Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 3-րդ). Գևորգ Թամամյան
30/12/2014 21:03
Կիսվել

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» (մաս 3-րդ). Գևորգ Թամամյան

Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ

«Արտադրված է Թայվանում», մաս 3-րդ

Գևորգ Թամամյան

«…նավակի վրա մատուցում են ծովային բարիքներ և նաև արգենտինական գինի… ջուրը ներկվում է մայրամուտով…

– Ինչու՞ չես խոսում:

– Քեզ եմ նայում…

Լռություն…

– Իսկ այդ ի՞նչ ես պահել բաճկոնիդ տակ:

… և մեկնում ես երկարավուն տուփն աղջկան…

– Փողկա՞պ…

– Դու պատրաստ ե՞ս կապել իմ փողկապը ողջ կյանքում…»

***

Առավոտյան անձրև էր գալիս Թայչունգում և ահա երկրորդ զանգը հեռախոսիս: Միկին էր` Պրոֆեսոր Պենգի քարտուղարուհին:

– Հե՜յ, ինչպես եք, իմ անունը Միկի է: Եթե ցանկանում եք տեսնել պրոֆեսոր Պենգին, նա այժմ գրասենյակում է:

Ժամանելուս հաջորդ օրը ոչ աշխատանքային էր Թայվանում, սակայն ես, ինչպես միշտ, անհամբեր էի…

Կես ժամից «7-11»-ի մոտ…

«7-11»-ը Թայվանի ամենախոշոր քսանչորսժամյա խանութների ցանցն է, որտեղից կարող ես գնել ատամի մածուկից մինչև տաք փլավ: Նախորդ երեկոյան այդտեղից էի գնել Հայաստան զանգելու համար հեռախոսային քարտը:

Թայվանում անձրևն ամենասպասված հյուրերից է: Այստեղ, նույնիսկ, ամոթ է անձրևանոց գողանալը: Սկսվում է միանգամից, միանգամից էլ՝ ավարտվում: Ճեպընթացների էլեկտրական վահանակների վրա՝ ժամանման քաղաքի կողքին պարտադիր նշվում է նաև անձրևի հավանականությունը: Եվ պատահեց, որ մայրաքաղաք Թայփեյից վերադառնալիս, վահանակի վրա կարդացի, որ Թայչունգում անձրևի հավանականությունը 0-10% է, սակայն այդ պահին պատուհանն արդեն թրջվել էր: Կարծում եմ, օդերևութաբաններն իրար լավ կհասկանան՝ աշխարհի որ ծայրում էլ լինեն:

Բակը կիսով չափ ծածկապատ էր և այդպես շարունակվում էր նաև փողոցի կողմից՝ մինչև լվացքատուն և սուշիի փոքր վաճառակետ: Մինչև հիմա չեմ հասկանում, թե որն էր այդ վաճառակետի շահույթը, քանզի վաղ առավոտից ցուցափեղկին դրված մոտ տաս բաժին սուշիից, օրվա վերջում մի քանիսը նույնիսկ տեղում էին մնում: Բարեբախտաբար, «սուշիանոցից» մինչև «7-11» ընդամենը մի նեղ փողոց էր, որով, միաժամանակ, և այն էլ դժվարությամբ կարող էր անցնել միայն մեկ մեքենա, քանի որ մայթերի ողջ երկայնքով կայանված էին բազմաթիվ մոպեդներ, սակայն նույնիսկ այդ փոքր հեռավորությունը բավական էր, որպեսզի թրջվեի:

Միկին` անձրևանոցը ձեռքին, հեռվից ձեռքով էր անում…

Արևի լույսի ներքո քաղաքն այլ տեսք ուներ: Թեյարանն էր, դեպի ներքև ձգվում էր տնտեսական ապրանքների հսկա խանութը և ասիական բազմապիսի համադամներով ճաշարանը: Վերջինիս, տոֆու-ներից և տեմպու-ներից պատրաստված, ձեթառատ ուտելիքներից միակ փրկությունը կողքին շարված մերձարևադարձային մրգերն էին: Ճաշարանի և հոմեոպաթի գրասենյակի մեջտեղում, ծածկի տակ դրված աթոռին ճոճվում էր տաքսու գեր վարորդը՝ Ֆրենկը, որ կենտրոնական այգում տեղի ունեցող իսպանական պարերի մրցույթների ակտիվ մասնակիցն էր: Անձրևն անխնա նվագում էր շենքերի և մեքենաների գլխավերևում, իսկ Ֆրենկը, նվագին համընթաց, ճոճվում էր… ճոճվում էր, քորելով փորի պրկված մկանները և զուգահեռ ծամում betel nut կոչվող ընկույզի տեսակը: Արմավենիների վրա աճող այս ընկույզը ծամելու սովորությունը չափազանց տարածված է Թայվանում, և բացի նրանից, որ ստեղծում է զարհուրելի մի տեսարան, քանի որ ողջ բերանը ներկում է ալ կարմիր, նաև բացասական ազդեցություն ունի առողջության վրա:

