Տնտեսական

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Կարեն Ճշմարիտյան․ Հայաստանում օտարերկրյա ներդրումներն աճել են 80 մլն դոլարով
03/02/2016 19:36
Կիսվել

Կարեն Ճշմարիտյան․ Հայաստանում օտարերկրյա ներդրումներն աճել են 80 մլն դոլարով

Փետրվարի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2015 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացրած աշխատանքին և տարվա տնտեսական արդյունքներին:

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

2015թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 296.7 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով 2014 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 80 մլն ԱՄՆ դոլարով: ՕՈՒՆ-ի զուտ հոսքերը 2015թ. ինն ամսվա կտրվածքով կազմել են մոտ 262.2 մլն ԱՄՆ դոլար ` աճելով մոտ 38 մլն ԱՄՆ դոլարով:

2015թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները հիմնականում իրականացվել են. մոտ 93.5 մլն ԱՄՆ դոլար Շվեյցարիայից (աճ` 82.4 մլն ԱՄՆ դոլար), մոտ 62.3 մլն ԱՄՆ դոլար Գերմանիայից  (աճ` 57.9 մլն ԱՄՆ դոլար), մոտ 59 մլն ԱՄՆ դոլար Լյուքսեմբուրգից (աճ` 44.5 մլն ԱՄՆ դոլար), մոտ 41 մլն ԱՄՆ դոլար Արգենտինայից` (աճ` 24 մլն ԱՄՆ դոլար), մոտ 21 մլն ԱՄՆ դոլար Արաբական Միացյալ Էմիրություններից (աճ` 21 մլն ԱՄՆ դոլար), մոտ 20.5 մլն ԱՄՆ դոլար Ֆրանսիայից (աճ` 17.5 մլն ԱՄՆ դոլար), մոտ 16.5 մլն ԱՄՆ դոլար Միացյալ Նահանգներից (աճ` 16 մլն ԱՄՆ դոլար):

Վերոնշյալ ներդրումները գլխավորապես ուղղվել են. հանքագործական արդյունաբերություն` (137.3 մլն ԱՄՆ դոլար), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (մոտ 78.1 մլն ԱՄՆ դոլար), մշակող արդյունաբերություն (64.3 մլն ԱՄՆ դոլար), մանրածախ և մեծածախ առևտուր` (33.1 մլն ԱՄՆ դոլար), տեղեկատվություն և կապ (24.0 մլն ԱՄՆ դոլար) և գյուղատնտեսություն (մոտ 11 մլն ԱՄՆ դոլար):

Ներդրումային ոլորտի հիմնական ձեռքբերումները

– 2015թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության  կողմից հավանության է արժանացել ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը: Վերջինիս իրականացման շրջանակում մշակվել են` «Օտարերկրյա ներդրումների մասին», «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքիների նախագծերը: 

– Գործարկվել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Շահագործման թույլտվություն ստացած ընկերությունների («ՋԻ ԴԻ ԷՄ» ՍՊԸ, «ՖԵՆՍԻ» ՍՊԸ) կողմից կկատարվի 17 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ և կստեղծվեն շուրջ 160 նոր աշխատատեղեր:

– «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվության վկայական ստացել է 2 ընկերություն («ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՊԸ, «ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂՆԵՐ» ՍՊԸ), որոնց գործունեության ընթացքում ակնկալվում է մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և մոտ 80 նոր աշխատատեղերի ստեղծում:

– Մաքսատուրքի ազատման արտոնության շրջանակում 4 ընկերության հայտ բավարարվել է («ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ, «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ, «Լիկվոր» ՓԲԸ): Արտոնության կիրառման արդյունքում ընկերությունների կողմից նախատեսված է կատարել մոտ 47 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ և ստեղծել շուրջ 210-215 նոր աշխատատեղ:

– 2015թ. ստացված դիմումների հիման վրա հաստատվել են արտահանման պայմանագրերով նախատեսվող տարեկան շուրջ 7,1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ծավալ սպասարկող ապահովագրական սահմանաչափեր: 2015թ. ընթացքում փաստացի ապահովագրվել են 610,000 ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման գործարքներ։

