Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Նվերները որպես մարքեթինգային գործիք
27/10/2015 21:23
Կիսվել

Նվերները որպես մարքեթինգային գործիք

Նվերները` որպես մարքեթինգային գործիք, կարող են լինել զեղչերի, բիզնես-հուշանվերների, օրինականացված «ատկատների», օրացույցի, սերվիսի կամ ուշադրության տեսքով: Նվերն, ըստ էության, լրացուցիչ ուշադրություն է, որն օգտագործվում է հաճախորդի լոյալությունը, ուշադրությունը ստանալու համար:

Ընդհանուր առմամբ, նվերները՝ որպես մարքեթինգային գործիքներ, կարելի է բաժանել չորս խմբի` նվերներ, որոնք կրում են բիզնեսի մասին տեղեկատվություն, նվերներ, որոնք ֆինանսական խրախուսանքի տեսքով են, նվերներ՝ տարբեր առիթների կապակցությամբ, և նվերներ ոչ նյութական տեսքով (սերվիս, ուշադրություն, ծառայություն և այլն):

Բիզնեսի մասին տեղեկատվություն կրող նվերները կամ հուշանվերները (բիզնես-հուշանվերներ) կարող են նոր հաճախորդներ գտնելու հրաշալի տարբերակ լինել և կիրառելի են ինչպես տարբեր կոնֆերանսների, քննարկումների ժամանակ բաժանելիս, այնպես էլ վաճառքի սրահից կամ գրասենյակից տարածելու դեպքում: Բիզնես-հուշանվերները կարող են բաժանվել նաև սեփական աշխատակիցներին, և այդ դեպքում դրանք կծառայեն որպես անձնակազմի մոտիվացման, կորպորատիվ ինդիվիդուալության ձևավորման ու լոյալությունը գրավելու միջոց: Բիզնես-հուշանվերները PR ակցիաների ու հանրային միջոցառումների կարևոր ատրիբուտներն են: Օրինակ` մամուլի ասուլիսների, քննարկումների ժամանակ ընկերության տվյալներով հուշանվերները (նոթատետրեր, գրիչներ, համապատասխան տեղեկատվությամբ «ֆլեշկաներ» և այլն) կարևոր ատրիբուտ են:

Նվերներ տարբեր առիթների կապակցությամբ: Նվերներ բաժանելու առիթները կարող են լինել տարբեր` Ամանոր, ապրիլի 7, սեպտեմբերի 21 կամ ուղղակի գնումներ Ձեր սրահից: Նվերները պետք է համապատասխանեն գնումների քանակին ու չափսերին: Ակցիան ազդեցություն չի թողնի, եթե օրինակ, ավտոմեքենա գնելու դեպքում որպես նվեր Ձեր լոգոյով վերնաշապիկ առաջարկեք: Դուբայում, օրինակ, անշարժ գույքի վաճառքով զբաղվող որոշ ընկերությունները «պենթհաուս» գնելու դեպքում որպես նվեր առաջարկում են սպորտային մեքենա:

B2C վաճառքները խթանելու լավ գործիք է առաջին անգամ գնում կատարելու կամ ինչ-որ գումարի չափով գնումների դիմաց նվեր տրամադրելը: Նվերային մարքեթինգի ամենատարածված դրսևորումներից է որևէ տոնական առիթի կապակցությամբ հաճախորդներին նվերներ բաժանելը: Այս դեպքում խնդիր կա մրցակիցներից տարբերվելու: Ի դեպ՝ պարտադիր չէ, որ նվերները թանարժեք լինեն, հաճելի նվեր կարող է լինել նաև ճաշակով ձևավորված ու անձնավորված բացիկը:

Ամռան շոգը հաճախորդների համար մեղմելու համար ggTaxi տաքսի ծառայությունը բոլոր հաճախորդներին առաջարկում էր սառը սուրճ: Ակցիան մեծ հաջողություն ունեցավ, որի պատճառը նախ անսպասելիությունն էր` ոչ ոք չէր սպասում, որ տաքսիում իրեն կարող են սուրճ հյուրասիրել, երկրորդ` ամռան շոգին սուրճը շատ ցանկալի է: Արդյունքում, ակցիայի ավարտից դեռ ամիսներ անց հաճախորդները հաճույքով նշում են հաճելի անակնկալի մասին:

Ֆինանսական խրախուսանքի տեսքով նվերները խնդիր ունեն հաճախորդին դրդելու կատարել առաջին գնումը, տպավորություն ստեղծել, թե հաճախորդի ձեռբերումն ավելի մեծ է, քան վճարը, հավելյալ արժեք տալ հաճախորդին և այլն: Հատկապես B2B ոլորտում ֆինանսական խրախուսանքը կարող է լոյալության կարևոր գործոն հանդիսանա: B2B լորտում ֆինասնասական խրախուսանքը կարող է օրինականացված «ատկատի» դրսևորումներն ունենալ, օրինակ` մեծածախ գնումների դեպքում գնորդին կանխիկ գումարի որոշակի տոկոսը վերադարձնելու տեսքով: Նվերի այս տարբերակը հնարավորություն է տալիս գրավելու այլ ընկերությունների գնումների պատասխանատուների ուշադրությունն ու շահել նրանց լոյալությունը:Ֆինանսական նվերը կարող է լինել հաճախորդի փոխարեն ապառիկի առաջին ամիսների գումարը վճարելու, կանխիկով գնումեր անելու դեպքում զեղչերի, կամ ուղղակի անակնկալ մատուցելու տեսքով:

Ոչ նյութական նվերներ: Այս դեպքում նվերը հանդես է գալիս լրացուցիչ ծառայության, հաճելի սպասարկման կամ լրացուցիչ ուշադրության տեսքով: Օրինակ` հաճելի նվեր կարող է լինել գնված տեխնիկայի անվճար տեղափոխում, տեղադրումն ու չորս տարվա երաշխիքային սպասարկումը: Մի քանի ամիս, մեկ տարի կամ նույնիսկ երկու տարի երաշխիքային սպասարկո ւմ տրամադրում են շատերը, և այդ պատճառով հաճախորդի մոտ տարբերվելու համար անհրաժեշտ է տրամադրե լ 4-5 տարվա երաշխիքային սպասարկում: Ոչ նյութական նվերների դասին է պատկանում նաև հաճախորդին լրացուցիչ ուշադրություն դարձնելը: Օրինակ՝ կանանց ապրիլի 7-ը շ նորհավորելը կամ հաճախորդների ծննդյան օրվա կապակցությամբ զանգը:

Անհրաժեշտ է հասկանալ, որ հաճախորդների ինչ-որ առիթներով նվերներ բաժանելը ոչ թե ծախս, այլ ներդրում է: Նվերներ բաժանելը ևս մեկ հնարավորություն է հաճախորդին ներկայանալու ոչ թե որպես «չոր» կազմակերպություն, այլ հանդես գալ «մարդկային» դիմագծերով:

Վահրամ Միրաքյան

Ձեր հարցերը և մեկնաբանությունները կարող եք գրել ստորև կամ դրանք ո ւղարկել [email protected] էլ.փոստի հասցեով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69