Հայելապատ փոքր շինությունը, որ գտնվում էր այգու սկզբում և առավոտից գիշեր իր շուրջն էր հավաքում տարատեսակ պարերի և սքեյթբորդերի սիրահար պատանիների, ուներ նաև այլ նշանակություն՝ այստեղ էր գտնվում մուտքը դեպի գետնահարկեր` հիվանդանոցի գրասենյակներ և ավտոկանգառ:

Հիվանդանոցի գրասենյակի առաջին հատվածում գտնվում էր քարտուղարությունը, դեպի ներս ձգվում էր մեծ սենյակը, որտեղ հիմնականում նստում էին կլինիկաների ղեկավարները և նրանց օգնականները, իսկ ձախ կողմում տեղակայված էր Պրոֆեսոր Պենգի գրասենյակը:

Մինչ Թայվան մեկնելը, փորձեցի որոշ բաներ ճշտել չինական մշակույթին ծանոթ ընկերներիցս, և ստացա զգուշացում, որ հանկարծ մտքովս չանցկացնեմ հայկական կոնյակով այցի գնալը, որովհետև կարող եմ սխալ հասկացվել… Սակայն թայվանական հյուրընկալությունը միանգամայն այլ անակնկալ էր պատրաստել և ստիպված էի այդ օրը տուն վերադառնալ նվերների մի մեծ պարկ ձեռքիս…

Ֆրենկը կրկին տեղում էր: Հենվել էր մեքենայի առաջամասին և շարունակում էր ծամել իր այդքան սիրելի բիդլնաթը:

– Արտասահմանցի ե՞ս:

– Այո, – արնագույն ժպիտով և կոտրատված անգլերենով անծանոթի հարցից անակնկալի եկա:

– Ես Ֆրենկն եմ,  այստեղ եմ ապրում… Որտեղի՞ց ես:

– Հայաստանից:

– Իսկ դա որտե՞ղ է,- անհասկանալի երկրի անունը լսելիս նրա դեմքը դարձավ քիչ մտազբաղ:

– Հարավային Կովկասում,- ակամայից թե դիտավորյալ, առավել բարդացրեցի խնդիրը:

Ֆրենկն ուշադիր նայեց դեմքիս ու հանկարծ սկսեց ծիծաղել այնպիսի մի վարակիչ ծիծաղով, որ ես ևս չկարեցա զսպել ծիծաղս:

– Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի սահմանի վրա…

Ենթագիտակցորեն, հավանաբար, ցանկանում էի ցույց տալ, որ եվրոպական քաղաքակրթության մաս կազմող երկրի քաղաքացի եմ, բայց հեռու չեմ նաև ասիացի լինելուց…

– Դա մի գեղեցիկ և փոքր երկիր է, – շարունակեցի…

– Հետաքրքիր է,- ճիշտ ժամանակին ընդհատեց Ֆրենկը, կանխելով «հայկական» թեմայի հետագա զարգացումը: – Ինձ անգլերեն կսովորեցնե՞ս…

Օրը մոտենում էր ավարտին, արդեն հասցրել էի ստանալ գրասեղանս և անհրաժեշտ պարագաները, հիսնամյա Ֆրենկին, ում դնչի վրայի խալից աճում էր իմաստություն խորհրդանշող մի երկար մազ, խոստացել էի օգնել սովորել անգլերեն, որ մեկնի Ամերիկա և ծանոթանա շեկ ամերիկուհու հետ, շենքի ադմինիստրատորը հոգացել էր ինտերնետս միացնելու հարցերը, երբ դուռս թակեցին: Դռան մյուս կողմում մի երիտասարդ էր՝ դեպի երկինք ձգվող մազերի կտրվածքով, ով գլխով բարևելուց հետո մտավ ներս և քայլեց դեպի բազկաթոռը: Անգլերեն հարցերիս, թե՝ ո՞վ ես, ի՞նչ խնդիր կա, միայն ժպտում էր և պատասխանում «wi-fi» և «հոսպիտալ»… Wi-fi-ի սարքը տեղադրված էր բազկաթոռի ետևում: Հմտորեն քաշեց բազկաթոռն առաջ և սկսեց քանդել պատի վրայի սարքը: Ասում եմ՝ բայց սարքն աշխատում է… իսկ տղան անգլերեն չի հասկանում… Ինչ արած, ստիպված էի նորից հավաքել նոր wi-fi-ի ծածկագիրը…

2012 – 2014թթ.

շարունակելի… 

1-ին և 2-րդ մասերը կարող եք կարդալ այստեղ:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98