
«Trade In»․ Ավտոմեքենայի փոխանակման հատուկ առաջարկ «ԱՎՏՈ ԳԵԼԼՐԻ»-ի կողմից
«ԱՎՏՈ ԳԵԼԼՐԻ» ՓԲԸ-ն առաջարկում է Trade In ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձեռք բերել նոր էլեկտրոմոբիլներ՝ իրենց հին ավտոմեքենան օգտագործելով որպես կանխավճար։
«Trade In» առաջարկից կարող են օգտվել բոլոր ավտոսիրողներն՝ անկախ իրենց մեքենայի տարեթվից, մակնիշից կամ տեխնիկական վիճակից։ Ծառայության կարևոր առավելություններն են՝
- հին մեքենան կարող է լինել ցանկացած տարեթվի, մակնիշի, մոդելի և գույնի
- հին մեքենան կարող է լինել շահագործված կամ վնասված/վարված վիճակում
- մեքենան գնահատվում է շուկայական արժեքին համապատասխան
«Trade In» ծառայության շրջանակում հին ավտոմեքենայի արժեքը չի կարող գերազանցել ձեռք բերվող մեքենայի արժեքի 40%-ը։ Գնահատումն ու տեխնիկական զննությունը կատարվում են «ԱՎՏՈ ԳԵԼԼՐԻ» -ի ավտոսպասարկման կայանում։
Հին մեքենան պետք է գրանցված լինի այն անձի կամ կազմակերպության անունով, որը ձեռք է բերում նոր մեքենան։ Ընդ որում՝ մարդատար էլեկտրական մեքենայի գնման դեպքում որպես կանխավճար կարող է ներկայացվել մարդատար, իսկ բեռնատարի դեպքում՝ համապատասխանաբար՝ բեռնատար ավտոմեքենա։
««ԱՎՏՈ ԳԵԼԼՐԻ»-ն ձգտում է տրամադրել իր հաճախորդներին ժամանակակից ու հարմարավետ լուծումներ։ «Trade In» ծառայությունը պարզեցնում է նոր էլեկտրոմոբիլների ձեռքբերման գործընթացը և աջակցում է էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տարածմանը Հայաստանում։ Այս ծառայությունը թույլ է տալիս հին ավտոմեքենան փոխանակել նորի հետ, ինչը դարձնում է էլեկտրոմոբիլների ձեռքբերումն առավել մատչելի»,- նշում է «ԱՎՏՈ ԳԵԼԼՐԻ» ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Գևորգյանը։
Ծառայության մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ նաև «Armenian Auto Show 2.0»-ում, որը կկայանա սեպտեմբերի 26-28-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ «ԱՎՏՈ ԳԵԼԼՐԻ»-ն կներկայանա իր կողմից ներկայացվող IM Motors և Saic Maxus ապրանքանիշների էլեկտրամոբիլներով:
Նշում: «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն IM Motors և Saic Maxus ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական և ավտոմոբիլային այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը և SCANIA-ն։ «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023թ.-ին և ղեկավարվում է տասնամյակների փորձ ունեցող կառավարող թիմի կողմից։