– 2015թ. մայիսին ստորագրվել Է Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։

– Բանակցային փուլում են ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրերի նախագծերը Սերբիայի, Անդորրայի, Չեռնոգորիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Կորեայի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

– ՀԲ-ի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ իրականացվում է Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիրը (2014-2017թթ.), որի շրջանակում մշակվել են Ներդրումային ճանապարհային քարտեզը, իրականացվել է ներդրողների հարցում-հետազոտությունը: Մշակվել են Հայաստանում ակվամշակույթի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ: Մշակվել և տպագրվել է Ձկնամթերքի արտահանման շղթայի ուսումնասիրություն» ձեռնարկը: Աշխատանքներ են իրականացվում Ջերմոցային գյուղատնտեսական արտադրանքի արտահանման շղթայի քարտեզագրման ուղղությամբ:

– 2015թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտոնապես մեկնարկել է Ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագիրը, որի հիմնական նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման միջոցով աջակցել Հայաստանում տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը, նորամուծությունների և տեխնոլոգիաների փոխանցմանը:

– ՀՀ ներդրումային միջավայրը մի շարք երկկողմ գործարար համաժողովների ընթացքում ներկայացվել է լիտվական, ռուսաստանյան, ամերիկյան, ֆրանսիական, ղազախական, բելառուսական, կանադական, մարոկկյան, իրանական, չինական, ճապոնական գործարար համայնքներին:

– Իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ 2016թ. հոկտեմբերին Նյու-Յորքում Հայաստանի միջազգային ներդրումային համաժողովի նախապատրաստման ուղղությամբ:

– ՀՀ մասնավոր հատվածից, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման մարմիններից հավաքագրվել, մշակվել և ամփոփվել են մասնավոր և ենթակառուցվածքների (ճանապարհաշինարարություն, էներգետիկա, շինարարություն, կոշտ թափոնների կառավարում և այլն) զարգացմանն ուղղված շուրջ 40 ներդրումային ծրագրեր:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ

2015թ. արտաքին առևտրի ոլորտում իրականացվող միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը նպաստող քաղաքականության շարունակականության ապահովմանը: Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն /ԵԱՏՄ/ անդամակցությամբ պայմանավորված` առաջնահերթ ուշադրություն է դարձվել նոր պայմաններում իրավական դաշտի ձևավորմանը, որն ուղղված է հայ գործարարի շահերի պաշտպանությանը ԵԱՏՄ շուկայում: Ընդունվել են մի շարք իրավական ակտեր, ուղղված ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցմանը, մասնավորապես` սակագնային և ոչ սակագնային կարգավորման ոլորտում:

Երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության ձերքբերումներից կարելի է ընդգծել  ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված GSP Արտոնությունների ընդհանրացված համակարգից /GSP/ օգտվելու հնարավորությունը: Հայաստանն օգտվում է նաև Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի Արտոնությունների ընդհանրացված համակարգ /GSP/ արտոնյալ ռեժիմից, դա ապահովում է Հայաստանում արտադրված մի շարք ապրանքների համար 0-ական կամ զեղչված մաքսատուրքերով մուտք նշված երկրների շուկաներ: ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված  Արտոնությունների ընդհանրացված համակարգ  /GSP+/ առևտրային ռեժիմն ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների արտահանումը եվրոպական շուկա` զրոյական կամ գործող մաքսատուրքի ցածր դրույքաչափերով: ՀՀ ԱՎԾ-ի ծառայության տվյալների համաձայն՝ 2015թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4740.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.6 %-ով:2015թ. ՀՀ արտահանումը կազմել է 1486.9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.9%-ով:

Չնայած արտահանման ընդհանուր ծավալների նվազմանը, ըստ երկրների արտահանման աճ է գրանցվել Թուրքմենստանի հետ` 17,8%, ԵՄ երկրներից` Անգլիայի հետ` 3,1 անգամ, Իսպանիայի հետ՝ 3,1 անգամ, Ֆրանսիայի հետ` 20,3%, Իտալիայի հետ` 42,0%, այլ երկրներից` Շվեյցարիայի հետ` 2,5 անգամ, Իրաքի հետ` 62,0%, Կանադայի հետ` 20,3%, Վրաստանի հետ` 37,6%:

