Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հունվարին մեր երկիրն արտաքին առևտրի ոլորտում գրանցել է 48% անկում
22/02/2015 21:20
Կիսվել

Հունվարին մեր երկիրն արտաքին առևտրի ոլորտում գրանցել է 48% անկում

Հունվարին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 272.5 մլն ԱՄՆ դոլարի կամ շուրջ 129.7 մլրդ ՀՀ դրամի առևտուր: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հունվարին, դեկտեմբերի համեմատ, գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության 48% անկում: Միևնույն ժանանակ, այս տարվա հունվարին, 2014 թվականի հունվարի համեմատ, ցուցանիշի անկումը կազմել է 30%:

Հաշվետու ամսում արտահանումը կազմել է 75.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 196.9 մլն ԱՄՆ դոլար: Դետեմբերի համեմատ արտաանումը կրճատվել է 44%-ով, իսկ ներմուծումը՝ մոտ 50%-ով: 2014 թվականի հունվարի համեմատ ևս արտահանման ոլորտում գրանցվել է անկում՝ 22%-ով, իսկ ներմուծման ոլորտում 33%-ով:

Հարկ է նշել, որ հունվարին գրանցված՝ արտաքին առևտրի «թույլ» ցուցանիշների հետ կապված մեկնաբանություններով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարությունը: Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2015 թվականի հունվար ամսվա արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ: Հետևաբար, ըստ նախարարության, ներկայացված թվային տվյալները դեռևս չեն արտահայտում հունվար ամսվա առևտրաշրջանառության ամբողջ պատկերը: Ցուցանիշներն առավել հստակ կլինեն վիճակագրության հետագա ճշգրտումից հետո: 

Բացի այդ, նախարարությունից տեղեկացնում են, որ 2015 թվականի արտաքին առևտրի վիճակագրության հետագա ճշգրտումից հետո այդ ցուցանիշները քննարկելիս պետք է նկատի ունենալ հետևյալը.

– հունվար ամսվա ընթացքում գործարար հանրության մոտ դեռևս առկա էին ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված որոշակի անորոշություններ և սպասողական տրամադրություններ` կապված նոր պայմաններում արտաքին առևտրային գործունություն ծավալելու ընթացակարգերի հետ (մասնավորապես` մաքսային ձևակերպումներ, մաքսային վարչարարություն, անհրաժեշտ թաստաթղթեր և այլն),

– 2014 թվականի տարեվերջի և 2015 թվականի հունվար ամսվա ընթացքում ռուսական ռուբլու էական արժեզրկման և ընթացիկ տատանումների հետևանքով, մասնավորապես դեպի Ռուսաստանի Դաշնություն տեղական ապրանք արտահանողների համար, անհրաժեշտություն էր առաջացել կատարել արտահանվող ապրանքի գնի լրացուցիչ ճշգրտումներ, քանի որ, ԱՄՆ դոլարային արտահայտությամբ կնքված պայմանագրերի պարագայում, արտահանվող ապրանքներն էապես թանկանում են ռուսական ներմուծողի համար, իսկ ՌԴ ռուբլով կնքված պայմանագրերի պարագայում` արտահանվող ապրանքի գինն էժանանում է հայկական արտահանողի համար,

– արտահանման ծավալների առնվազն գումարային արտահայտության նվազմանը նպաստող էական գործոն կարող է համարվել նաև միջազգային շուկայում հանքահումքային արտադրանքի գների նվազումը (մասնավորապես` պղինձ, մոլիբդեն և այլն): 

Բացի այդ, 2014 թվականի հունվարը 2015-ի հունվարի հետ համեմատելու պարագայում, պետք է ընդհանուր առմամբ նկատի ունենալ նաև, որ այս տարվա հունվար ամսին փաստացի սահմանված աշխատանքային օրերն ավելի պակաս են եղել, քան նախորդ տարվա հունվարին, ինչը միգուցե ոչ էական, սակայն նույնպես կարող է որոշակի ազդեցություն ունեցող գործոն դիտարկվել:

Նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 5 մլրդ 920.9 մլն ԱՄՆ դոլարի (շուրջ 2 տրիլիոն 461.4 մլրդ ՀՀ դրամ) առևտուր: 2013 թվականի համեմատ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը աճել էր 1%-ով:

Հաշվետու տարում մեր երկրի արտաքին առևտրի ծավալում արտահանումը կազմել էր 1 մլրդ 519.3 մլն ԱՄՆ դոլար (631.5 մլրդ ՀՀ դրամ), իսկ ներմուծումը՝ 4 մլրդ 401.6 մլն ԱՄՆ դոլար (1 տրիլիոն 829.9 մլրդ ՀՀ դրամ): Նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալը աճել էր 2.7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 0.4%-ով: Արդյունքում, ներմուծումը կազմել էր մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի ավելի քան 70%-ը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98