Տնտեսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 416.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 73.06-1.99 WTI - 69.34-2.15
COMEX:  GOLD - 2736.40+0.41 SILVER - 33.93+5.44
COMEX:  PLATINUM - 1025.50+1.58
LME:  ALUMINIUM - 2612.00+2.29 COPPER - 9625.50+1.15
LME:  NICKEL - 16897.00-0.64 TIN - 31313.00+0.30
LME:  LEAD - 2072.00+0.12 ZINC - 3089.50+1.23
FOREX:  USD/JPY - 149.52-0.29 EUR/GBP - 1.0866+0.27
FOREX:  EUR/USD - 1.0866+0.27 GBP/USD - 1.3048+0.24
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43275.91+0.09 NASDAQ - 18489.55+0.63
STOCKS US: S&P 500 - 5864.67+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38981.75+0.18 TOPIX - 2688.98+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 20804.11+3.61 SSEC - 3261.56+2.91
STOCKS EUR:  FTSE100 - 8358.25-0.32 CAC40 - 7613.05+0.39
STOCKS EUR:  DAX - 19657.37+0.38
18/10/2024  CBA:  USD - 387.25-0.22 GBP - 505.17+1.15
18/10/2024  CBA:  EURO - 419.97-0.98
18/10/2024  CBA:  GOLD - 33477.19+150.40 SILVER - 396.05-0.03
ՀԱՅԱԿԱՆ «ՅԱՆ» ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԸ ՄՐԳԱՅԻՆ ՀԻՄՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉՎՈՒՄ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ
20/07/2009 18:10
Կիսվել

ՀԱՅԱԿԱՆ «ՅԱՆ» ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԸ ՄՐԳԱՅԻՆ ՀԻՄՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉՎՈՒՄ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ

Նոր Զելանդիայի ռադիոյի լրատվական կայքից (New Zeland Radio News) տեղեկանում ենք, որ Հայաստանից Նոր Զելանդիա «Յան» բնական հյութեր ներկրող ընկերությունը համաձայնվել է խանութներից հետ կանչել առաքված ապրանքը քանի, որ որոշ դեպքերում սույն հյութերում մրգային  հիմքը բացակայում է, իսկ առկայության դեպքում էլ չափազանց փոքր է:

Նոր Զելանդիայի Առևտրային հանձնաժողովի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ իրենց կողմից «Յան» բնական հյութերի նկատմամբ պատվիրվել է անկախ հետազոտություն: Նշենք, որ «Յան» բնական հյութերը Նոր Զելանդիա են ներկրվում «Super Juice» անվան տակ: Ընկերությունը Նոր զելանդիայի ավելի քան 30 խանութներում վաճառում է 100%-ով սև հաղարջից, դեղձից և նռից բաղկացած հյութեր:

Առևտրային հանձնաժողովի կողմից պատվիրված անկախ հետազոտությունը ցույց է տվել, որ սև հաղարջի և դեղձի հյութերում մրգային հիմքը իսպառ բացակայում է, իսկ նռան հյութի մեջ այն 100%-ից ցածր է:

Փորձաքննությունը նաև կասկածի տակ է առել վիտամին C-ի առկայությունը սույն հյութերում, քանի որ հյութերում եղած վիտամին C-ի քանակությունը դժվար համեմատելի է բնական վիճակում սև հաղարջի, դեղձի և նռան մեջ եղած վիտամին C-ի քանակների հետ:

Հետազոտությունից հետո առևտրային հանձնաժողովը եկել է այն հետևության, որ «Յան» հյութերը խախտում են ազնիվ առևտրի կանոնները և ներկրող ընկերորւթյան նկատմամբ կարող են կիրառվել քաղաքացիական կամ անգամ քրեական պատժամիջոցներ:

Վերջում լրատվականը նշում է, որ սույն հյութերը դեռևս վաճառվում են ընկերության կայքի միջոցով ( ) սակայն միևնույն ժամանակ ընկերության հեռախոսները անջատված են:

«Բիզնես 24»-ը խոստանում է մոտակա օրերի ընթացքում նաև փորձել ճշտել հայկական ընկերության տեսակետը սույն խնդրի նկատմամբ: Միգուցե սույն խնդիրների պատճառը ամենևին էլ հայական բնական հյութերի որակական հատկանշները չեն: Ամեն դեպքում նման դեպքերի առկայությունը շատ վատ անդրադարձ են ունենում Հայաստանից արտահանվող ցանկացած ապրանքատեսակի վրա:

AMP
18/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
-0.22
Եվրո (EUR)
419.97
-0.98
Ռուբլի (RUR)
4.02
+0.02
Լարի (GEL)
142.84
+0.11
33477.19
+150.40
Արծաթ
396.05
-0.03