Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՄՏԱՀՈԳՈՂ ԽՆԴԻՐԸ 2012Թ.-ԻՆ ՍՊԱՍՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԳՆԱԺԱՄՆ Է»
19/10/2011 18:10
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՄՏԱՀՈԳՈՂ ԽՆԴԻՐԸ 2012Թ.-ԻՆ ՍՊԱՍՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԳՆԱԺԱՄՆ Է»

Այս տարի Հայաստանի կառավարությունն անելու է ամեն ինչ՝ 4,6 տոկոս տնտեսական աճ և 5 տոկոս գնաճի մակարդակ ապահովելու համար: Նման հայտարարությամբ այսօր` հոկտեմբերի 19-ին, հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Սանկտ-Պետերբուրգ ընթացող Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 31-րդ նիստի շրջանակներում: 

Ներկայացնելով Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացումները վարչապետը նշել է. «Եթե 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ հարվածեց շինարարության ոլորտի միջոցով, որտեղ արձանագրվեց 43 տոկոս անկում, ապա այժմ մեզ մտահոգող հիմնական խնդիրը 2012թ. սպասվող հնարավոր ճգնաժամն է: Պետք է հասկանալ, թե ինչպես այն կկարողանա հարվածել մեր տնտեսությանը: Միևնույն ժամանակ, հետաքրքրող հարցերից մեկն էլ այն է, թե հաջորդ տարի կհաջողվի մեզ ապահովել ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ: Առաջին հերթին դա կապված է ներդրողների սպասումների և Հայաստան ուղղվող տրանսֆերտների մակարդակի հետ»:

Տիգրան սարգսյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է և ԱՊՀ-ի, և ԵվրԱզԵսի շրջանակում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: «Ստեղծվող համագործակցության նոր հարթակները նոր թափ կհաղորդեն մեր երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսության հնարավոր ռիսկերի հաղթահարման գործում: Մենք պատրաստվում ենք դիմակայել ճգնաժամի նոր ալիքին՝ բյուջետային դեֆիցիտի, գնաճի կրճատման և այլ գործիքակազմով: Միաժամանակ, ակնհայտ է, որ պետք է մտածել նաև նոր գործիքների մասին, որոնք նախկինում չեն օգտագործվել»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ԵվրԱզԷՍ-ի աշխատանքներին մասնակցում է դիտորդի կարգավիճակով։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69