Ֆինանսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ֆինանսների նախարարություն․ ՕՀՎ 8-րդ բաժնի կողմից պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7.2 մլրդ դրամ
23/12/2015 13:26
Կիսվել

Ֆինանսների նախարարություն․ ՕՀՎ 8-րդ բաժնի կողմից պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7.2 մլրդ դրամ

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը 2015 թվականն ամփոփում է հարկային հայտնաբերումների տպավորիչ ցուցանիշով: Ըստ ՖՆ ՕՀ և ՆԱ ԳՎ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, խոշոր բիզնեսի վերահսկողությամբ զբաղվող 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի, բացահայտված խախտումներն առնչվել են իրական շրջանառությունը թաքցնելուն, չդրոշմավորված ապրանքների իրացմանը և այլ դեպքերի: «8-րդ բաժնի կողմից նախաձեռնված, ինչպես նաև իրավապահ մարմինների պահանջով և նախարարության տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված ստուգումներով պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7.2 մլրդ դրամ: Խոսքն այս դեպքում խոշոր լրացուցիչ հարկային պարտավորությունների մասին է, որն արձանագրվել է բաժնի հասցեական հսկողության արդյունքում»,-ընդգծել է Գերասիմ Մկրտչյանը: ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ դրոշմավորման կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների արդյունքում նախապատրաստվել է 30 նյութ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության` հետագա ընթացքը որոշելու նպատակով: Ընդհանուր առմամբ, բացահայտված դեպքերի հետագա ընթացքը որոշելու  նպատակով  8-րդ բաժնի կողմից քննչական վարչություն է ուղղարկվել 6, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության գործունեությամբ զբաղվելու 4 դեպք: Իսկ 4 տնտեսվարողի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկերից խուսափելու վերաբերյալ կազմվել են նյութեր և ուղարկվել նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն: Գերասիմ Մկրտչյանի տեղեկացմամբ` 8-րդ բաժինը հետևողական հսկողություն է իրականացրել նաև իրացման շղթայում խախտումների հայտնաբերման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական 161 միջոցառման արդյունքում արձանագրվել և պետբյուջե է գանձվել շուրջ 162 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Հարկային իրավախախտումների բացահայտման և կանխարգելման նպատակով բաժինը շարունակելու է հսկողական միջոցառումները` բացահայտելով օրենսդրությունը շրջանցելու փորձերն ու խախտումները»: Բացահայտումները փաստում են, որ բիզնեսի ամբողջ շղթայում` խոշորից մինչև փոքր, իրականացվող հսկողական միջոցառումներն արդյունավետ են:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58