կարողություններ, և, մասնավորապես, նորը սովորելու ու ընկալելու կարողություն, տարբեր տեղեկությունները միավորելու հմտություն,

2. Լիդերություն, սակայն դրա ոչ ավանդական ընկալմամբ, այլ համապատասխան պահին թիմի յուրաքանչյուր անդամի առաջնորդական հատկանիշների արտահայտմամբ,

3. Ինտելեկտուալ համեստություն, առանց որի աշխատակիցը ունակ չէ սովորել նորը: Google-ում վստահ են, որ անհերքելի նոր փաստերի առնչվելիս նման հատկանիշով օժտված մարդիկ ունակ են փոխելու իրենց տեսակետը,

4. Պատասխանատվություն, ինչպես նաև թիմի խնդիրները որպես անձնական խնդիրներ ընդունելն ու ընդհանուր խնդիրը անձամբ լուծելու պատրաստակամությունը,

5. Փորձ. Լասլո Բոկի պարզաբանմամբ՝ որևէ ոլորտում հարուստ աշխատանքային փորձ ունեցող մարդուն աշխատանքի ընդունելուց հետո կարելի է շատ անգամ լսել հետևյալ արտահայությունը. «Ես նման իրավիճակում հայտվել եմ հարյուրավոր անգամ, գիտեմ, թե ինչպես է պետք գործել նման դեպքերում»: Իհարկե,  հետաքրքրասեր, տաղանդավոր ու լիդերության հատկանիշով մարդը, ով չունի նման աշխատանքային փորձը, ևս կարող է ի վերջո գտնել այդ «ակնհայտ լուծումը», սակայն միևնույն ժամանակ նա կարող է առաջարկել խնդրի մեկ այլ  նորագույն լուծում: Հենց այս հատկանիշն է, որ ընկերությունը գնահատում է աշխատակցի փորձից առավել:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21