Արտահանման նվազումը հիմնականում պայմանավորված է ԱՊՀ երկրներ արտահանման 25.3% և ԵՄ երկրներ` 5.2% նվազմամբ: Այլ երկրներ արտահանումն աճել է 7,5%-ով:

Ըստ ապրանքախմբերի, արտահանման աճ է գրանցվել հանքահումքային արտադրանքի գծով` 19,9%, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի գծով 8,8%, կաշվի և կաշվե արտադրանքի գծով` 71,3%, մանածագործական իրերի` 62,9% սարքերի և ապարատների` 12,5% և տարբեր արդյունաբերական ապրանքների` 78,5%:

Արտահանման նվազում է գրանցվել պատրաստի սննդի արտադրանքի (ներառյալ խմիչքը) գծով` -8,9%, պլաստմասսայի և դրանցից իրերի` -0,7%, իրեր քարից, գիպսից և ցեմենտից` -45,1%, թակարժեք և կիսաթանկարժեք քարեր, թփանկարժեք մետաղներ և դրանցից իրեր` -10,6%, ոչ թանկարժեք մետաղներ և իրեր դրանցից` -24,1%:

2015թ. ՀՀ ներմուծումը կազմել է 3253,9 մլն ԱՄՆ դոլար,  ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 26.5%-ով:

ՆԵՐՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ

Սպառողական շուկա

2015թ. ներքին առևտրի շրջանառությունը կազմել է 2282.3 մլրդ դրամ, նվազելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանդեպ  6,4%-ով:
Ներքին առևտրի ցուցանիշների նվազումը պայմանավորված է.

– Միջազգային շուկայում մի շարք ապրանքների, մասնավորապես` նավթամթերքների գների անկման ազդեցության ներքո հայկական շուկայում ապրանքների գների նվազեցմամբ: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2015թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 99.9% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանդեպ, այդ թվում՝ պարենային ապրանքների մասով` 96.3%:

– արտաքին մասնավոր տրանսֆերների ծավալով, որը հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանդեպ նվազել է 37.2%-ով, այդ թվում Ռուսաստանից` 43,4%-ով:
Նշենք նաև, որ ոլորտում, չնայած առևտրի ցուցանիշների նվազեցումը, 2015թ. բացվել են 1120 նոր առևտրի օբյեկտներ: Առևտրի օբյեկտների թիվը կազմել է 17762` ապահովելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանդեպ աճ 106,7%-ով:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԻՆՈՎԱՑԻԱ

2015թ. տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի համար հաջող տարի էր. ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 450 ընկերություններ, մոտ 13000 մասնագետներ, ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, աճը կազմել է ավելի քան 17%:

2015թ. հաջողությամբ գործարկվել է 2014թ. ընդունված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի` 2015թ.-ից ոլորտի հավաստագրված սկսնակ ընկերություններին տրամադրվել են հարկային արտոնություններ` շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում: Արտոնությունների տրամադրումը խթանեց ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը: Ստեղծվել են ոլորտի 79 սկսնակ ընկերություններ և 329 նոր աշխատատեղեր: Նշված ընկերություններից 65-ը ստացել են հավաստագրեր հարկային արտոնություններից օգտվելու համար /283 նոր աշխատատեղեր/։

Հաջողությամբ շարունակում է գործել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որում տեղակայված են 23 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ: Միաժամանակ, հիմք ընդունելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված մոդելը` աշխատանքներ են իրականացնում Վանաձորում համանման տեխնոլոգիական կենտրոնի հիմնման ուղղությամբ: Կազմակերպվել են Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների և Գյումրու ու Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթները, արդյունքում հաղթող ճանաչված 33 ծրագրեր արժանացել են դրամաշնորհների` մինչև 50000 ԱՄՆ դոլարի չափով (ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել են 235 նոր աշխատատեղեր)։

