Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ պետական պարտքը նվազել է
04/10/2018 11:47
Կիսվել

ՀՀ պետական պարտքը նվազել է

ՀՀ պետական պարտքը նվազել է, ինչը կարող է փաստել, որ տնտեսությունում կայունացման գործընթաց է սկսվել։ Միևնույն ժամանակ նկատվում է նաև դրական փոփոխություն պետական պարտքի կառուցվածքում, ինչի շարունակականությունը կարող է բերել պետպարտքի առողջացման:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018թ.-ի օգոստոսին նախորդ տարվա վերջի համեմատ պետական պարտքի բեռը թեթևացել է 14.9 մլրդ ՀՀ դրամով՝ կազմելով 3.3 տրիլոն դրամ, որի նշանակությունը տնտեսության կայունացման գործում զգալի է։ Նշված ժամանակահատվածում պարտքի նվազումը հիմնականում տեղի է ունեցել արտաքին պարտքի մարման արդյունքում։

Չնչին, բայց դրական փոփոխություն է նկատվել նաև պետական պարտքի կառուցվածքում։ 2018թ.-ի օգոստոսին նախորդ տարվա վերջի դրության համեմատ ներքին պարտքի բաժինը մեծացել է 20.6 մլրդ դրամով։ Վերջինս նպաստում է տնտեսության՝ արտաքին շոկերից, մասնավորապես` փոխարժեքի ռիսկից խոցելիության նվազմանը։ Արտաքին պարտքի բաժինը նվազել է ընդհանուր պարտքի մեջ, սակայն դեռևս շարունակում է բավականին մեծ տեսակարար կշիռ ունենալ պետական պարտքի մեջ` մոտ 80%։

Հաշվի առնելով պետական պարտքի կառուցվածքում կառավարության պարտքի  հսկայական մասնաբաժինը՝ տնտեսության համար էական նշանակություն կարող է ունենալ կառավարության պարտքի գծով «ՀՀ բյուջետային համակարգի» մասին օրենքում առկա սահմանափակումը։ Վերջինիս համաձայն՝  եթե կառավարության պարտք/ՀՆԱ  հարաբերակցությունը գերազանցում է 40 տոկոսն, ապա պետբյուջեի կապիտալ ծախսերը պետք է լինեն պետբյուջեի դեֆիցիտից ոչ պակաս։ Քանի որ վերջին տարիներին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ունի աճի միտում, և կարճաժամկետ հատվածում էական փոփոխություններն անիրատեսական են, հավանական է, որ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերությունը կլինի սահմանված շեմից ավելի: Ըստ 2019թ.-ի պետական բյուջեի նախագծի՝  ակնկալվում է, որ 2019թ.-ին կապիտալի ծախսերը կկազմեն նվազագույնը 151.6 մլրդ դրամ՝ սահմանափակելով ընթացիկ ծախսեր կատարելու հնարավորությունը։ Մոտավորապես 320 մլն ԱՄՆ դոլար ուղղվելու է իրական հատված՝ խթանելով նոր աշխատատեղերի, եկամտի նոր աղբյուրների ստեղծմանը, ինչը հեռանկարային ժամանակահատվածում դրական ազդեցություն կարող է ունենալ պետական պարտքի կառուցվածքի վրա։

Հատկանշական է նաև այն, որ Հայաստանի համախառն արտաքին պարտքը նույնպես նվազման միտում է դրսևորել։ 2018թ.-ի երկրորդ եռամսյակում համախառն արտաքին պարտքը նվազել է առաջին եռամսյակի համեմատ 220 մլն դոլարով։ Համախառն արտաքին պարտքի նվազումը հիմնականում (70%) պայմանավորված է եղել երկարաժամկետ պարտքի նվազմամբ, ինչն էական նշանակություն ունի ապագա սերունդներին փոխացվող բեռի նվազման տեսանկյունից։

Երկարաժամկետ հեռանկարում տնտեսության կայունացման համար նպատակային պետք է լինի պետական պարտքի կառուցվածքային բարեփոխումն, որի իրականացման գործում առանցքային դեր կարող են խաղալ ֆինանսական ինստիտուտները։ ՀՀ առևտրային բանկերում ավանդների ծավալը տարիներ շարունակ գերազանցել է վարկերի ծավալը: Մասնավորապես՝ 2018թ.-ի օգոստոսի դրությամբ առևտրային բանկերի ավանդների ծավալը 1.8 անգամ գերազանցել է վարկերի ծավալին։ Այս ամենը փաստում է, որ 2018թ.-ի օգոստոսի դրությամբ բնակչությունը բանկերում ունեցել է 2.7 տրիլոն դրամ ազատ միջոց, որի մի մասը կարող է ուղղվել պետական պարտատոմսերի ձեռք բերմանը։ Այսպիսով, հարկաբյուջետային հատվածի միջոցով կապ կստեղծվի ֆինանսական և իրական հատվածների միջև՝ մեծացնելով պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մասնաբաժինը։

Համադրելով դիտարկված գործոնները՝ պետական պարտքի միտումը, ՀՀ առևտրային բանկերում ավանդների ծավալն, ինչպես նաև կառավարության նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակը և ՀՀ կառավարության որդեգրած ներառական տնտեսական աճի մոդելը, հնարավորություն է ստեղծվում երկարաժամկետ հեռանկարում բարելավել ՀՀ պետական պարտքի կառուցվածքը։

Ինգա Ղալայան

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2