Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Հյուսիս-հարավ. չինական ճանապարհաշինական ընկերությանը թերությունները շտկելու ժամանակ է տրվել
16/06/2017 23:57
Կիսվել

Հյուսիս-հարավ. չինական ճանապարհաշինական ընկերությանը թերությունները շտկելու ժամանակ է տրվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 16-ին այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Այստեղ ճանապարհաշինական աշխատանքները կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը:

Նախարարն իր նախորդ այցերի ընթացքում ընկերության աշխատանքում թերացումներ էր արձանագրել և հանձնարարել, որ դրանք շուտափույթ վերացվեն: Այս անգամ Վահան Մարտիրոսյանը նկատեց, որ շինարարական աշխատանքներում բավական առաջընթաց է գրանցվել թե՛ շինարարության ընթացքի և թե՛ ներգրավված տեխնիկայի առումով, սակայն կատարվող աշխատանքի որակը դեռևս գոհացուցիչ չէ:

Տեխնիկական վերահսկողություն իրականացնող ինժեներները նախարարին հայտնեցին, որ արդեն պատրաստ ջրթող խողովակներից երկուսն առանց լաբորատոր վերահսկողության են կառուցվել, հիմա սխալը շտկվում է։ Վերցվել են նմուշները և կատարվելու է լաբորատոր հետազոտություն` ստուգելու համար դրանց որակական համապատասխանությունը պահանջվող չափանիշներին։

Վահան Մարտիրոսյանը հանձնարարեց խիստ վերահսկողությամբ իրականացնել ստուգումները, և թերություններ արձանագրելու դեպքում ճանապարհաշինական ընկերությանը պարտադրել վերացնել դրանք։

Նախարարը նշեց, որ բետոնապատումից առաջ պետք է հեռացվի և հետագա օգտագործման նպատակով պահեստավորվի ճանապարհի ամբողջ սևահողը:

Բետոնապատման ժամանակակից տեխնիկան շինհրապարակում է։ Գերմանիայից Հայաստան ժամանած ինժեներների առջև խնդիր է դրված այն շահագործել այնպես, որ անհրաժեշտ որակի բետոնե ծածկ ստանան: Նախարարը նշեց, որ ընկերությանն անհրաժեշտ է վերանայել ինժեներ-մասնագետների իր անձնակազմը, նկատելով, որ բետոնե շերտը դեռևս որակյալ չէ, և գերմանացի մասնագետները պետք է մնան այնքան ժամանակ, մինչև կստանան պահանջվող չափորոշիչներին համապատասխանող ճանապարհածածկ:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով նույնպես ուղեկցում էր նախարարին, վստահեցրեց, որ անձամբ կհետևի, որ չինական ընկերությունը արդարացնի իր վրա դրված պատասխանատվությունը:

Աշխատանքային խորհրդակցությունը շարունակվեց «Սինոհիդրո» ընկերության գրասենյակում, որտեղ առավել մանրամասն քննարկվեցին շինարարության կազմակերպման բոլոր առանձնահատկությունները:

Կողմերն արտահայտեցին իրենց տեսակետները: Վահան Մարտիրոսյանը ձևակերպեց նախարարության` որպես պատվիրատուի, դիրքորոշումը. 2 շաբաթ ժամանակ է տրվում ընկերությանը, որպեսզի բոլոր թերացումները վերացնի, արագացնի աշխատանքի ընթացքը, ինժեներական որակյալ ռեսուրսներով համալրի անձնակազմը, լիարժեք շահագործման հանձնի որակի վերահսկողության լաբորատորիան: Հակառակ դեպքում՝ պատվիրատուի կողմից ընկերության հանդեպ կկիրառվեն տույժեր ու տուգանքներ։

«Մինչև այս ամսվա ավարտը շահագործման պիտի հանձնվեն փաստաթղթերի պահանջներին համապատասխանող լաբորատորիաներ։ Մինչ այդ պետք է կատարվեն միայն հողային աշխատանքներ, բետոնե ծածկն առանց այդ լաբորատորիաների չի ընդունվելու»։

Նախարարը շեշտեց, որ վերահսկողությունն այս դեպքում ամենօրյա հաշվետվողականությունն է, որպեսզի կատարված յուրաքանչյուր աշխատանք փաստաթղթավորվի, իսկ թերացումներին արագ արձագանք տրվի:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01