2013թ. ի վեր Հայաստանում արդյունավետ գործունեություն է ծավալում նաև ՀՀ կառավարության ներդրումային բաժնեմասնակցությամբ ստեղծված վենչուրային ֆոնդը, որի կառավարիչ «Գրանատուս Վենչուրս» ՓԲԸ կողմից պայմանագրեր են ստորագրվել 8 ընկերությունների հետ` մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի չափով: Նշված ընկերությունների կողմից ստեղծվել են շուրջ 205 նոր աշխատատեղեր:

Շարունակվում է  նաև ՏՏ ոլորտի վերազգային կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնությունների իրականացումը: 2015թ. տեղի է ունեցել «Մայքրոսոֆթ» ընկերության պատվիրակության այցը Հայաստան, որի շրջանակում ընկերության հետ ստորագրվել են նոր համաձայնագրեր` ուղղված համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: Հայաստանում ներկայումս հաջողությամբ գործում են «ԱյԲիԷմ»-ի Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան, Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան:

2015թ. կայացել են արդեն ավանդական դարձած «Դիջիթեք» բիզնես ֆորումը, «Դիջիթեք Էքսպո 2015» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը, «Արմթեք 2015» բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովը: 
Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակչության շրջանում ինտերնետ հասանելիության մակարդակի բարձրացման ուղղությամբ շուրջ 344 հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքեր և 1 տարի ապահովվել է բնակիչներին անվճար ինտերնետի հասանելիությունը: Ներկայումս բանակցություններ են վարվում հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների հետ` 2016թ. ընթացքում ծրագրում ներառված գյուղական համայնքներում անլար երթուղիչ սարքերի միջոցով անվճար ինտերնետի տրամադրումն ապահովելու համար:

2016թ. կբացվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, նախարարության կողմից կիրականացվի ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը: Կշարունակվի պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնումը հետազոտական, կրթական կենտրոնների, ֆինանսական մեխանիզմների ձևավորման և զարգացման, ՏՏ ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավման բնագավառներում և այլն:

Ազգաին ինովացիոն համակարգի ձևավորման համակարգաին մոտեցուների ապահովում.

Ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել ««Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն առաջընթացի ուղին» ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը։

Ռազմավարության հիման վրա մշակվել են ինովացիոն ոլորտի և տեխնոլոգիական զարգացման պետական քաղաքականության միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են ռազմավարությունում մատնանշված խնդիրների հաղթահարմանը և առաջնային նպատակներին հասնելուն:

Ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ապահովում.

Միջազգային համագործակցության կայացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել.

– Եվրասիական տնտեսական միության հետ` Եվրասիական տեխնոլոգիական պլատֆորմների ձևավորման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա Հայաստանի ինովացիոն սուբյեկտներին ունենալ ոլորտային համագործակցություն սկսելու արդյունավետ գործիքներ։
– ԱՊՀ հետ ապահովվել է «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականը համագործակցության միջպետական ծրագրի» իրականացման աշխատանքներում Հայաստանի մասնակցությունը, որի շրջանակում հնարություններ են ստեղծվում համատեղ ինովացիոն ծրագրեր իրականացնել ԱՊՀ պետությունների ինովացիոն այլ սուբյեկտների հետ։

– Ճապոնիայի կառավարության Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության ծրագրերի (ODA) շրջանակում հայտ է մշակվել և ներկայացվել տեխնիկական համագործակցության և դրամաշնորհային ծրագիր իրականացնելու համար, որի շրջանակում 2016թ. ակնկալվում է ստանալ սարքավորումներ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում պրոտոտիպային կենտրոնի ստեղծելու համար։

– Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ են իրականացվել «Արտահանմանն ուղղված և ինովացիոն արդյունաբերության զարգացման տեխնիկական աջակցության» ծրագրի մշակման և հաստատման ուղղությամբ, ինչի արդյունքում 2016-2018 թթ․ Ասիական զարգացման բանկի կողմից կստացվի դրամաշնորհ 750 հազար ԱՄՆ դոլարի չափով, որի մի մասը կուղղվի  Հայաստանում ինովացիաների առևտրայնացմանը նպաստող ազգային ինստիտուցիոնալ կառույցի՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի զարգացմանը։
2015թ. ընթացքում կազմավորվել և արդեն սկսել է գործել ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ, որն իրականացել է մի շարք վերլուծություններ:

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34